Ռաֆայել Կառասկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Կառասկո
Rafael Carrasco Garrorena
Ծնվել էսեպտեմբերի 28, 1902(1902-09-28)
Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Մահացել է1981
Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունաստղագետ
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ

Ռաֆայել Կառասկո Գառորենա (իսպ.՝ Rafael Carrasco Garrorena, սեպտեմբերի 28, 1902(1902-09-28), Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա - 1981, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա), իսպանացի աստղագետ, աշխատել է Մադրիդի աստղադիտարանում։

Եղել է Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի պրոֆեսոր և Մադրիդի աստղադիտարանի տնօրենի տեղակալ։ 1939 թվականից 1943 թվականները Իսպանական Քաղաքացիական Պատերազմի տարիներին հանվել է պաշտոնից։ Պատերազմից հետո վերականգնվել է պաշտոնում և աշխատել մինչև 1952 թվականը։

Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների հայտնագործել է (1644) Ռաֆիտա աստերոիդը 1935 թվականի դեկտեմբերի 16-ին[1]։ Նա նաև հայտնաբերել է C/1932 H1 Կառասկո գիսաստղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փոքր մոլորակների կենտրոն (ed.). «Աստերոիդների հայտնաբերողների անվանացանկ». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]