Ռաֆայել Սանտիի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Սանտիի տուն-թանգարան
Տեսակպատկերասրահ, հայրենի տուն, պատմական շենք-թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՈւրբինո[2]
ՀասցեVia Raffaello Sanzio, 57 - Urbino[3] և Via Raffaello 57, 61029 Urbino[2][1]61029[3][2]
Մակերես610 քառակուսի մետր, 900 քառակուսի մետր
Այցելուներ35 000 մարդ (2020)[2], 60 575 մարդ (2019)[4], 47 000 մարդ (2018)[5], 40 000 մարդ (2021)[6] և 70 000 մարդ (2022)[1]
Հավաքածուի չափս50 արխիվային միավոր[5] և 290 արխիվային միավոր[7]
Կայքaccademiaraffaello.it
Քարտեզ
Քարտեզ

Ռաֆայել Սանտիի տուն-թանգարան,  Իտալիայի Ուրբինո քաղաքում գտնվող տուն, որտեղ ծնվել և մեծացել է մեծ նկարիչը։ Այսօր այն դարձել է թանգարան [8]։ Տունը գտնվում է քաղաքի պատմական թաղամասում[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի Ուրբինո քաղաքի փողոցներից մեկում պահպանվել է այն տունը, որտեղ ծնվել և տասնչորս տարի ապրել է մեծ նկարիչ Ռաֆայել Սանտին։

Շենքը կառուցվել է 15-րդ դարում[10]։

Հայրը՝ Ջիովանի Սանտին, այդ տունը գնել էր 1460 թվականին։ Տունը մեծ չէր, երկրորդ հարկում նա ապրում էր ընտանիքի հետ, իսկ առաջին հարկում նրա արհեստանոցն էր ու մի փոքրիկ բուխարի։ 1635 թվականին տուն-թանգարանը գնեց Իտալացի ինժեներ Մուցիո Օդին[11]։ Ավելի ուշ, տասնիններորդ դարում, այդ շենքը գնեց Ռաֆայելի անվան ակադեմիան և այնտեղ հիմնադրեց նկարիչի տուն-թանգարանը։ Պետական այրերի, կազմակերպությունների և ազգաբնակչության համատեղ ջանքերի արդյունքում այն դարձավ արվեստի կենտրոն, որտեղ ցուցադրված են նկարներ, կերամիկական սպասքեղեն, փայտե կահույք։ Այստեղ կարելի է տեսնել նկարիչի՝ տարբեր տարիների ստեղծագործություններից, ինչպես նաև որոշ նկարների պատճեններ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
  4. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  5. 5,0 5,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  6. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  7. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  8. Бабкин Игорь Владимирович, 2011, էջ 534
  9. Таинственный Рафаэль, 2018, էջ 3
  10. «Sede e descrizione delle raccolte». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին.
  11. [Sede e descrizione delle raccolte.]
  12. [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабкин Игорь Владимирович ЕВРОПЕЙСКАЯ МОЗАИКА: Историко-архитектурный обзор Европейских стран. — 2011. — 552 с.
  • Константино д'Орацио Таинственный Рафаэль. — Litres, 2018. — 300 с. — ISBN 9785041352783