Ռամիզ Մեհդիև (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամիզ Մեհդիև
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Բաքվի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 17, 1938(1938-04-17) (86 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան և  ԽՍՀՄ
Զավակներ Teymur Mehdiyev?
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Հեյդար Ալիևի շքանշան «Անկախություն» շքանշան Պատվո շքանշան «Փառքի» շքանշան
և Nizami Ganjavi Gold Medal

Ռամիզ Էնվեր օղլի Մեհդիև (ադրբ.՝ Ramiz Ənvər oğlu Mehdiyev, ապրիլի 17, 1938(1938-04-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար (1995 թվականից), Ադրբեջանի փիլիսոփայության և սոցիալական-քաղաքական գիտությունների ասոցիացիայի նախագահ, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ[1];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամիզ Մեհդիևը ծնվել է 1938 թվականի ապրիլի 17-ին Բաքվում։ 1957 թվականին ավարտել է Բաքվի ծովային դպրոցը։ Դպրոցը ավարտելուց հետո աշխատել է «Խազարնավթդոնանմա» ընկերության մեջ։ 1961 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի (ներկա Բաքվի պետական համալսարան) պատմության ֆակուլտետը։ 1967-68 թվականներին աշխատել է որպես Նախիջևանի մարզային կոմերիտմիության կոմիտեի երկրորդ քարտուղար[2]։

1968 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ասպիրանտուրա։ 1972 թվականին աշխատել է Ադրբեջանի պետական համալսարանի գիտական կոմունիզմի բաժնում որպես դասախոս, ապա ավագ դասախոս[3]։

1978 թվականի հոկտեմբերին ընտրվել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Բաքվի 26 կոմիսարների անվան մարզային կոմիտեի առաջին քարտուղար։

1982 թվականի դեկտեմբերին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն քարտուղար.

1988 թվականի հունիսին նշանակվել է Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների և տեղեկատվական ինստիտուտի բաժնի վարիչ։

1980-1990 թվականներին եղել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի անդամ և 1995 թվականին ինդրվել է Ադրբեջանի ազգային ժողովի անդամ։

1994 թվականի փետրվարի 4-ից մինչև 1995 թվականի փետրվարի 7-ը աշխատել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ։

1995 թվականի փետրվարի 7-ից հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ և Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]