Ռամբուլիե
Արտաքին տեսք

Ռամբուլիե (ֆր.՝ Rambouillet), նրբագեղմ բրդամսատու ոչխարների ցեղերի խումբ։
Ռամբուլիեի առաջին ցեղը ստացվել է 19-րդ դարում Ֆրանսիայում՝ Ռամբուլիեում, Իսպանիայից ներմուծված մերինոսների տարբեր տիպերի տրամախաչումից։ Ռամբուլիե ոչխարները արտահանվել են Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա։
Ռամբուլիեները տարբերվում են ելակետային ցեղերից խոշորությամբ, լավ մարմնակազմով, վաղահասությամբ, բարձր մսատվությամբ, խիտ և երկար բրդով։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 80—90, իսկ մաքիներինը 50—60 կգ է։ Բրդի երկարությունը 6—7 սմ է, բարակությունը՝ 64—70 որակի։ Խոյերի բրդատվությունը՝ 8—10, մաքիներինը 5—7 կգ է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամբուլիե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 592)։ ![]() |