Ռազմիկ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Մինասյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1936(1936-01-13)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 10, 2017(2017-12-10) (81 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1988)
Մասնագիտությունգիտնական

Ռազմիկ Սարգսի Մինասյան (հունվարի 13, 1936(1936-01-13), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2017(2017-12-10)), շինարարական մեխանիկայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1987 թ.), պրոֆեսոր (1988 թ.), Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1995 թ.):

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոմելիորացիայի (1959 թ.), Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիակայի (1966 թ.) ֆակուլտետները։ 1968 թվականից աշխատում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, 1984 թվականից՝ մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1991 թվականից, միաժամանակ՝ պրոռեկտոր։

Աշխատանքները վերաբերում են շինարարական և հիդրոտեխնիկական կառուցվածքների լարվածադեֆորմացիոն վիճակների ուսումնասիրությանը, գյուղատնտեսական մեքենաների մասերի և սարքերի ամրության հարցերին, հողի կտրման տեսությանը, գրունտների մեխանիկային, առաձգականության տեսության ստատիկ և դինամիկ խնդիրներին, սինգուլյար ինտեգրալ հավասարումների հետազոտմանը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական խորհրդի անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկայի սեկցիայի անդամ։ Եղել է դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակակիր (1992 թ.):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թ. մասնակցություն, ագրարային տեխնոլոգիաների սեմինարներ, Ֆրեզնո, ԱՄՆ
  • 1992 թ. մասնակցություն, մրցույթ, «Բարձրահարկ խոշորապանել շենքերի հաշվման տեսություն» թեմայով, Մոսկվայում
  • 1982 թ. վերապատրաստվել է Մոսկվայի ճարտարաշինարարական ինստիտուտում
  • 1977 թ. վերապատրաստվել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում
  • 1972 թ. վերապատրաստվել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտու­տում
  • 1964-1968 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկամեխանիկական ֆակուլտետում
  • 1963-1966 թթ. ասպիրանտ, Մոսկվայի շինարարական ակադեմիայի կենտրոնական շինարարական կոնստրուկցիաների ինստիտուտում
  • 1954-1959 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը
  • 2003 թվից մինչ մահ ՀԱԱՀ, Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոնի վարիչ
  • 1992-2003 թթ. ՀԳԱ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
  • 1984 թ. ՀԳԻ-ի Նյութերի դիմադրության ամբիոնի, Մաթեմատիկայի և նյութերի դիմադրության ամբիոնի վարիչ
  • 1968 թ. ՀԳԻ-ի Նյութերի դիմադրության ամբիոնի ավագ դասախոս
  • 1967 թ. Շինարարություն և սեյսմիկայի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող
  • 1961 թ. Շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող
  • 1959 թ. «Հայջրնախագիծ» ինստիտուտի ինժեներ-կոնստրուկտոր

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թ. պրոֆեսոր
  • 1988 թ. տեխնիկական գիտությունների դոկտոր
  • 1970 թ. դոցենտ
  • 1967 թ. տեխնիկական գիտությունների թեկնածու։

Դասավանդել է հետևյալ առարկաները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյութերի դիմադրություն
  • Շինարարական մեխանիկա
  • Առաձգականության, պլաստիկության և սողքի տեսություն։

Գիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 150 գիտական աշխատանքների, մեթոդական ձեռնարկների, աշխատանքների, որոնցից 3 գիտական մենագրություններ, 2 գիրք, 6 գիտական ձեռնարկներ և 2 արտոնագրեր։

Գիտական հետազոտությունները կապված են շինարարական, երկրագործական մեխանիկաների, հիդրոտեխնիկական կառուցվածքների, գրունտների մեխանիկայի ստատիկ և դինամիկ լարվածադեֆորմացիոն վիճակների ուսումնասիրության հետ[1]։

Վերջին 5 տարվա գիտական հոդվածներ և ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի անվանումը Հրատարակչություն, ամսագիր, գյուտի արտոնագիր Համահեղինակներ
Dynamic interaction of ditcher working organ and soil Известия, НАУА 3`2014. Стр.68-72 Ռ. Ս. Մինասյան

Ռ. Մ. Բարսեղյան

Լանջերի գրունտների կայու­նու­թյան խնդիրը Տեղեկագիր, ՀԱԱՀ 1. 2015թ. Էջ. 61-63 Ռ. Ս. Մինասյան

Ռ. Մ. Բարսեղյան

Գրունտում շահագործվող խողովակաշարի ամրու­թյան խնդիրը գրունտի մակերեսում հզոր պայթման դեպքում Известия, НАУА 2014.Стр.64-69 Ռ.Ս. Մինասյան
К расчету оптимального угла боковой грани рабочего органа канавокопателя Известия, НАУА 1`2010. Стр.58-61 Ռ. Ս. Մինասյան
Խոշորապանել շենքերի երկայնական կրող պատե­րի և միջհարկային ծածկերի կծվածքների լարվածա­դեֆորմացիոն վիճակները սեյսմիկ ուժերի ազդեցու­թյան դեպքում Матер. Межд. Науч. Конф., посвящ. 80-летию госуд.аграрного унта Армении-Ереван, 2011 стр.64-68 Ռ. Ս. Մինասյան

Ս. Դավեյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։