Ռազմիկ Գրիգորյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմիկ Գրիգորյան
Ռազմիկ Գրիգորյան.jpg
Ծնվել էհունվարի 27, 1985(1985-01-27) (34 տարեկան)
ԾննդավայրԶարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր, արձակագիր և բանաստեղծ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Ռազմիկ Գրիգորյան (հունվարի 27, 1985(1985-01-27), Զարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Գրիգորյանը ծնվել է 1985 թ. Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2003 թվականին ընդունվել է Երևանի Մշակույթի պետական քոլեջի Կինոռեժիսուրա բաժինը: 2003-2005 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Բանակում: 2008 թվականին ավարտել է քոլեջը:

2011-2014 թթ. սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` Կինոարվեստ մասնագիտությամբ (Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա):

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նկարահանել է «Վարդանի հետ» վավերագրական ֆիլմը: 2013 թ. լույս է տեսել «Քո բացական» խորագրով նրա բանաստեղծությունների ժողովածուն:

2014 թվականին «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ համատեղ նկարահանել է «Խաչը թիկունքին» վավերագրական ֆիլմը, իսկ 2016 թվականին՝ «Ռեքվիեմ» կարճամետրաժ ֆիլմը:

2017 թվականին նկարահանել է «Լույսի մեջ» ֆիլմը: 2017 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների թվով երկրորդ ժողովածուն՝ «Հասկից մինչև հաց»՝ Հակոբ Մովսեսի խմբագրությամբ[1]:

Տպագրվել է «Գրեթերթ»[2][3], «Գրական թերթ», «Անդին»[4], «Նարցիս», «Եղիցի լույս», «Ոգու կանչ» գրական պարբերականներում: Բանաստեղծությունները հրապարակվել են նաև «Գրանիշ» գրական կայքում[5]:

2018 թվականին նրա բանաստեղծություններն անգլերեն թարգմանությամբ (թարգմանիչ՝ Մարո Ղուկասյան), լույս են տեսել «Adelaide» ամերիկյան գրական հանդեսի 12-րդ համարում[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարդանի հետ, 2013 թ.[7]
  2. Խաչը թիկունքին, 2014 թ.[8]
  3. Ռեքվիեմ, 2016 թ.[9]
  4. Լույսի մեջ, 2017 թ.[10]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քո բացական, 2013
  • Հասկից մինչև հաց, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ակնթարթն իբրև պոեզիա. Ռազմիկ Գրիգորյանի «Հասկից մինչև հաց» ժողովածուն / Մարո Ղուկասյան»։ ԳՐԵԹԵՐԹ (hy-AM)։ Վերցված է 2019-02-11 
  2. «Ռազմիկ Գրիգորյան»։ ԳՐԵԹԵՐԹ (hy-AM)։ Վերցված է 2019-02-11 
  3. «Ռազմիկ Գրիգորյան»։ ԳՐԵԹԵՐԹ (hy-AM)։ Վերցված է 2019-02-11 
  4. «Ռազմիկ Գրիգորյան - Բանաստեղծություններ»։ Անդին | գրական մշակութային ամսագիր (ru-RU)։ 2016-01-12։ Վերցված է 2019-02-11 
  5. «Ռազմիկ Գրիգորյան | Գրանիշ» (en-US)։ Վերցված է 2019-02-11 
  6. «Poetry Adelaide Literary Magazine»։ adelaidemagazine.org։ Վերցված է 2019-02-11 
  7. Վարդան Դուշման (2013-12-23), ՎԱՐԴԱՆԻ ՀԵՏ, https://www.youtube.com/watch?v=cEGVf1Us8i4, վերցված է 2019-02-11 
  8. «Խաչը թիկունքին»։ haykdfs.com։ Վերցված է 2019-02-11 
  9. «Հայաստանի ազգային կինոկենտրոն»։ ncca.am։ Վերցված է 2019-02-11 
  10. Razmik Grigoryan (2017-07-05), INSIDE THE LIGHT- Trailer ԼՈՒՅՍԻ ՄԵՋ, https://www.youtube.com/watch?v=ub30RFanmoI, վերցված է 2019-02-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]