Սադեղ Չուբաք
Սադեղ Չուբաք بزرگ علوی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1916[1] |
Ծննդավայր | Բուշիր, Իրան |
Վախճանվել է | հուլիսի 3, 1998[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, վիպասան, թարգմանիչ և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Alborz High School? |
![]() |
Սադեղ Չուբաք պարս.՝ بزرگ علوی, օգոստոսի 5, 1916[1], Բուշիր, Իրան - հուլիսի 3, 1998[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), պարսիկ արձակագիր, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Իրանի նավթային ընկերության բարձրաստիճան պաշտոնյա։
Գրել է պատմվածքներ, վեպեր, թատերգություններ և կատարել թարգմանություններ։ Չուբաքը հասարակության ամենադժբախտ խավերի՝ պոռնիկների, տուն ու տեղ կորցրած թափառաշրջիկների և թմրամոլների ցավերի ու վերքերի պատկերողն է։ Բնապաշտ գրող է։
Հրատարակել է «Տիկնիկային թատրոն» (1945, ԹԵհրան), «Լոթիին կորցրած կապիկը» (1949, Թեհրան), «Գերեզմանի առաջին օրը» (1965, Թեհրան), «Թանգսիր», «Համբերատար քարը», «Վերջին ճրագը» ժողովածուները, որոնք ընդգրկում են պատմվածքներ, վեպեր և թարգմանություններ։ Նրա վերջին գիրքը՝ «Լուսնակտոր» (Թեհրան, 1991), ամփոփում է ավելի քան 20 թարգմանական պատմվածք, բոլորն էլ սիրո մասին։ Ապրել է ԱՄՆ-ում, կորցրել է տեսողությունը։ Նրա պատմվածքներից մի քանիսը թարգմանվել են հայերեն և հրատարակվել մամուլում[2]։
Սադեղ չուբաքը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նավթավաճառը (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 46-49։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադեղ Չուբաք» հոդվածին։ |
|