Ջուրա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուրա
ռուս.՝ Джура
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա, պատմական ֆիլմ, արկածային ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդոլֆ Բերգունկեր
Սցենարի հեղինակՍեմյոն Նագորնի և Georgy Tushkan?
ԴերակատարներՄամբետ Ասանբաև, Դարկուլ Կույուկովա, Մուրմուխան Ժանտուրին, Մուրատբեկ Ռիսկուլով, Jumadylov Sovetbek?, Նաբի Ռահիմով և Nurkan Tursunbaev?
ԵրաժշտությունԵվգենի Բրուսիլովսկի
Պատմվածքի վայրԱսիա
ԿինոընկերությունՂրղզֆիլմ
Տևողություն107 րոպե

«Ջուրա» (ղրղզ.՝ Жоро), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադոլֆ Բերգունկերը 1964 թվականին «Կիրգիզֆիլմ» կինոստուդիայում[1][2]։ Գեորգի Տուշկանի համանուն արկածային վեպի էկրանավորումն է (1940)։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կիրգիզստանում 1964 թվականի օգոստոսին, Մոսկվայում՝ 1965 թվականի փետրվարի 1-ին։

Այս ֆիլմը Տուշկանի վեպի միակ էկրանավորումը չէ․ 1985 թվականին թողարկվել է «Ջուրան՝ որսորդը Մին Արխարից» մինի-սերիալը ռեժիսորներ Սայդո Կուրբանովի և Վիկտոր Միրզայանցի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը Կիրգիզստանում։ Կարմիր բանակի զորամասերն անզիջում պայքար են մղում Միջին Ասիայում բասմաչության դեմ։

Ֆիլմը պատմում է երիտասարդ կիրգիզ որսորդ Ջուրայի բնավորության կայացման մասին, որը հայտնվել է Պամիրն ընդգրկած հեղափոխական իրադարձությունների արագ շրջապտույտում։ Ներկայացվում է դարավոր նախապաշարմունքներով լի սովորական որսորդ պատանուց մինչև գիտակից, բասմաչների հետ շատ մարտերում թրծված, հեղափոխության մեծ գաղափարներին հավատացած հասուն մարտիկ դառնալու դժվարին ուղին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մամբեթ Ասանբաև – Ջուրա
  • Դարկուլ ԿույուկովաԱյշա, Ջուրայի մայրը
  • Մուրատբեկ ՌիսկուլովԿոզուբայ
  • Նուրկան Տուրսունբաև-Մուսա
  • Յուրի Ռոդիոնով – Իվաշկո
  • Ռոզա Տաբալդիևա – Զեյնեբ
  • Ժուրախոն Ռահմոնով – Բասմաչ
  • Կամասի Ումուրզակով – Քուչակ
  • Շամշի Տյումենբաև – ակսակալ
  • Նուրմուխան Ժանտուրին – Թաղայ
  • Սովետբեկ Ջումադիլով – Շարաֆ
  • Նաբի ՌահիմովԲալբակ
  • Ալմազ Կիրգիզբաև – էպիզոդ
  • Մեդել Մանիյազով – էպիզոդ
  • Սաբիրա Կումուշալիևա – էպիզոդ
  • Իսքենդեր Ռիսկուլով – էպիզոդ
  • Տոլումաշ Օկեև – էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ջուրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ջուրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]