Ռամոն Աբիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռամոն Աբիլա
Ramón Darío Ábila;
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռամոն Դարի Աբիլա
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1989(1989-10-14)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 178 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Կրուզեյրո
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2014 Արգենտինա «Ինստիտուտո» 54 (12)
2002-2003 Արգենտինա «Ատլետիկո Սարմենտո» 29 (9)
2003-2004 Արգենտինա «Դեպերտիվո Մորոն» 32 (4)
2012-2016 Արգենտինա «Ուրական» 76 (36)
2016-այժմ Բրազիլիա «Կրուզեյրո» 31 (13)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի ապրիլի 3-ի տվյալներով:

Ռամոն Դարիո Աբիլա (իսպ.՝ Ramón Darío Ábila; հոկտեմբերի 14, 1989(1989-10-14)[1], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, արգենտինական «Կրուզեյրո» ակումբի հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիլը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Ինստիտուտո» ակումբի կազմում։ 2008 թվականի օգոստոս 9-ին «Օլլ Բոյզ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ նա կատարեց իր դեբյուտը Պրեմիերա B-ում[2]։ 2010 թվականի սեպտեմբերի 25-ին «Դեֆենսա և Հուստիսյա» ակումբի դեմ խաղում Ռամոնը խփեց իր առաջին գոլը «Ինստիտուտո» ակումբի կազմում[3]։

2011 և 2012 թվականներին Աբիլը ստացավ խաղային պրակտիկա վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Ատլետիկո Սարմենտո» և «Դեպորտիվո Մորոն» ակումբների կազմում։

2014 թվականի սկզբին Ռամոնը տեղափոխվեց «Ուրական»։ Նրա տրանսֆերը կազմել է 270 հազար եվրո։ Փետրվարի 8-ին Կրուսերո-դել-Նորտե ակումբի դեմ խաղում Աբիլը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]։ մարտի 23-ին «Պոտրոնատո» ակումբի դեմ հանդիպմա ժամանակ Աբելը ձևակերպեց «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլը «Ուրական» ակումբի կազմում[5]։ Նույն թվականին նա օգնեց ակումբին նվաճել Արգենտինայի գավաթը և անցնել բարձրագույն լիգա։ 2015 թվականի փետրվարի 15-ին «Ունեիոս Սանտա-Ֆե» ակումբի դեմ խաղում Աբիլը կատարեց իր դեբյուտը արգենտինական Պրեմիերայում[6]։ Փետրվարի 21-ին «Արսենալ Սարանդի» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Ռամոնը խփեց իր առաջին գոլը բարձրագույն լիգայում[7]։ Նույն տարվա մարտի 22-ին «Արխենտինոս Հունիորս» ակումբի դեմ խաղում նա ձևակերպեց «հեթ-տրիկ»[8]։ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության պերուական «Ալյանսա Լիմա»[9] և բոլիվիական «Ունիվերսիտարիո» ակումբի դեմ խաղում[10]Աբիլը խփել է երկու գոլ։

2016 թվականին Ռամոնը տեղափոխվում է բրազիլական Կրուզեյրո ակումբ։ Նրա տրանսֆերի արժեքը կազմում է 3,6 միլիոն եվրո։ Հուլիսի 17-ին «Ֆլումենենսե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը բրազիլական Սերիա A-ում[11]։ Օգոստոսի 5-ին «Ինտերնացիոնալ» ակումբի դեմ խաղում Աբիլը խփել է իր առաջին գոլը «Կրուզեյրոի» կազմում[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Արգենտինա «Ուրական»

  • Արգենտինայի գավաթի դափնեկիր - 2013/2014
  • Արգենտինայի Սուպերգավաթի դափնեկիր - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Олл Бойз VS. Институто 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2008—08—09 
  3. «Институто VS. Дефенса и Хустисия 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010—09—25 
  4. «Уракан VS. Крусеро дель Норте 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—02—08 
  5. «Уракан VS. Патронато 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—03—23 
  6. «Унион Санта-Фе VS. Уракан 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—02—15 
  7. «Уракан VS. Арсенал Саранди 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—02—21 
  8. «Уракан VS. Архентинос Хуниорс 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—03—22 
  9. «Альянса Лима VS. Уракан 0:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—02—04 
  10. «Уракан VS. Университарио 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—04—09 
  11. «Флуминенсе VS. Крузейро 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—07—17 
  12. «Крузейро VS. Интернасьонал 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—08—05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]