Ռավիլ Նետֆուլլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռավիլ Նետֆուլլին
Ravil Netfullin 2022.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1993(1993-03-03)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2001—2010 Ռուսաստան Մոսկվա
2011—2012 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2014 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 8 (0)
2013—2014  Ռուսաստան Ֆակել 15 (0)
2014—2016 Ռուսաստան Սոլյարիս 50 (8)
2016—2017 Ռուսաստան Շիննիկ 37 (2)
2017—2018 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 36 (1)
2018—մ.հ. Ռուսաստան Խիմկի 33 (1)
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան(մինչև 19) 4 (0)
2012—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15.06.2019:

Ռավիլ Սյագիդովիչ Նետֆուլլին (ռուս.՝ Равиль Сягидович Нетфуллин, մարտի 3, 1993(1993-03-03)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավիլը ֆուտբոլով սկսել է զբաղվել ութ տարեկան հասակում՝ «Տորպեդո-ԶԻԼ» դպրոցում։ Այն բանից հետո, երբ 2010 թվականի գարնանը ակումբը զրկվել է պրոֆեսիոնալ կարգավիճակից, ֆուտբոլիստը թիմի կազմում հանդես է եկել սիրողական լիգայում։ 2011 թվականի ձմռանը խաղացողը մասնակցել է Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի դիտումներին, որի հետ հետագայում կնքել է պայմանագիր[2]։ 2012 թվականի ամռանը անցել է նախամրցաշրջանային պատրաստություն «բանակայինների» առաջին թիմի հետ[3]։

2012 թվականի հուլիսի 28-ին՝ Պերմի «Ամկար» ակումբի դեմ խաղում, ԲԿՄԱ ակումբի կազմում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում[4][5]։

2013 թվականի հուլիսի 15-ին վարձավճարով տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ[6]։

2014 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Սոլյարիս» ակումբ։ Երկու տարվա ընթացքում լիգայում անցկացրել է 50 խաղ, որոնցում խփել է 8 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում և ստացել 7 դեղին քարտ։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ[7]։

2017 թվականի հունիսին մեկ տարվա պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ[8]։ 2017 թվականի հուլիսի 15-ին խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում՝ գրավելով «Տամբով» ակումբի դարպասը։

2018 թվականի ամռանը տեղափոխվել է «Խիմկի» ակումբ։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականում (մինչև 19 տարեկան), որի կազմում նորամուտը կատարել է հոկտեմբերի 6-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում (0:2)[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ
«Ավանգարդ» (Կուրսկ)
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2017/2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]