Դարկուլ Կույուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարկուլ Կույուկովա
Ծնվել էմայիսի 15, 1919(1919-05-15)[1] կամ հոկտեմբերի 29, 1919(1919-10-29)[2]
ԾննդավայրՍեմիրեչյեի մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 20, 1997(1997-03-20) (77 տարեկան)
Մահվան վայրԲիշքեկ, Ղրղզստան
ԳերեզմանAla-Archinskoe Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ղրղզստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Դարկուլ Կույուկովա (մայիսի 15, 1919(1919-05-15)[1] կամ հոկտեմբերի 29, 1919(1919-10-29)[2], Սեմիրեչյեի մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - մարտի 20, 1997(1997-03-20), Բիշքեկ, Ղրղզստան)[3], ղրղըզ խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1967), ԽՄԿԿ անդամ (1944

Թատերական կյանքը սկսել է 1936 թվականից։ Աշխատել է Ֆրունզեի պատանի հանդիսատեսի, 1941 թվականից՝ Կիրգիզական դրամատիկական թատրոններում։ 1954 թվականից նկարահանվել է կինոյում։ Խաղում է հոգով ուժեղ կիրգիզ կանանց հերոսական դերեր՝ Ակչաիմ (Էշմամբետովի «Սարինժի»), Զանիլ (Մելիքովի և Կուտուբաևի «Զանիլ»)։ Խաղացել է ավելի քան հարյուր դեր։ Դերասանական տաղանդի շնորհիվ կերպավորել է բարդ դերեր, ստեղծել է վառ կերպարներ Կիրգիզական դրամատիկական թատրոնում։ Առաջին դերերից է եղել Ժանիլի դերը Կ. Մալիկովի և Ա. Կուգտուբաևի համանուն պիեսում։ Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում տաղանդավոր դերասանուհին համաշխարհային, խորհրդային և ռուսական և ղրղզական ազգային դրամատուրգիայի բարդ և հետաքրքիր կերպարներ է ստեղծել Ա. Օստրվսկի, Մ. Գորկի, Տ. Աբդումոմունով, Վ. Շեքսպիր, Բ. Ժակիև, Չ. Այթմատով, Գ. Լորկա և այլն հեղինակների հերոսներից։

Դարկուլ Կույուկովայի դերասանական արվեստի գագաթը եղել է Չ. Այթմատովի «Մայրական դաշտ» համանուն պիեսում Տալգոնայի դերը։ Դերասանուհին ստեղծել է ղրղզացի մոր կոթողային կերպար, կերպավորելով իր ժամանակաշրջանի կնոջ հերոսական լավագույն գծերը։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղրղզական ՍՍՀ Գերագույն Խորհրդի դեպուտատ
  • Ղրղզական ՍՍՀ ժողովրդական արտիստուհի (1958 թ.)
  • ԽՍՀՄ ժողովրդական դերասանի (1967 թ.)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Տոկտոգուլայի անվան պետական մրցանակի դափնեկիր(1987)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 14