Ռասուլ Փարվիզի
Ռասուլ Փարվիզի | |
|---|---|
| Ծնվել է | 1919 կամ 1916[1] |
| Ծննդավայր | Tangestan |
| Վախճանվել է | հոկտեմբեր 1977, նոյեմբերի 8, 1977 կամ 1977[1] |
| Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և վիպասան |
| Քաղաքացիություն | Իրան |
Ռասուլ Փարվիզի (պարս.՝ رسول پرویزی, 1919 կամ 1916[1], Tangestan - հոկտեմբեր 1977, նոյեմբերի 8, 1977 կամ 1977[1]), պարսիկ արձակագիր։
Ծնվել է 1919 թվականին, Իրանի հարավային Նավահանգիստներից մեկում՝ Բուշեհրում։ Դպրոցական շրջանն անց է կացրել Շիրազում։ Այնուհետն միլիոնավոր իրանցիների նման հաստատվել է Թեհրանում և աշխատել որպես պետական պաշտոնյա։
Նրա առաջին պատմվածքները տպագրվել են «Սոխան» պարբերականում, ապա 1957 թվականին մեկտեղվել «Կարկատված տաբատներ» ժողովածուում։ Փարվիզիի արձակը հիմնականում կրում է ինքնակենսագրական բնույթ։ Նրա լեզուն դյուրըմբռնելի է, և ստեղծագործություններին հատուկ է երգիծական շունչը։ Նրա գրքերն են «Հարբած գնչուն» և «Կտակը»։ Նրա «Շիրմոհամադ» պատմվածքն իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած ժողովրդի պայքարի մասին է և հիշեցնում է Սադեղ Չուբաքի «Թանգսիրը»։ Մահացել է 1977 թվականին, Թեհրանում[2]։
Ռասուլ Փարվիզին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ես աշխարհ եկա։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 90-92։