Ռաիսա Օ'Ֆարիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաիսա Օ'Ֆարիլ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝իսպ.՝ Raisa Mirelda O'Farrill Bolaños[1]
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի
Երկիր՝ Կուբա[2]
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 17, 1972(1972-04-17)
Ծննդավայր՝San Diego del Valle, Villa Clara Province, Կուբա[3]
Մահվան ամսաթիվ՝մայիսի 30, 2023(2023-05-30)[4] (51 տարեկան)
Մահվան վայր՝Հավանա, Կուբա[5]
183 սանտիմետր[6]
Քաշ՝74 կիլոգրամ[6]

Ռաիսա Օ'Ֆարիլ Բոլանոս (իսպ.՝ Raisa O’Farrill Bolaños, ապրիլի 17, 1972(1972-04-17), San Diego del Valle, Villa Clara Province, Կուբա[3] - մայիսի 30, 2023(2023-05-30)[4], Հավանա, Կուբա[5]), կուբացի վոլեյբոլիստուհի, կապողակցող, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1992, 1996), աշխարհի չեմպիոն 1994[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաիսա Օ'Ֆարիլը ծնվել է 1972 թվականի ապրիլի 17-ին[8]։ Նա վոլեյբոլով սկսել է զբաղվել 9 տարեկանում, հայրենի քաղաքում՝ մարզիչ Ալֆրեդո Պերես Կամաչոյի ղեկավարությամբ։ Նա մասնակցել է պատանեկան տարբեր մրցումների, իսկ 1988 թվականին ընդունվել է «Վիլլա Կլարա» թիմ, որի կազմում հանդես է եկել իր ողջ մարզական կարիերայի ընթացքում։ Կուբայի ազգային հավաքականի պաշտոնական մրցումներում Ռաիսա Օ'Ֆարիլն իր դեբյուտը նշել 1992 թվականին՝ անմիջապես Օլիմպիական խաղերում, որտեղ նա նվաճել է իր առաջին ոսկիե մեդալը։ Հետագայում վոլեյբոլիստուհին ընդհատումներով 8 տարի խաղացել է ազգային հավաքականում և նվաճել 11 կարևոր մեդալ, այդ թվում՝ երկու օլիմպիական մեդալ (1992 և 1996 թվականներին) և մեկը՝ 1994 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու համար։

2000 թվականին երեք տարվա դադարից հետո Ռաիսա Օ' Ֆարիլը կրկին ընդգրկվել է իր ազգային հավաքականի կազմում և նրա հետ նվաճել Գրան պրիի ոսկե մեդալներ, սակայն օլիմպիական հայտացուցակում չհայտնվելուց հետո ավարտել է խաղային կարիերան։

Կյանքի վերջին տարիներին բնակվել է Հավանայում և աշխատել որպես մանկական մարզիչ։

Ռաիսա Օ'Ֆարիլ Բոլանոսը մահացել է 2023 թվականի մայիսի 30-ին[9]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1992, 1996)
  • Աշխարհի չեմպիոն (1994)
  • Աշխարհի գավաթակիր (1995)
  • Կանանց վոլեյբոլի Չեմպիոնների Համաշխարհային գավաթի հաղթող (1993)
  • Աշխարհի չեմպիոնների գավաթի արծաթե մեդալակիր (1997)
  • Աշխարհի Գրան Պրիի կրկնակի չեմպիոն, (1993, 2000)
  • Աշխարհի Գրան Պրիի եռակի չեմպիոն, (1994, 1996, 1997) և բրոնզե մեդալակիր (1995)
  • NORCECA-ի եռակի չեմպիոն (1993, 1995, 1997)
  • 1993 թվականի Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան խաղերի չեմպիոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://women.volleybox.net/raisa-ofarrill-p11434/clubs
  2. Sports-Reference.com
  3. 3,0 3,1 3,2 https://www.jit.cu/NewsDetails.aspx?idnoticia=628502
  4. 4,0 4,1 4,2 Falleció Raiza O´Farril, leyenda del voleibol cubano (իսպ.)
  5. 5,0 5,1 5,2 https://oncubanews.com/deportes/muerte-raisa-ofarrill-con-las-cuatro-letras-en-el-pecho/
  6. 6,0 6,1 Olympedia — 2006.
  7. E’ morta a 51 anni la due volte campionessa olimpica Raisa O’Farrill (it)
  8. «Raisa O'Farrill Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Умерла двукратная олимпийская чемпионка Раиса О'Фаррилл». stuki-druki.com (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 31. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]