Ջեյմս Ջոուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ջեյմս Ջոուլ
անգլ.՝ James Prescott Joule
SS-joule.jpg
Ծնվել է դեկտեմբերի 24, 1818(1818-12-24)[1]
Սոլֆորդ, Միացյալ Թագավորություն
Մահացել է հոկտեմբերի 11, 1889(1889-10-11)[2][1][3] (70 տարեկանում)
Sale, Trafford, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Գերեզման Մանչեսթեր
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություն ֆիզիկոս
Գործունեության ոլորտ ֆիզիկա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատեր Մանչեսթերի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[2]
Պարգևներ Թագավորական մեդալ Կոպլիի մեդալ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Ալբերտի մեդալ
Ամուսին(ներ) Amelia Grimes
James Prescott Joule Վիքիպահեստում

Ջեյմս Փրեսքըթ Ջոուլ (անգլ.՝ James Prescott Joule, դեկտեմբերի 24, 1818(1818-12-24)[1], Սոլֆորդ, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 11, 1889(1889-10-11)[2][1][3], Sale, Trafford, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր: Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է:[4]

Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք


1843–1850 թվականներին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 թվականին Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել է իդեալական գազի համար։ Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ)։ Կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։

Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ–ով։ 1Ջ=1Ն.մ[5]

Մեծարում և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1850 թվականին Ջեյմս Ջոուլն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: 1852 թվականին ջերմության քանակական համարժեքի մասին աշխատությունների համար պարգևատրվել է Արքայական մեդալով: 1860 թվականին ընտրվել է Մանչեսթրի գրական և փիլիսոփայական ընկերության նախագահ |en|Manchester Literary and Philosophical Society}}.

Արժանացել է Էդինբուրգի համալսարանի և Դուբլինի Թրինիթի քոլեջի իրավունքի դոկտորի, Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչումների:[6].

1866 թվականին Ջոուլին շնորհվել է Քոփլի մեդալ, 1880 թվականին՝ Ալբերտի մեդալ: 1878 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրան նշանակել է ցմահ թոշակ 215 ֆունտի չափով:

Նա երկու անգամ՝ 1872 և 1877 թվականներին, ընտրվել է Բրիտանական գիտական ընկերակցության նախագահ:[7].

1889 թվականին՝ Ջոուլի մահվան տարում տեղի ունեցած Էլեկտրիկների միջազգային երկրորդ համաժողովում որոշվել է նրա անունով կոչել աշխատանքի, էներգիայի և ջերմության միասնականացված միավորը:

Մանչեսթրի ռատուշայում կանգնեցված է Ջեյմս Ջոուլի հուշարձանը (քանդակագործ՝ Ալֆրեդ Գիլբերթ):

1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ջեյմս Ջոուլի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joule, J. P. On Electro-Magnetic Forces // Annals of Electricity. — 1838. — Т. V. — С. 187. — «Էլեկտրամագնիսական ուժերի մասին».
  • Joule, J. P. On the Producing of Heat by Voltaic Electricity // Proceedings of the Royal Society. — 1840 (December, 17). — «Էլեկտրականությունից արտածվող ջերմության մասին».
  • Joule, J. P. On New Class of Magnetic Forces // Annals of Electricity. — 1841. — Т. VIII. — С. 219. — «Մագնիսական ուժերի նոր դասի մասին».
  • Joule, J. P. On the Electric Origin of the Heat of Combustion // Philosophical Magazine Series 3. — 1841. — Т. XX. — С. 98. — «Այրման ջերմության էլեկտրական բնույթի մասին».
  • Joule, J. P. On the Electrical Origin of Chemical Heat // Philosophical Magazine Series 3. — 1843. — Т. XXII. — С. 204. — «Քիմիական ջերմության էլեկտրական բնույթի մասին».
  • Joule, J. P. On the Heat evolved during the Electrolysis of Water // Memoirs of the Manchester Literary and Philosophical Society. — 1843. — Т. VII. — С. 87. — «Ջրի էլեկտրոլիզի ժամանակ արտածվող ջերմության մասին».
  • Joule, J. P. On the Calorific Effects of Magneto-Electricity, and on the Mechanical Value of Heat // Philosophical Magazine Series 3. — 1843. — Т. XXIII. — С. 263, 347, 435. — «Մագնիսաէլեկտրականության ջերմային էֆեկտի և ջերմության մեխանիկական համարժեքի մասին».
  • Joule, J. P. On the Changes of Temperature Produced by the Rarefaction and Condensation of Air // Philosophical Magazine Series 3. — 1845. — Т. XXVI. — С. 369. — «Օդի նոսրացման և խտացման ժամանակ ջերմության փոփոխությունների մասին».
  • Joule, J. P. On the Existence of an Equivalent Relation between Heat and the ordinary Forms of Mechanical Power // Philosophical Magazine Series 3. — 1845. — Т. XXVII. — С. 205. — « Ջերմության և մեխանիկական էներգիայի սովորական ձևերի համարժեք հարաբերության գոյության մասին.
  • Joule, J. P. On the Mechanical Equivalent of Heat, as determined from the Beat evolved by the Agitation of Liquids. // Reports of British Association. — 1847. — С. 55. —
  • Joule, J. P. Expériences sur l’Identité entre le Calorique et la Force méchanique. Détermination de l’équivalent par la Chaleur dégagée pendant la friction du Mercure // Comptes rendus hebdomadaires des séances de l'Académie des sciences. — 1847. — № August 23. 
  • Joule, J. P. On Matter, Living Force, and Heat // Manchester Courier. — 1848 (May, 5). — «Նյութի, կենդանի ուժի և ջերմության մասին».
  • Joule, J. P. On the Effects of Magnetism upon the Dimensions of Iron and Steel Bars // Philosophical Magazine Series 3. — 1848. — Т. XXX. — С. 76, 225. — «Թուջե և պողպատե մարմինների չափերի վրա մագնիսականության ազդեցության մասին».
  • Joule, J. P. On the Mechanical Equivalent of Heat, and on the Constitution of the Elastic Fluids. // Reports of British Association. — 1848. — С. 21. 
  • Joule, J. P. On Mechanical Appearnce of Lighting // Philosophical Magazine Series 3. — 1850. — Т. XXXVII. — С. 127. 
  • Joule, J. P. On the Heat disengaged in Chemical Combinations // Philosophical Magazine Series 4. — 1852. — Т. III. — С. 481. — «Քիմիական ռեակցիաների ժամանակ ազատվող ջերմության մասին».
  • Joule, J. P. On the Economical Production of Mechanical Effect from Chemical Forces // Manchester Memoirs. — 1852. — Т. X. — С. 173. — «Քիմիական ռեակցիաների մեխանիկական դրսևորման տնտեսական էֆեկտի մասին».
  • Joule, J. P., Introductory Research on the Induction of Magnetism by Electrical Currents // Philosophical Magazine Series 4. — 1856. — С. 287.
  • Joule, J. P. On the Fusion of Metals by Voltage Electricity // Manchester Memoirs. — 1856. — Т. XIV. — С. 173. — «Մետաղներն էլեկտրականությամբ ձուլելու մասին».
  • Joule, J. P. On the utilization of the Sewage of London and other Large Towns // Manchester Memoirs. — 1856. — Т. XV. — С. 146. 
  • Joule, J. P., On an Improved Galvanometer // Philosophical Magazine Series 4. — 1857. — Т. XV. — С. 432. — «Գալվանամետրի կատարելագործման մասին».
  • Joule, J. P., On some Thermo-Dynamic Properties of Solids // Philosophical Transactions. — 1859. — Т. CXLIX. — С. 91. — «Պինդ մարմինների մի քանի թերմոդինամիկական հատկությունների մասին».
  • Joule, J. P., On Thermal Effects of Compressing Fluids // Philosophical Transactions. — 1859. — Т. CXLIX. — С. 133. — «Հեղուկների սեղմման ժամանակ տեղի ունեցող ջերմային էֆեկտների մասին».
  • Joule, J. P., On Surface Condensation of Steam // Philosophical Transactions. — 1861. — Т. CLI. — С. 133. 
  • Joule, J. P. On Probable Cause of Electrical Storms // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1862. — Т. II. — С. 218. — «Ամպրոպների հնարավոր բնույթի մասին».
  • Joule, J. P. Notes on Mirage at Douglas // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 39. — «Դուգլասյան միրաժի մասին».
  • Joule, J. P. On a Sensitive Barometer // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 47. — «Զգայուն բարոմետրի մասին».
  • Joule, J. P. Note on the Meteor of February 6, 1818 // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 213. — «1818 թվականի փետրվարի 6-ի երկնաքերի մասին».
  • Joule, J. P. On an Apparcctus for determining the Horizontal Magnetic Intensity in Absolute Measure // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1867. — Т. VI. — С. 129. 
  • Joule, J. P. On a New Magnetic Dip-Circle // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1867. — Т. VI. — С. 129. — «Մագնիսական նոր ինկլինոմետրի մասին».
  • Joule, J. P. On the Alleged Action of Cold in rendering Iron and Steel brittle // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1871. — Т. X. — С. 91. — «Չուգունի և պողպատի փխրունության վրա ցրտի ենթադրյալ ազդեցության մասին».
  • Joule, J. P. On the Magnetic Storm of February, 1872 // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1872. — Т. XI. — С. 91. — «1872 թվականի փետրվարին տեղի ունեցած մագնիսական փոթորկի մասին».
Ջեյմս Ջոուլի հուշարձանը Մանչեսթրի ռատուշայում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bottomley, J. T. (1882)։ «James Prescott Joule»։ Nature 26 (678): 617–620։ Bibcode:1882Natur..26..617B։ doi:10.1038/026617a0 
  • Cardwell, D. S. L. (1991)։ James Joule: A Biography։ Manchester University Press։ ISBN 0-7190-3479-5 
  • Forrester, J. (1975)։ «Chemistry and the Conservation of Energy: The Work of James Prescott Joule»։ Studies in the History and Philosophy of Science 6 (4): 273–313։ doi:10.1016/0039-3681(75)90025-4 
  • Fox, R, "James Prescott Joule, 1818–1889", in North, J. (1969)։ Mid-nineteenth-century scientists։ Elsevier։ էջեր 72–103։ ISBN 0-7190-3479-5 
  • Reynolds, Osbourne (1892)։ Memoir of James Prescott Joule։ Manchester, England: Manchester Literary and Philosophical Society։ Վերցված է 2014-03-05 
  • Sibum, H. O. (1995)։ «Reworking the mechanical value of heat: instruments of precision and gestures of accuracy in early Victorian England»։ Studies in History and Philosophy of Science 26: 73–106։ doi:10.1016/0039-3681(94)00036-9 
  • Smith, C. (1998)։ The Science of Energy: A Cultural History of Energy Physics in Victorian Britain։ London: Heinemann։ ISBN 0-485-11431-3 
  • Joule, James Prescott|first=Crosbie|last=Smith|year=2004}}. Joule, James Prescott}}
  • Smith, C., Wise, M.N. (1989)։ Energy and Empire: A Biographical Study of Lord Kelvin։ Cambridge University Press։ ISBN 0-521-26173-2 
  • Steffens, H.J. (1979)։ James Prescott Joule and the Concept of Energy։ Watson։ ISBN 0-88202-170-2 
  • Walker, James (1950)։ Physics 4th Edition։ Pearson։ ISBN 978-0-321-54163-5 
  • Голин Г. М., Филонович С. Р. Джоуль. Об определении механического эквивалента тепла (предисловие) // Классики физической науки. — М.: Высшая школа, 1989. — С. 382—385. — 576 с. — 50 000 экз. — ISBN 5-06-000058-3
  • Храмов Ю. А.:Физики|часть = Джоуль Джеймс Прескотт (Joule James Prescott)|с =104

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC
  4. Пивная марка завода Джоулей существует и в начале XXI века, «Joule’s Story»։ Joule’s Brewery։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-13-ին։ Վերցված է 2013-05-10 
  5. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, 2008, էջ 320
  6. В Великобритании степень доктора права является высшей докторской степенью, присваиваемой по представлению суммы передовых исследований. Также нередко присуждается за заслуги на общественном поприще (зачастую — в политике и правосудии)
  7. Джеймс Прескотт Джоуль — онлайн-энциклопедия «Кругосвет»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]