Ջուլի Ֆաուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Ֆաուդի
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1971(1971-01-23)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասակ 1,68 ± 0,001 մետր[1]
Դիրք կիսապաշտպան

Ջուլի Մորին (անգլ.՝ Julie Maurine Foudy, հունվարի 23, 1971(1971-01-23)[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ԱՄՆ հավաքականի կազմում 271 հանդիպում է անցկացրել, ինչը չորրորդ ցուցանիշն է կանանց ֆուտբոլի պատմության մեջ։ Աշխարհի և օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլի Մորին ՖաուդիՆ ծնվել է 1971 թվականի հունվարի 23-ին Սան Դիեգոյում։ Ավարտել է Mission Viejo դպրոցը։ Ավելի ուշ սովորել է Սթենֆորդի համալսարանում, որտեղ ստացել է աստիճան կենսաբանության ոլորտում[2]։ 1966 թվականին նա ընդունվել է Ստենդֆորդի բժշկական դպրոցը, բայց որոշել է չշարունակել ուսումը։ Ֆաուդիի կարիերայի մեծ մասն անցել է «Սակրամենտո Շտորմ» սիրողական ակումբում, որի կազմում նա 1993, 1995 և 1997 թվականներին դարձել է Կալիֆորնիա նահանգի առաջնության հաղթող։ 1994 թվականին խաղացել է «Թյուրեսո» շվեդական ակումբում։

Ֆաուդին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծված WUSA պրոֆեսիոնալ կանանց ֆուտբոլի լիգայի նախաձեռնողներից մեկը։ Ջո Ֆուսսեթի և Շենոն Մակմիլլանի հետ միասին հանդես է եկել «Սան Դիեգո Սպիրիտ» ակումբի հիմնական խաղացողների կազմում[3]։ Այստեղ նա մնացել է մինչև ակումբի փակվելը՝ 2003 թվականը։ Ֆաուդին խաղացել է աշխարհի չորս առաջնությունում և դրանից երկուսում հաղթող է ճանաչվել (1991 և 1999)։ Հանդես է եկել նաև երեք օլիմպիական առաջնությունում և վաստակել երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից Ջուլին ամուսնացած է ֆուտբոլի մարզիչ Իեն Սավերի հետ, ունեն որդի և դուստր։

Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Ֆաուդին որպես սպորտային վերլուծաբան և մեկնաբան աշխատել է Ամերիկյան հեռարձարկման ընկերությունում և ESPN ամերիկյան կաբելային մարզական հեռուստաընկերությունում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Robin Norwood (1994 թ․ հունիսի 28). «Foudy Shows Women's Soccer is Alive, Kicking : Future: Former Mission Viejo star hopes her game grows thanks to the popularity of the recent World Cup tournament» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  3. «WUSA San Diego Announces Key Hires» (անգլերեն). PR Newswire. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  4. «Julie Foudy — Soccer Commentator, Features Reporter and Host» (անգլերեն). ESPN MediaZone. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Ֆաուդի» հոդվածին։