Ջուլի Բիշոփ
| Ջուլի Բիշոփ անգլ.՝ Julie Bishop | |
| Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Ադելաիդայի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և St Peter's Collegiate Girls' School? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
| Ծննդյան օր | հուլիսի 17, 1956 (69 տարեկան) |
| Ծննդավայր | Lobethal[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Julie Isabel Bishop |
| Կայք՝ | juliebishop.com.au |
| Պարգևներ | |
Ջուլիա Իսաբել Բիշոփ (անգլ.՝ Julie Isabel Bishop, հուլիսի 17, 1956, Lobethal[1][2]), ավստրալիացի քաղաքական և պետական գործիչ, 2013 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 28-ը Ավստրալիայի արտաքին գործերի 38-րդ նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Ադելաիդայի համալսարանի իրավունքի բակալավրի աստիճան է ստացել։ 1985 թվականից եղել է Ավստրալիայի խոշորագույն իրավաբանական ընկերություններից մեկի՝ Clayton Utz-ի կառավարիչը։ 1986 թվականին ընդլայնված ծրագրով կառավարում է ուսանել Հարվարդի բիզնես դպրոցում։
1992 թվականին մտել է Ավստրալիայի լիբերալ կուսակցության կազմ։ 1998 թվականից Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամ է։ Ավստրիալիայի տարեցների խնամքի հարցերով նախարար (2003-2006), կրթության, գիտության և կադրերի պատրաստման նախարար (2006-2007)։
Բիշոփը Ավստրալիայի լիբերալ կուսակցության ղեկավարի տեղակալ և Ավստրալիայի առաջին կին արտգործնախարարն է։
2018 թվականի օգոստոսի 24-ին կուսակցության առաջատարության համար պայքարում պարտվել է՝ դուրս մնալով քվեարկության առաջին փուլից հետո (երկրորդ փուլում ֆինանսների նախարար Մորիսոնը հաղթել է Փիթեր Դաթոնին)[4]։
Բիշոփը հրաժարական է տվել, և 2018 թվականի օգոստոսի 28-ին Մորիսոնի կառավարությունում արտաքին գործերի նախարար Է դարձել Մերի Փեյնը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.cmaxcommunications.com.au/LiteratureRetrieve.aspx?ID=145630
- 1 2 http://www.nndb.com/people/341/000173819/
- ↑ https://www.bndestem.nl/overig/onderscheiding-voor-australie-na-ramp-mh17~a563ebb0/
- ↑ Ben Doherty (2018 թ․ օգոստոսի 24). «Australia's new PM is Scott Morrison as moderate Malcolm Turnbull is forced out» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Michael Sainsbury (2018 թ․ օգոստոսի 29). «Payne will need to work hard to fix Bishop's damage in Asia» (անգլերեն). Crikey. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julie Bishop: All the right moves, www.theaustralian.com.au
- About Julie Bishop, www.juliebishop.com.au
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Բիշոփ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||