Ռազմական տերմինաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռազմական տերմինաբանությունը (անգլ.՝ Military terminology, ռուս.՝ Военная терминология) հաստատված այնպիսի ռազմական տերմինների (բառերի, բառակապակցությունների և այլնի) ձևայնացված, նույնիսկ՝ պաշտոնականացված համակարգ է, որոնցից յուրաքանչյուրն ունի խիստ որոշակի նշանակություն՝ կիրառման հստակ գծագրված սահմաններով և գիտական հիմնավորմամբ[1][2]:

Ռազմական տերմինաբանությունը, մասնավորապես՝ ռազմական տերմինները և ռազմական կազմակերպությունների և ռազմական անձնակազմի լեզուն կիրառվում է որպես հստակ և յուրահատուկ կատեգորիայի լեզու:

Ռազմական տերմինաբանությունն առավել լիակատար և լայնորեն ներկայացված է գերատեսչական և ենթագերատեսչական փաստաթղթերում, օրենսդրական ակտերում, ինչպես նաև ռազմական հանրագիտարաններում[1][2]:

Ռազմական տերմինաբանության տարրերը իրենցից ներկայացնում են ռազմական լեքսիկայի հիմքը, որն, ի տարբերություն պաշտոնական ռազմական տերմինաբանության, կարող է ներառել նաև վերջինիս ոչ պաշտոնական տարրերը (օրինակ՝ տարբեր աստիճանների ռազմական պաշտոնյաները և զինված ուժերի անձնակազմը կարող են կիրառել «զրահ» բառը «տանկ», «ԶՓ», «ՀՄՄ» բառերի փոխարեն, կամ «ինքնագնաց» բառը՝ «ինքնագնաց հրանոթ» բառի փոխարեն և այլն)[1]:

Որպես կանոն, ընդգրկելով ռազմական գործի բոլոր ճյուղերը, ռազմական տերմինաբանությունը ձգտում է համապատասխանել գիտական մտքի զարգացման ժամանակակից մակարդակին և արտացոլել ռազմական գործող կանոնագրքերում և պաշտոնական փաստաթղթերում ամրագրված ռազմական հասկացությունների ամբողջ բազմազանությունը[1][2]:

Ռազմական գործի բնաշրջումը կամ ռազմական գործի էվոլյուցիան, որը սերտորեն կապված է գիտատեխնիկական առաջընթացի նվաճումներին, ռազմական տերմինաբանության մեջ մշտապես ներմուծում է նորանոր տերմիններ, նրանից դուրս է մղում արդեն իսկ հնացածները, և կամ էլ ժամանակի պահանջներին է համապատասխանեցնում գոյություն ունեցող ռազմական տերմինների կիրառման հաճախականությունը[1][2]:

Տվյալ լեզվի ռազմական տերմինաբանությունը հաճախ համալրվում է նաև ի հաշիվ ա. նույն այդ լեզվով խոսողների առօրյա բառապաշարի, բ. գիտելիքների այլ ոլորտներից փոխառությունների և գ. այլ լեզուներում ստեղծված տերմինների[1][2]: Բացի այդ, ռազմական տերմինաբանությունը կարող է կարգավորվել նոր հասկացությունների ներմուծման և կամ հնացածների հեռացման օրենսդրական եղանակով[2]:

Արդի պայմաններում շատ մեծ ուշադրություն է դարձվում թե՛ առանձին երկրների բանակների մասշտաբներով ռազմական տերմինաբանության, թե՛ վերազգային կազմակերպությունների (ռազմաքաղաքական դաշինքների) զինված ուժերի մակարդակով ռազմական տերմինաբանության միասնականացմանը՝ ունիֆիկացիային[1][2]: Այդ նպատակով շատ երկրների ռազմական նախարարությունները և այլ ուժային գերատեսչությունները պարբերաբար հրատարակում են տեղեկագրքային բնույթի հատուկ ռազմական գրականություն[1][2]:

Ընդհանուր ըմբռնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական և այլ ուժային կառույցների անձնակազմի փոխըմբռնման և տերմինաբանական միասնության կարիքը հատկապես զարգացել է 20-րդ դարի սկզբներից` միևնույն երկրի բանակի տարբեր զինատեսակների, զորատեսակների, զինված ուժերի տեսակների (ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր, ռազմաօդային ուժեր) զինանձնակազմի ներկայացուցիչների կողմից համատեղ օպերացիաներ անցկացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Միջազգային ռազմաքաղաքական դաշինքները և միջազգային օպերացիաների՝ ներառյալ խաղաղապահ գործողությունների անցկացումը[3], առավել մեծացրեց հարցի կարևորությունը և խթանեց միասնական ռազմական տերմինաբանության ստեղծման անհրաժեշտությունը: Օրինակի համար, ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը ներկայումս ունի բավական ընդարձակ մի ռազմական տերմինաբանական բառարան[4]: Այդ բառարանում ներկայումս ներառված են ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների կողմից ընդհանուր օգտագործվող ռազմական տերմինները: Միաժամանակ ընթանում է ռազմական տերմինաբանության մշակման և զարգացման գործընթացը[5] ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, որն ընդգրկում է ռազմական տերմինաբանությունը, հատկապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտի տերմինաբանությունը, համաձայնեցնելով ռազմական տերմինները երեք լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն:

Հայկական ռազմական տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական տերմինաբանության և նրա միասնականացման գործընթացի նկատմամբ կան նաև զգալի քննադատական մոտեցումներ, մասնավորապես դրանք արտահայտված են մի շարք հրապարակումներում, այդ թվում՝ Փոլ Վուդվորդի (Woodward Paul) «The U.S.-Israeli don’t-ask-don’t-tell policy on murder» գրքում[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Терминология военная // Военная энциклопедия / Грачёв П. С.. — Москва: Военное издательство, 2004. — Т. 8. — С. 62-63. — ISBN 5-203-01875-8
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Терминология военная // Советская военная энциклопедия. — Москва: Военное издательство Минобороны СССР, 1976. — Т. 8. — С. 27.
  3. Colonel Andrei Demurenko and Professor Alexander Nikitin, Basic Terminology and Concepts in International Peacekeeping Operations: An Analytical Review (translated Robert R. Love) in Low Intensity Conflict & Law Enforcement, Volume 6, Summer 1997, Frank Cass, London accessed at Foreign Military Studies Office, Fort Leavenworth, US [1] July 28, 2006
  4. DOD Dictionary of Military and Associated Terms accessed on Defense Technical Information Center (DTIC), US website, July 28, 2006
  5. Robert Bell, Ballistic Missile Threats:A NATO-Russia Strategic Challenge in Krasnaya Zvezda, Feb 23, 2003 accessed at NATO on-line Library [2] July 28, 2006
  6. Woodward Paul (February 14, 2012)։ «The U.S.-Israeli don’t-ask-don’t-tell policy on murder»։ War in Context։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-06-ին։ Վերցված է March 6, 2013։ «One man uses a bomb to kill another and he’s a terrorist. Another does the same and it’s a form of kinetic activity. I guess that makes the latter a kineticist.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]