Ջունգարական հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջունգարական հարթավայր
Xinjiang regions simplified.png
Տեսակտարածաշրջան
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՎարչատարածքՍինծյան

Ջունգարական հարթավայր, Ջունգարական իջվածք, Ջունգարիա (չինարեն՝ 北疆), աշխարհագրական ենթաշրջան Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը մոա 700 հզ․ կմ է, միջին բարձրությունը՝ 600-800 մ։ Հյուսիսում շրջապատված է Մոնղոլական Ալթայով, հարավում՝ Արևելյան Տյան Շանի լեռնաշղթաներով։ Կազմված է փխրուն նստվածքներից։ Ռելիեֆում տիրապետում են ոչ բարձր բլրաշարերն ու մանրաբլուրները, բարխաններով ու ավազային թմբաշարերով անապատները։ Հարուստ է նավթի պաշարներով[փա՞ստ]։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Տարեկան տեղումները 150-200 մմ են, լեռներում՝ մինչև 800 մմ։ Գետային ցանցը խիտ չէ, արևմուտքում կան մի քանի խոշոր լճեր (էբի Նուր, Մանաս, Ուլյունգուր)։ Բուսածածկույթը անապատային է, խիստ նոսրացած։ Արևմուտքում տարածված են չոր տափաստանները։ Զբաղվում են արոտային անասնապահությամբ, ծայրամասերում՝ ոռոգվող հողագործությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 551 CC BY-SA icon 80x15.png