Ռաֆայել Լեմկինի փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Լեմկին
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն290
Անվանվել է
ի պատիվ
Ռաֆայել Լեմկին
Ռաֆայել Լեմկինի փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Ռաֆայել Լեմկինի փողոց (Երևան)
Ռաֆայել Լեմկինի փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Ռաֆայել Լեմկինի փողոց (Երևան)

Ռաֆայել Լեմկինի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում[2] է կայացվել, որ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչել հրեական ծագմամբ լեհ իրավագետ, ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի անվամբ[3]։

Նույն թվականի դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը։

Ռաֆայել Լեմկինի փողոցի անվանատախտակի բացումը կատարել են Երևանի քաղաքապետի տեղակալն ու Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Մինչև հիմա Լեմկինի անվամբ փողոց է անվանակոչվել միայն Նիդեռլանդներում, երկրորդը՝ Երևանում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անվամբ». armenpress.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  2. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անունով. Երևանի ավագանու արտահերթը նիստը՝ ուղիղ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անվամբ (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]