Ջոուլ-Լենցի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջոուլ—Լենցի օրենք, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։ Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)․

։

a-ն համեմատականության գործակից է և կախված է չափման միավորների ընտրությունից։ Եթե I-ն չափվում է ամպերով, R-ը՝ օհմով t-ն՝ վայրկյանով, Q-ն՝ կալորիայով, ապա a=0,239, իսկ եթե Q-ն չափվում է ջոուլով, ապա a=1։ Ջոուլ-Լենցի օրենքն ընկած է Էլեկտրալուսավորման կայանքների, ջեռուցիչ Էլեկտրասարքերի հաշվարկների հիմքում։ Օրենքը սահմանել է Ջեյմս Ջոուլը 1841-ին և նրանից անկախ՝ էմիլի Լենցը 1842 թ.-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ջոուլ-Լենցի օրենք» հոդվածից (հ․ 9, էջ 523 )։ CC-BY-SA-icon-80x15.png