Ռաուլ Նավա Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռաուլ Նավա Լոպես
Քաղաքացիությունը Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Ռաուլ Նավա Լոպես (իսպ.՝ Raúl Nava López, սեպտեմբերի 17, 1990(1990-09-17)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Դեպորտիվո Իստապա» ակումբի հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավան «Տոլուկա» ակումբի սան է: 2010 թվականի հոկտեմբերի 5-ին «Կրուս Ասուլ» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում` փոխարինելով Էկտոր Մանսիլիին[2]: Նոյեմբերի 30-ին «Էստուդիանտես Տեկոսի» դեմ խաղում Ռաուլը առաջին գոլն է խփել «Տոլուկայի» կազմում[3]: 2009 և 2010 թվականներին Նավան 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:

2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Տիխուանա» ակումբ: Հուլիսի 28-ին «Լեոնի» դեմ խաղում Նավան իր նորամուտն է նշել նոր ակումբում[4]: «Տիխուանում» Ռաուլը հիմնական խաղացող չէր և ընդամենը մեկ անգամ է խաղի սկզբում դուրս եկել դաշտ: Չնայած դրան` նա մասնակից էր ակումբի պատմական չեմպիոնությանը:

2013 թվականի ամռանը Ռաուլը վերադարձել է «Տոլուկա»: 2014 թվականին նա օգնել է ակումբին դուրս գալ ԿՈՆԿԱԿԱՖի չեմպիոնների գավաթի եզրափակիչ և խփած 7 գոլերով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու: 2015 թվականի ամռանը Նավան տեղափոխվել է «Միներոս դե Սակատեկաս»: Հուլիսի 25-ին «Վենադոսի» դեմ խաղում նա նշել է իր դեբյուտը նոր ակումբում[5]: 2018 թվականի սկզբին Ռաուլը խաղային պրակտիկա փնտրելով տեղափոխվել է «Ատլանտե», սակայն կես տարվա մեջ երբևէ չխաղալով` դարձել է գվատեմալական «Դեպորտիվո Իստապա» ակումբի խաղացող: Օգոստոսի 29-ին «Կոբան Իմպերիալի» դեմ խաղում նշել է իր դեբյուտը Գվատեմալի առաջնությունում[6]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Մեքսիկա Մեքսիկա «Տոլուկա»

  • Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն-Ապերտուր 2008

Մեքսիկա Մեքսիկա «Տիխուանա»

  • Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն-Ապերտուր 2012

Անհատական

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի լավագույն ռմբարկու-ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգա 2013/2014|2013/2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Крус Асуль VS. Толука 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2010—10—05 
  3. «Толука VS. Эстудиантес Текос 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010—11—30 
  4. «Леон VS. Тихуана 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—07—28 
  5. «Венадос VS. Минерос де Сакатекас 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—07—25 
  6. «Депортиво Истапа VS. Кобан Империал 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018—08—29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]