Ջո Ջոնսոն (բասկետբոլիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջո Ջոնսոն (այլ կիրառումներ)
|
Joe Johnson | |||||
| Դիրքը | Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող | ||||
|---|---|---|---|---|---|
| Ի ծնե տրված անունը | Ջո Մարկուս Ջոնսոն Joe Marcus Johnson | ||||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1981 (44 տարեկան) | ||||
| Ծննդավայր | |||||
| Ազգություն | |||||
| Հասակ | 2,01 մ | ||||
| Քաշ | 109 կգ | ||||
| Դպրոց | Լիթլ Ռոքի կենտրոնական ավագ դպրոց (Լիթլ Ռոք, Արկանզաս) | ||||
| համալսարան | Արկանզասի համալսարան (2008–2009) | ||||
| Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 10-րդ | ||||
| Դրաֆթ ակումբ | Բոստոն Սելտիքս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
| |||||
Ջո Մարկուս Ջոնսոն (անգլ.՝ Joe Marcus Johnson, հունիսի 29, 1981[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։
Ծնվել է Լիթլ Ռոք բնակավայրում (Արկանզաս նահանգում)։ Դպրոցական կարիերան անցկացրել է Լիթլ Ռոքի կենտրոնական ավագ դպրոցում, որից հետո հանդես է եկել Արկանզասի համալսարանի բասկետբոլային թիմում։ Համալսարանում երկու տարի անցկացնելուց հետո ընտրվում է 2001 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 10-րդ ընտրությամբ՝ «Բոստոն Սելտիքսի» կողմից։ 2002 թվականին փոխանակման արդյունքում տեղ է գտնում «Ֆինիքս Սանսի» կազմում։ 2005-2012 թվականներին հանդես է եկել «Ատլանտա Հոքսում»[2]։ 2012 թվականին փոխանակվում և տեղ է գտնում «Բրուքլին Նեթսում»[3]։
Մասնագիտական կերիերայի ընթացքում յոթ անգամ ճանաչվել է NBA աստղ (All-Star), ինչպես նաև ընդգրկվել «All-NBA» և «All-Rookie» խորհրդանշական հավաքականներում։
2006 թվականին հանդես է եկել Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով բասկետբոլի աշխարհի առաջնությանը և գրավելով երրորդ տեղը[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIBA database
- ↑ http://msn.foxsports.com/nba/story/Joe-Johnson-free-agent-Atlanta-Hawks-070410
- ↑ http://www.nj.com/nets/index.ssf/2012/07/nets_announce_joe_johnson_trad.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.