Ռանկո Դեսպոտովիչ
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1983[1][2][3] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Լոզնիցա, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Քաշ | 75 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ռանկո Դեսպոտովիչ (սերբ.՝ Paнкo Деспoтовић, հունվարի 21, 1983[1][2][3], Լոզնիցա, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, հարձակվող։ Չորս խաղ է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանկոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում իր հայրենի քաղաքի թիմում՝ «Լոզնիցա» ֆուտբոլային ակումբում[4]։ Այդ ակումբի կազմում նա անցկացրել է 64 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ[5]։
Դեսպոտովիչն իր խաղով գրավել է «Վոյվոդինայի» մարզչական շտաբի ուշադրությունը, որին միացել է 2003 թվականին[4]։ 2006/07 մրցաշրջանում 17 գոլով[5] նա դարձել է մրցաշարի երկրորդ ռմբարկու։
2008 թվականի հունվարին Դեսպոտովիչը տեղափոխվել է ռումինական «Ռապիդ», իսկ ամռանը 3 տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Մուրսիայի» հետ։ 2009/10 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող «Սալամանկա»։ Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Ժիրոնայում»[4]։
2011 թվականի հուլիսի 1-ին Դեսպոտովիչը պայմանագիր է կնքել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդս» ակումբի հետ։ 2013 թվականի վերջին, «Ժիրոնայում» անհաջող փորձաշրջանից հետո[6], Ռանկոն, «Վոյվոդինայում» իր նախկին խաղընկեր Նիկոլա Պետկովիչի ազդեցությամբ, միացել է ավստրալիական «Սիդնեյ» ակումբին։ Հարձակվողը Ա-լիգայում իր նորամուտի հանդիպումն անցկացրել է «Վելինգտոն Ֆենիքսի» դեմ խաղում՝ դուրս գալով փոխարինման և խփելով հաղթական գոլը մրցավարի փոխհատուցած ժամանակում[7]։
2014 թվականի հուլիսի 7-ին Ռանկոն վերադարձել է Իսպանիա՝ միանալով Սեգունդայում հանդես եկող «Ալավեսին»[4]։
2016 թվականի առաջին կեսում 16 հանդիպում է անցկացրել իսպանական «Կադիսի» կազմում, իսկ երկրորդ կեսում՝ 15 խաղ «Մարբելյայում»։ Վերջինի կազմում նա խփել է 4 գոլ[5]։
2016/17 մրցաշրջանում Ռանկո Դեսպոտովիչն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[5]։
Կարիերա ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանկո Դեսպոտովիչը նորամուտը Սերբիայի ազգային հավաքականում նշել է 2007 թվականի նոյեմբերի 24-ին Ղազախստանի ազգային հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում (1-0)[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- 1 2 3 4 «Ranko Despotovic - Player profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն)(չաշխատող հղում) - 1 2 3 4 Strack-Zimmermann, Benjamin. «Ranko Despotović». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Despotovic, a un paso de volver al Girona
- ↑ «Сидней» — «Веллингтон Феникс» 2:1
- ↑ Футбол Чемпионаты Европы. Евро-2008. Отборочный турнир
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարիերայի մեկնարկի վիճակագրություն Արխիվացված 2012-09-15 Wayback Machine ; Srbijafudbal-ում )
- Ռանկո Դեսպոտովիչ պրոֆիլը BDFutbol կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դեպորտիվո Ալավեսի ֆուտբոլիստներ
- Ժիրոնայի ֆուտբոլիստներ
- Կադիսի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մուրսիայի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վոյվոդինայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ