Jump to content

Ջորդան Չայլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորդան Չայլզ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 15, 2001(2001-04-15)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Tualatin[1]

Ջորդան Չայլզ (անգլ.՝ Jordan Chiles, ապրիլի 15, 2001(2001-04-15)[1], Tualatin[1]), ամերիկացի մարմնամարզիկ: ԱՄՆ առաջնության բազմակի մրցանակակիր: 2018 թվականի Շտուտգարտի աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր բացարձակ առաջնությունում: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Նրան անվանել են ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի պատվին[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չայլսը ծնվել է Օրեգոն նահանգի Տուալատին քաղաքում, 2001 թվականի ապրիլի 15-ին, Թիմոթի և Ջինա Չայլզի ընտանիքում: Նրան անվանել են ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի անունով։ Նա հինգ երեխաներից մեկն է[3]։ Մեծացել Է Վանկուվերում (Վաշինգտոն), բայց 2019 թվականին տեղափոխվել է Սփրինգ, Տեխաս, որպեսզի մարզվի ամերիկացի մարմնամարզիկ և օլիմպիական չեմպիոն Սիմոնե Բայլսի հետ World Champions Centre-ում[4][5]։

Մարմնամարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չայլզը իր դեբյուտը կատարեց American Classic-ում 2013-ում, որտեղ նա նվաճեց բրոնզե մեդալ՝ զիջելով Արիանա Ագրապիդեսին (ոսկի) և Լորի Հերնանդեսին[6]։ 2013 թվականին ԱՄՆ մարմնամարզության առաջնությունում (The USA Gymnastics National Championships) նա բազմամարտում զբաղեցրել է տասնմեկերորդ տեղը, ինչպես նաև բարձրացատկում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Նա նաև ընդգրկվել է պատանեկան ազգային հավաքականի կազմում[7]։

Նա իր միջազգային դեբյուտը կատարեց 2014 թվականին City of Jesolo Trophy-ում: Նա թիմի հետ նվաճեց ոսկե մեդալ և բազմամարտում զբաղեցրեց վեցերորդ տեղը[8]։ Մրցույթի եզրափակչում Չայլսը հենացատկում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով իր թիմակից Բեյլի Քիինա[8]։ Այնուհետև նա մասնակցեց 2014 թվականի The USA Gymnastics National Championships-ին, որտեղ նա զբաղեցրեց չորրորդ տեղը բազմամարտում: Նա բրոնզե մեդալներ է նվաճել ինչպես Հենացատկում, այնպես էլ ազատ վարժություններում: Նրան կրկին հրավիրել են պատանեկան հավաքական[9]։

Նա չորրորդ տեղն Է զբաղեցրել բազմամարտում և ոսկե մեդալ է նվաճել բարձրացատկում The USA Gymnastics National Championships-ում 2015 թվականին և կրկին ընտրվել է պատանեկան հավաքականում[10][11]։

Չայլզը մրցում էր Մոնրեալի International Gymnix 2016-ում Էմմա Մալաբույոյի, Գաբբի Պերեայի և Դին Սոզայի կողքին, և նրանք ոսկե մեդալ նվաճեցին պատանիների թիմային մրցումներում: Այնուհետև Չայլսը ոսկե մեդալ նվաճեց հենացատկի մրցույթի եզրափակչում[12]։

Մարտի 18-ին Չայլսը ազգային հավաքականում իր նորամուտը նշեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նա զբաղեցրեց երրորդ տեղը Չինաստանից Չժան Ցզինից և Գերմանիայից Էլիզաբեթ Զայցից հետո՝ հենացատկում գրանցելով մրցույթի ամենաբարձր արդյունքները[13]։ Ապրիլի 8-ին Չայլսը ընդգրկվել է թիմի կազմում՝ Pacific Rim Gymnastics Championships տարածաշրջանի առաջնությանը[14]։ Նա նվաճեց թիմային ոսկի, ինչպես նաև ոսկի հենակետային և հատակային վարժություններում և բրոնզ գերանի վրա[15]։

Հունիսին պարզվեց, որ Չայլզը փոխել է մարզասրահը՝ թողնելով Naydenov Gymnastics-ը իր հայրենի Վանկուվեր քաղաքում, Վաշինգտոն, և տեղափոխվել է Սփրինգ, Տեխաս՝ մարզվելու World Champions Centre-ում, նույն սրահում, որտեղ մարզվում էր Սիմոնե Բայլսը[16]։

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերում Չայլզը հանդես է եկել բազմամարտի որակավորման փուլում։ Նա զբաղեցրեց 40-րդ տեղը՝ հանդես գալով մի քանի առարկաներում. ճաղերի վրա նա ոտքով դիպավ գետնին ճաղերի միջև անցման ժամանակ՝ ստանալով անկմանը համարժեք իջեցում: Նրա ելույթը օգնեց ԱՄՆ-ի հավաքականին դուրս գալ թիմային եզրափակիչ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից հետո:

Թիմային եզրափակչի ժամանակ Չայլսը ի սկզբանե պետք է մրցեր միայն հենակետային և հատակային վարժություններում։ Այնուամենայնիվ, Սիմոնե Բայլսը դուրս եկավ մրցույթից առաջին պտույտից հետո, և Չայլսը փոխարինեց նրան ճաղերի և գերանի վրա: Նա կատարեց այս երկու վարժությունները, չնայած ոչ մեկում չէր տաքանում, բայց ընկավ հատակի վարժությունների երրորդ հավաքածուի վրա: ԱՄՆ-ը նվաճեց արծաթե մեդալ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից հետո[17][18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Brodsky, Samantha (2021-06-08). «Jordan Chiles Was Named After Michael Jordan». POPSUGAR Fitness UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-06-13-ին.
  3. «USA Gymnastics | Jordan Chiles». usagym.org. Արխիվացված օրիգինալից 2021-07-02-ին. Վերցված է 2021-09-03-ին.
  4. Alex Azzi (2021-05-20). «Jordan Chiles rekindled her love of gymnastics by moving 1,800 miles». On Her Turf (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-09-21-ին. Վերցված է 2021-09-03-ին.
  5. «Джордан Чайлз: Почему я выбрала тренировки с Симоной Байлз». Olympics.com. Արխիվացված օրիգինալից 2021-09-03-ին. Վերցված է 2021-09-03-ին.
  6. «2013 American Classic Results». The Gymternet (անգլերեն). 2013-07-07. Արխիվացված օրիգինալից 2021-07-11-ին. Վերցված է 2021-09-03-ին.
  7. «USA Gymnastics | Women's Past Junior National Teams». usagym.org. Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին. Վերցված է 2021-09-03-ին.
  8. 8,0 8,1 «Gymnastics | Videos, News & Articles - FloGymnastics». www.flogymnastics.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2021-09-03-ին.
  9. «Jazzy Foberg Wins 2014 Junior U.S. National Title». The Gymternet (անգլերեն). 2014-08-23. Արխիվացված օրիգինալից 2021-07-14-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  10. «Hernandez captures junior women's all-around title at 2015 P&G Championships». USA Gymnastics. Արխիվացված է օրիգինալից 2021-09-28-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  11. «MG Elite Dominates U.S. Junior Championships». The Gymternet (անգլերեն). 2015-08-27. Արխիվացված օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  12. W. P. says (2016-03-05). «2016 International Gymnix Results». The Gymternet (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-08-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  13. «Chiles wins all-around bronze medal at Stuttgart World Cup». USA Gymnastics. Արխիվացված օրիգինալից 2021-09-04-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  14. «USA Gymnastics names women's 2018 Pac Rim, Junior Pan Am Championships Teams». USA Gymnastics. Արխիվացված օրիգինալից 2021-09-04-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  15. «USA brings home 29 medals from men's, women's individual event finals». USA Gymnastics. Արխիվացված օրիգինալից 2021-09-16-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  16. LiubovB (2019-06-13). «Jordan Chiles moved to Simone Biles's gym». Gymnovosti (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  17. «ROC wins women's team gold medal, ending Team USA's decade long reign». Tokyo 2020 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-09-04-ին.
  18. Сергей Фукс (20210728T1025). «Америка, подвинься! Российские гимнастки прервали гегемонию Байлз». РИА Новости Спорт (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-09-04-ին. Վերցված է 2021-09-04-ին.