Ռազմական տնտեսագիտություն
Ռազմական տնտեսագիտությունը ռազմական գիտության բաղկացուցիչ մասերից մեկն է[1]։ Երբեմն այն անվանում են Ռազմական տնտեսություն, որպես գիտության ճյուղ, որը ճիշտ անվանում չէ և շփոթի տեղիք է տալիս։
Ռազմական տնտեսագիտությունը ուսումնասիրում է պատերազմական կամ ռազմական, մարտական գործողությունների, զինված բախումների, հակամարտությունների և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը, հակամարտող պետությունների կամ նրանց դաշնախմբերի ռազմատնտեսական ներուժի կամ ռազմատնտեսական պոտենցիալի համադրման գնահատման և համադրման հարցերը, ազգային կամ ժողովրդական տնտեսության զորահավաքային նախապատրաստության և անհրաժեշտության դեպքում այն ռազմական դրության անցնելու ձևերի ու եղանակների որոշումը, ռազմական տնտեսության գործառնության համակարգի և ռազմական նպատակների ուղղորդվող ռեսուրսների օգտագործման արդյունավետության և այլ նմանատիպ հարցերը։
Ռազմական տնտեսագիտությունը որպես գիտություն իրենից ներկայացնում է այն տնտեսական գործընթացների ու երևույթների մասին գիտելիքների համակարգ, որոնք սերտորեն կապված են ընդհանրապես տնտեսագիտության և ռազմագիտության հետ։
Ռազմական տնտեսագիտության ուսումնասիրման հիմնական առարկան հետևյալ երևույթների տնտեսական հիմքերի ուսումնասիրությունն է։ Մասնավորապես՝
- պետության կամ երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման տնտեսական հիմքերի ուսումնասիրություն,
- պետության կամ երկրի ռազմատնտեսական պոտենցիալի ապահովման տնտեսական հիմքերի ուսումնասիրություն,
- պետության կամ երկրի ազգային կամ ժողովրդական տնտեսության զորահավաքային նախապատրաստության ապահովման տնտեսական հիմքերի ուսումնասիրություն,
- զինապարտության և զինծառայության կատարման ապահովման տնտեսական հիմքերի ուսումնասիրություն,
- ռազմական ոլորտում համագործակցության ապահովման տնտեսական հիմքերի ուսումնասիրություն,
- պատերազմի կամ ռազմական բախման և տնտեսության միջև փոխադարձ կապի ապահովման տնտեսական հիմքերի ուսումնասիրություն։
«Ռազմական տնտեսագիտություն» գիտաճյուղի և ուսումնական առարկայի բաղադրակազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջարկվող տարբերակ.
- Տնտեսագիտական տեսության հիմունքներ,
- Տնտեսագիտական տեսության ներածություն,
- Տնտեսագիտական տեսության առարկա և մեթոդ,
- Տնտեսագիտական մտքի զարգացման հիմնական փուլերն ու ուղղությունները,
- Տնտեսագիտական գիտելիքների կարևորությունը սպայական կադրերի համար,
- Տնտեսական գործունեության կազմակերպման ձևերը,
- Տնտեսավարման հիմնական ձևերը,
- Շուկան, նրա դերը և գործառույթները խառը տնտեսությունում,
- Արդիական տնտեսական կարգեր,
- Գլոբալացման՝ համընդգրկայնացման և տնտեսական ինտեգրման հիմնախնդիրը,
- Տնտեսագիտական տեսության ներածություն,
- Միկրոտնտեսության հիմունքներ,
- Պահանջարկի և առաջարկի տեսության հիմունքները,
- Պահանջարկն ու առաջարկը շուկայի մեխանիզմում,
- Պահանջարկի ու առաջարկի փոխգործողությունը,
- Պահանջարկի ու առաջարկի գնային էլաստիկություն,
- Սպառողական վարքի հիմունքներ,
- Սպառողների օգտակարությունն ու նախապատվությունները,
- Սպառողի օպտիմալ ընտրությունը,
- Ֆիրման շուկայական տնտեսությունում,
- Ֆիրմայի արտադրությունը և վնասները (թերությունները)
- Արտադրություն և արտադրական գործառույթ հասկացությունը,
- Ֆիրմայի վնասներն ու եկամուտները,
- Մրցակցությունն ու մենաշնորհը շուկայում։
- Շուկայական տնտեսական կառուցվածքների տիպերը, Ֆիրման լիակատար մրցակցության պայմաններում,
- Ֆիրման ոչ լիակատար մրցակցության պայմաններում։ Մենաշնորհ։
- Մենաշնորհային մրցակցություն և օլիգոպոլիա,
- Աշխատանքի շուկա, աշխատավարձ և զբաղվածություն.
- Աշխատանքի շուկա, աշխատանքի պահանջարկ և առաջարկ, զբաղվածություն.
- Աշխատավարձը և նրա կառուցվածքը Հայաստանի տնտեսությունում.
- Աշխատավարձը և նրա կառուցվածքը Ռուսաստանի տնտեսությունում.
- Աշխատավարձը և նրա կառուցվածքը ԱՄՆ-ի տնտեսությունում.
- Աշխատավարձը և նրա կառուցվածքը Չինաստանի տնտեսությունում.
- Աշխատավարձը և նրա կառուցվածքը Գերմանիայի տնտեսությունում.
- Աշխատավարձը և նրա կառուցվածքը Ճապոնիայի տնտեսությունում.
- Կապիտալի և հողի շուկա.
- Կապիտալի շուկա, դրույքաչափ և ներդրումներ.
- Հողի շուկա և հողային վարձատոկոս.
- Պետության տնտեսական դերը.
- Շուկայի ձախողումները և պետության տնտեսական նպատակները.
- Պետության տնտեսական գործառույթները և կառավարության խնդիրները.
- Պահանջարկի և առաջարկի տեսության հիմունքները,
- Մակրոէկոնոմիկայի հիմունքներ.
- Ազգային տնտեսություն.
- Մակրոէկոնոմիկան որպես տնտեսագիտության բաղկացուցիչ մաս.
- Հիմնական մակրոէկոնոմիական ցուցանիշները.
- Ազգային հաշիվների համակարգը.
- Մակրոէկոնոմիական հավասարակշռություն.
- Սպառումը, խնայողությունները և ներդրումները ազգային տնտեսությունում.
- «Եկամուտներ — ծախսեր» մակրոէկոնոմիական մոդելը. բազմապատկիչ՝ մուլտիպլիկատոր.
- Համախառն պահանջարկ և համախառն առաջարկ. Հավասարակշռությունն ապրանքային շուկայում.
- Փող և փողա-վարկային համակարգ.
- Փող և փողաշրջանառություն.
- Փողային շուկա. Հավասարակշռությունը փողային շուկայում.
- Բանյաին համակարգ և վարկա-փողային քաղաքականություն.
- Ինֆլյացիա. արժեզրկումը և նրա տեսակները.
- Ֆինանսական համակարգ և բյուջետա-հարկային քաղաքականություն.
- Ֆինանսներ. պետական բյուջե.
- Պետական ծախսեր և հարկեր.
- Ֆինանսական շուկա, նրա նախանշանակումը և կառուցվածքը.
- Տնտեսական աճ և նրա ցիկլեր.
- Տնտեսական աճի և զարգացման տեսական հիմքեր.
- Տնտեսական աճ և նրա տիպեր.
- Տնտեսության զարգացման ցիկլայնություն.
- Ազգային տնտեսություն.
- Համաշխարհային տնտեսության տարրեր.
- Միջազգային տնտեսական հարաբերություններ.
- Համաշխարհային տնտեսություն և համաշխարհային շուկա
- Տնտեսական համագործակցության ձևերը համաշխարհային տնտեսության համակարգում.
- Միջազգային արժեթղթային՝ վալյուտային հարաբերություններ.
- Միջազգային տնտեսական հարաբերություններ.
- Անցումային վիճակը և գործընթացները ազգային տնտեսություններում.
- Անցումային գործընթացը Հայաստանի Հանրապետության ազգային տնտեսությունում.
- Անցումային վիճակի էությունը և գործառույթները.
- Անցումային գործընթացների յուրահատկությունները Հայաստանի տնտեսությունում.
- Հայաստանի ազգային տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ուղղությունները.
- Անցումային գործընթացը և պաշտպանունակությունը.
- Անցումային գործընթացը Հայաստանի Հանրապետության ազգային տնտեսությունում.
- Ռազմական տնտեսության հիմունքներ, պետության ռազմական հզորության տնտեսական ապահովում.
- Պետության ռազմական հզորության և ռազմական տնտեսության փոխադարձ կապը.
- Ռազմական անվտանգությունը որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրատարր.
- Ռազմական հզորություն և ռազմատնտեսական ներուժ (ռազմատնտեսական պոտենցիալ).
- Ռազմական տնտեսությունը ազգային տնտեսության կառուցվածքում.
- Ռազմատնտեսական գործընթացը և նրա արդյունավետությունը.
- Ռազմատնտեսական գործընթացի կառուցվածքը.
- Ռազմատնտեսական գործունեության արդյունավետությունը.
- Ռազմատնտեսական վերլուծության տեսակները և մեթոդները.
- Ռազմական շուկան և նրա գործառնության առանձնահատկությունները.
- Ռազմական շուկան խառը տնտեսության կառուցվածքում.
- Ներքին ռազմական շուկային գործառնության առանձնահատկությունները.
- Պետական պաշտպանական պատվերը և ռազմական կոնտրակտացիայի՝ պայմանագրերի կնքման համակարգը.
- Ռազմական արտադրության համաշխարհային շուկան.
- Պետության ռազմական հզորության և ռազմական տնտեսության փոխադարձ կապը.
- Պետության ռազմատնտեսական քաղաքականությունը.
- Պետության պաշտպանունակության տնտեսական ապահովումը.
- Պետության պաշտպանունակության տնտեսական ապահովման էությունը.
- Պետության պաշտպանունակության տնտեսական ապահովոըւմը՝ որպես ռազմական անվտանգության գործոն.
- Ռազմական արտադրության կոնվերսիան.
- Տնտեսական զորահավաքման հիմնախնդիրներ.
- Ռազմատնտեսական պահանջմունքների ֆինանսական ապահովում.
- Տնտեսական անկայունության ազդեցությունը ռազմատնտեսական պահանջմունքների բավարարման վրա.
- Պետական բյուջեն՝ որպես ռազմական ֆինանսավորման աղբյուր.
- Ռազմական բյուջեի ձևավորումն ու օգտագործումը.
- Ազգային պաշտպանության ֆինանսավորումը.
- Ռազմա-տնտեսական գործունեության իրավական կարգավորումը.
- Ռազմական կազմավորումների՝ զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների իրավական դրությունը.
- Ռազմական կազմավորումների գույքի իրավական ռեժիմը.
- Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) կառավարման տեսական հիմունքները.
- Պետության ուժային կառույցների լոգիստիկայի (թիկունքային ապահովման) ղեկավարման համակարգի կազմակերպման տնտեսական առանձնահատկությունները թիկունքային ապահովման միջգերատեսչական միասնականացված համակարգի պայմաններում.
- Տնտեսական և ռազմաքաղաքական պայմանների ազդեցությունը պետության ուժային կառույցների լոգիստիկայի (թիկունքային ապահովման) ղեկավարման համակարգի ստեղծման և գործառնության վրա.
- Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսությունը որպես ռազմատնտեսական համակարգ.
- Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսությունը որպես ռազմատնտեսական համակարգ, նրա բնութագրիչ գծերը.
- Տնտեսական օրենքները, դրանց գործողությունը և օգտագործումը պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսության ոլորտում.
- Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսության ոլորտի աշխատանքը և նրա արտադրանքի առանձնահատկությունները.
- Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսության գործունեության տնտեսական արդյունավետության բարձրացման արդիական մեթոդները։
- Պետության պաշտպանունակության տնտեսական ապահովումը.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Большая советская энциклопедия (БСЭ), Третье издание, выпущенной издательством «Советская энциклопедия» в 1969—1978 годах в 30-ти томах;
- Կաղապար:Книга:Советская военная энциклопедия;
- Военный энциклопедический словарь (ВЭС), М., ВИ, 1984 г., 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.);
- «Положением об особенностях порядка присуждения учёных степеней лицам, использующим в своих работах сведения, составляющие государственную тайну», утверждённым приказом Минобразования № 4001, от 16 ноября 2002 года;
- «Военный энциклопедический словарь» (ВЭС), М., ВИ, 2007 г.;
- Воробьев В. В. Финансово-экономическое обеспечение оборонной безопасности России: проблемы и пути решения. — СПб.: ГУЭФ, 2003. — 416 с.;
- Б. Н. Кузык Экономика военной сферы, Учебник. — М., МГФ «Знание», 2006. — 224 с.;
- Новое в бюджетном учете: (инструкция и комментарии). — М., «Финансовая газета», 2004. — 264 с.;
- Пожаров А. И. Военная экономика России: история и теория. — М., ВФЭУ, 2005. — 448 с.;
- Григорьев М. Н., Е. Ю. Краснова; Маркетинг продукции военного назначения : учебник/ Издательство Инфо-да, — СПб., 2011. — С.435 — ISBN 978-5-94652-344-8;
- Научная школа военных экономистов и финансистов: исследования, факты и проблемы развития / коллективная монография. - Москва-Ярославль: Изд-во "Канцлер", 2013. - 211 с.
- Викулов С.Ф. Экономика военного строительства: эволюция взглядов на проблемы, методы, решения. – М.: Издательская группа «Граница», 2013. – 454 с.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Moeller, Susan. (1999). "Compassion Fatigue", Compassion Fatigue: How the Media Sells Disease, Famine, War and Death. New York & London: Routledge. 6 - 53.
- Goldstein, Joshua S. (2001). War and gender: How gender shapes the war system and vice versa. Cambridge: Cambridge University Press.
- Le Billon, Dr. Philippe (2005) Geopolitics of Resource Wars: Resource Dependence, Governance and Violence. London: Frank Cass, 288pp.
- Roosevelt, Franklin Delano. "The Great Arsenal of Democracy".
- Durham, Robert. "Supplying the Enemy: The Modern Arms Industry & the Military–Industrial Complex". Google Books. Lulu.com, 2015. Retrieved 1 August 2015.
- Jump up to: a b c d e Henretta, Edwards, Self, James A., Rebecca, Robert O. (2011). America's History. New York: Bedford/St. Martin's. pp. 672+.
- Creel, George (1920). How We Advertised America: The First Telling of the Amazing Story of the Committee on Public Information That Carried the Gospel of Americanism to Every Corner of the Globe. New York: Harper and Bros. pp. 84–88, 90–92.
- Tassava, Christopher. "The American Economy During World War II". EH.net. Retrieved 2012-04-04.
- Blum, Matthias (December 2011). "Government Decisions Before and During the First World War and the Living Standards in Germany During a Drastic Natural Experiment". Explorations in Economic History. 48 (4): 556–567. doi:10.1016/j.eeh.2011.07.003. Retrieved 2012-03-27.
- Trueman, Chris. "The Nazis and the German Economy". History Learning Site. HistoryLearningSite.co.uk. Retrieved 2012-04-18.
- Boldorf, Marcel; Scherner, Jonas (April 2012). "France's Occupation Costs and the War in the East: The Contribution to the German War Economy, 1940-4" (PDF). Journal of Contemporary History. 47 (2): 291–316. doi:10.1177/0022009411431711. Retrieved 2012-04-25.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Из Большой советской энциклопедии. [1]
- Военная экономика в Первую мировую войну.
- Статья в НВО, от 21.12.2012, Проблемы подготовки военно-научных кадров. Военная экономика без идеологии и этики, Сергей Филиппович Викулов — заслуженный деятель науки России, доктор экономических наук, профессор, главный научный сотрудник 46 ЦНИИ Минобороны России.
- Сайт НВО, Олег Владыкин, Обратная сторона военной реформы. Можно ли вернуть в оборонный бюджет выведенные из него миллиарды рублей, 30 января 2013 года.
Կաղապար:Ռազմական գործ Կաղապար:Տնտեսություն