Ջուլի Բիշոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուլի Բիշոպից)
Ջուլի Բիշոփ
անգլ.՝ Julie Bishop
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Ադելաիդայի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և St Peter's Collegiate Girls' School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Ծննդյան օր հուլիսի 17, 1956(1956-07-17) (67 տարեկան)
Ծննդավայր Lobethal[1][2]
Քաղաքացիություն  Ավստրալիա
Ի ծնե անուն անգլ.՝ Julie Isabel Bishop
 
Կայք՝ juliebishop.com.au
 
Պարգևներ

Ջուլիա Իսաբել Բիշոփ (անգլ.՝ Julie Isabel Bishop, հուլիսի 17, 1956(1956-07-17), Lobethal[1][2]), ավստրալիացի քաղաքական և պետական գործիչ, 2013 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 28-ը Ավստրալիայի արտաքին գործերի 38-րդ նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Ադելաիդայի համալսարանի իրավունքի բակալավրի աստիճան է ստացել։ 1985 թվականից եղել է Ավստրալիայի խոշորագույն իրավաբանական ընկերություններից մեկի՝ Clayton Utz-ի կառավարիչը։ 1986 թվականին ընդլայնված ծրագրով կառավարում է ուսանել Հարվարդի բիզնես դպրոցում։

1992 թվականին մտել է Ավստրալիայի լիբերալ կուսակցության կազմ։ 1998 թվականից Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամ է։ Ավստրիալիայի տարեցների խնամքի հարցերով նախարար (2003-2006), կրթության, գիտության և կադրերի պատրաստման նախարար (2006-2007)։

Բիշոփը Ավստրալիայի լիբերալ կուսակցության ղեկավարի տեղակալ և Ավստրալիայի առաջին կին արտգործնախարարն է։

2018 թվականի օգոստոսի 24-ին կուսակցության առաջատարության համար պայքարում պարտվել է՝ դուրս մնալով քվեարկության առաջին փուլից հետո (երկրորդ փուլում ֆինանսների նախարար Մորիսոնը հաղթել է Փիթեր Դաթոնին)[4]։

Բիշոփը հրաժարական է տվել, և 2018 թվականի օգոստոսի 28-ին Մորիսոնի կառավարությունում արտաքին գործերի նախարար Է դարձել Մերի Փեյնը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.cmaxcommunications.com.au/LiteratureRetrieve.aspx?ID=145630
  2. 2,0 2,1 2,2 http://www.nndb.com/people/341/000173819/
  3. https://www.bndestem.nl/overig/onderscheiding-voor-australie-na-ramp-mh17~a563ebb0/
  4. Ben Doherty (2018 թ․ օգոստոսի 24). «Australia's new PM is Scott Morrison as moderate Malcolm Turnbull is forced out» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Michael Sainsbury (2018 թ․ օգոստոսի 29). «Payne will need to work hard to fix Bishop's damage in Asia» (անգլերեն). Crikey. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Բիշոփ» հոդվածին։