Ռաֆայել Համբարձումյան (պատմաբան)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Համբարձումյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1948 (76 տարեկան) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Ռաֆայել Հայրիկի Համբարձումյան (նոյեմբերի 5, 1948), հայ պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակագիր, նժդեհագետ, պատմական գիտությունների թեկնածու։ Հայտնի է Գարեգին Նժդեհի գործունեությանը նվիրված իր բազմաթիվ հրապարակումներով[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 5-ին։ 1970 թվականից զբաղվում է ազգային-քաղաքական գործունեությամբ։ «Թուղթ ընդհանրական» (1980) և «Յորդորակ» (1987) աշխատություններում հիմնավորել է հայոց ազատագրական պայքարի բռնկումը, համայնատիրական իշխանության վերացումը և Հայաստանի անկախացումը[1]։
2000-2011 թվականներին կազմակերպեց և անցկացրեց նախ՝ Սևրի դաշնագրի ստորագրման 80-ամյակին նվիրված առաջին գիտաժողովը և դաշնագիրը կնքելու 70, 75, 81-83 և 85-ամյակների նշումը[1]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաֆայել Համբարձումյան, Հայկական տոմար, Երևան, «Հայաստան», 1992 — 102 էջ. — 10000 հատ։
- «Թուղթ ընդհանրական», «Հորդորակ», Երևան, 1990 թ.։
- «Սադոկ Բարոնչը լեհահայոց պատմության ուսումնասիրող», Երևան, 1998 թ.։
- «Որոգայթ Փառաց»-ի. ակունքները, այժմեական և առանձնահատուկ», Երևան, 1999 թ․։
- «Նախիջևանի հիմնահարցը Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրում» (գիտաժողովի նյութեր և հավելված, պատմական փաստաթղթեր), Երևան, 2001 թ.։
- «Վարք Նժդեհի», Երևան, 2001 թ.։
- «Գարեգին Նժդեհ», Երևան, 2003 թ.։
- «Հայկական միջնադարյան զրույցներ և ժողովրդական հեքիաթներ», Երևան, 2003 թ։
- «Ղարաքիլիսայի համատարած խուճապը հաղթանակի վերածող ոգին», Երևան, 2005 թ.։
- «Գարեգին Նժդեհ. կենսագրական հավելումներ, անտիպ գրություններ ու խորհրդածություններ», Երևան, 2005։
- «Գարեգին Նժդեհ. համառոտ կենսագրական և կենսատարեգրություն», Երևան, 2006 թ.։
- «Ղարաքիլիսայի ճակատամարտը՝ յաղթանակի վերածող ոգի», Երևան, 2010 թ.։
- «Գարեգին Նժդեհ. գրական երկեր», Երևան, 2012 թ.[2]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրել և ղեկավարում է «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ռաֆայել Համբարձումյանը ՀՀ ԳԱԱ Պատմության Ակադեմիայի պաշտոնական կայքում
- ↑ «Լույս է տեսել Ռաֆայել Համբարձումյանի «Նժդեհ» խորագրով գիրքը». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.