Ջուդեկկա (կղզի)
Ջուդեկկա | |
---|---|
Ջուդեկկա կղզին Սուրբ Մարկոսի զանգակատնից | |
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա[1] |
Վարչատարածքային միավոր | Վենետիկ |
Մակերես | 0,59 կմ² |
Բնակչություն | 4792 մարդ (2011) |
Ջուդեկկա (իտալ.՝ Giudecca), խոշոր կղզի Վենետիկի ծովածոցում, Վենետիկի Դորսոդուրո պատմական շրջանից բաժանված է Ջուդեկկա ջրանցքով (իտալ.՝ Canale della Giudecca), որը նախկինում կոչվել է Վիգանո ջրանցք (իտալ.՝ Canale Vigano)։ Ջուդեկկան վարչականորեն Վենետիկի կազմում է և Դորսոդուրո պատմական շրջանի շրջանի մի մասն է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու նախկին «Spinalonga» (թարգմ.՝ «ձկան երկար ոսկոր») անվանումը, ամենայն հավանականությամբ, առաջացել է իր յուրահատուկ ձևի պատճառով։ Ժամանակակից անվան ծագման մեկնաբանության մեջ համաձայնություն չկա։ Ըստ տարածված վարկածի՝ անունը ծագել է «Giudei»-ից (հրեաներ), քանի որ այստեղ, իբրև թե, վենետիկյան գետտոյի հիմնադրումից առաջ հրեաներ են ապրել[2]։ Այս վարկածի օգտին են խոսում Իտալիայի հարավի բազմաթիվ նմանատիպ տեղանուններ, որոնք, անկասկած, կապված են հրեաների հետ։ Մեկ այլ վարկածում ասվում է, որ անունը գալիս է «Zudega» (թարգմ.՝ «դատել») բայից, քանի որ 9-րդ դարում կղզու հողերը բաժանված էին ապստամբ ազնվականների միջև։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուդեկկան բաղկացած է 8 կղզիներից, որոնք ջրանցքի կողմից ունեն ընդհանուր առափնյա։ Մյուս կողմը զբաղեցնում են այգիներն ու բանջարանոցները։ Ջուդեկկայից դեպի արևմուտք, Լավրաների ջրանցքից այն կողմ, գտնվում են Սակկա Ֆիզոլա (Ջուդեկկան միացված է կամրջով) և Սակկա Սան Բիաջո արհեստական կղզիները։
Կղզու հիմնական տեսարժան վայրերից են.
- Իլ Ռեդենտորե եկեղեցի, 16-րդ դար, ճարտարապետ Անդրեա Պալլադիո,
- Դելլե Ցիտելլե եկեղեցի (Սանտա Մարիա դելլա Պրեզենտացիոնե դելլե Ցիտելլե), 16-րդ դար, ենթադրաբար ճարտարապետը նույնպես Անդրեա Պալլադիոն է,
- Սանտ Էֆեմիայի եկեղեցի, 9-րդ դար,
- Մոլինո Ստուկի, 19-րդ դարի հսկայական նեոգոթական կառույց, սկզբում մակարոնեղենի գործարան, այժմ՝ հյուրանոց։
- Կազա դե Տրե Օչի, մոդեռն ոճի պալացցո, 20-րդ դարի սկիզբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կազա դե Տրե Օչի
-
Դելլե Ցիտելլե եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Michele Battagia. Cenni storici e statistici sopra l'isoli della Giudecca, Volume 1. G. B. Merlo, 1832. P.14». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.