Ջո Ալմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Ալմասյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիկ և բոբսլեիստ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 8, 1967(1967-03-08)[1] (57 տարեկան)
Ծննդավայր՝Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
183 սանտիմետր
Քաշ՝85 կիլոգրամ

Ջոզեֆ Մայքլ (Ջո) Ալմասյան (անգլ.՝ Joseph Michael (Joe) Almasian, մարտի 8, 1967(1967-03-08)[1], Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի բոբսլեյիստ, 1994 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Ալմասյանը ծնվել է 1967 թվականի մարտի 8-ին, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինգհեմ քաղաքում։ Զբաղվել է ֆուտբոլով և վազքով Նյու Հեմփշիրի համալսարանում[3]։ 1992 թվականին ընկերոջ՝ Քեն Թոփալյանի հետ միասին թիմ են ստեղծեցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիլեհամմերի ձմեռային օլիմպիական խաղերի բոբսլեյի մրցումներին մասնակցելու համար։ Նրանց ոգեշնչել է նախկին սահնակորդ Փոլ Վարադյանը, ով Ալմասյանին և Թոփալյանին ճանաչում էր Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի Պրովիդենս մասնաճյուղից[3]։ Նրանք բոբսլեյիսահնակ էին վարձել 1600 դոլարով[4]։

1992 թվականի վերջից Ալմասյանը և Թոփալյանը ուրբաթ օրերին հաճախել են Լեյք Փլեսիդում գտնվող Օլիմպիական ուսումնամարզական կենտրոն, որտեղ նրանք շաբաթ-կիրակի օրերին մարզվել են ամերիկացի բոբսլեյիստ Ջիմ Հիկիի ղեկավարությամբ[3]։ Նրանք Հայաստանի թիմի կազմում հանդես գալու թույլտվություն են ստացել Օլիմպիական խաղերի մեկնարկից երկուսուկես շաբաթ առաջ[3]։ Զուգախաղի մրցումներում նրանք զբաղեցրին 36-րդ տեղը՝ ցույց տալով 3 րոպե 39,81 վայրկյան արդյունք, չորս մրցելույթների արդյունքում, 9 վայրկյան զիջելով հաղթողներ՝ շվեյցարացի Գուստավ Վեդերին և Դոնաթ Ակլինին[5][6]։

Ալմասյանի խոսքով՝ ինքը մասնակցել է օլիմպիադային ի հիշատակ իր պապերի և տատիկների, ովքեր 1915 թվականին փախել էին թուրքական ջարդերից[3][7]։ Օլիմպիական խաղերից հետո Ալմասյանը և Թոփալյանը երբեք չեն մասնակցել մրցումների[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sports-Reference.com
  2. Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու 20 տարիների ընթացքում Հայաստանը ներկայացրել են 31 մարզիկներ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Olympedia – Ken Topalian». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 Tom Vartabedian (2013 թ․ փետրվարի 4). «Hitching a Ride on Dreams and a Prayer». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Olympedia – Two, Men». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Վտանգված ձմեռային մարզաձևերն ու հայերի Օլիմպիական արդյունքները
  7. Joseph ALMASIAN