Jump to content

Ջոն Ֆայն (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ֆայն
Ամերիկացի քաղաքական գործիչ Խմբագրել Wikidata
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ԱնձնանունՋոն Խմբագրել Wikidata
ԱզգանունFine Խմբագրել Wikidata
Ծննդյան օր26 Օգոստոսի 1794 Խմբագրել Wikidata
ԾննդավայրՆյու Յորք Խմբագրել Wikidata
Մահվան օր4 հունվարի 1867 Խմբագրել Wikidata
Մահվան վայրOgdensburg Խմբագրել Wikidata
ԳերեզմանOgdensburg Cemetery Խմբագրել Wikidata
Տիրապետում էանգլերեն Խմբագրել Wikidata
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, դատավոր Խմբագրել Wikidata
Զբաղեցրած պաշտոնԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Նյո Յորք նահանգի սենատի անդամ Խմբագրել Wikidata
Շրջանավարտն է՝Կոլումբիայի համալսարան Խմբագրել Wikidata
Գործունեության վայրՎաշինգտոն Խմբագրել Wikidata
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն Խմբագրել Wikidata

Ջոն Ֆայն, (օգոստոսի 26 1794թ – հունվարի 4 1867թ) դատավոր և քաղաքական գործիչ Նյու Յորքում։  Որպես Նյու Յորք նահանգի սենատոր՝ Ջոն Ֆայնը 1848 թվականին աջակցեց Նյու Յորքում ամուսնացած կանանց սեփականության մասին օրենքի ընդունմանը[1]։ Բացի Նյու Յորքի նահանգի Սենատում գտնվելու երկու ժամկետներից, Ջոն Ֆայնը, 1839-1841 թվականներին ծառայեց Կոնգրեսում՝ որպես Նյու Յորք նահանգից ԱՄՆ ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ֆայնը ծնվել է Նյու Յորքում և մասնավոր կրթություն է ստացել։  1809 թվականին ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի քոլեջը։ Ջոն Ֆայնը սովորել է Լիթչֆիլդի(Կոնեկտիկուտ) իրավաբանական դպրոցում իրավագիտություն մասնագիտությամբ։ 1815 թվականին Ջոն Ֆայնը ընդունվել է փաստաբանների միություն և սկսել է պրակտիկան Նյու Յորքի Սենթ Լոուրենս շրջանի Օգդենսբուրգ քաղաքում։ 1821-1833 թվականներին Ջոն Ֆայնը եղել է Սենթ Լոուրենս շրջանի գանձապահը։

Ջոն Ֆայնը 1824 թվականից մինչև 1839 թվականի մարտ ամիսը, զբաղեցրել է Սենթ Լոուրենս շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։

Ջոն Ֆայնը քսանվեցերորդ համագումարում ընտրվել է որպես դեմոկրատական կուսակցության անդամ (1839 թվականի մարտի 4 – 1841 թվականի մարտի 3)։  1843 թվականի փետրվարի 16-ից նա կրկին զբաղեցնում էր ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, մինչև այդ 1847 թվականին դատարանը լուծարվեց։  1847 և 1849 թվականներին նա նահանգի գերագույն դատարանի դատավորի անհաջող թեկնածու էր։

Պետական Սենատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտվելով դատավորի ընտրություններում՝ Ֆայնը առաջադրվեց Նյու Յորք նահանգի Սենատում և հաղթեց։ Ջոն Ֆայնը ծառայեց երկու ժամկետ՝ ներկայացնելով 15-րդ շրջանը, որն ընդգրկում էր Հյուսիսային Սենթ Լոուրենս և Ֆրանկլին շրջանները։

Նահանգի Սենատում Ֆայնի ամենանշանակալի օրենսդրական ակտը ամուսնացած կանանց սեփականության մասին օրենքի ընդունումն էր։  Այս օրենքն առաջին անգամ ներկայացվել է 1836 թվականին դատավոր Թոմաս Հերթելի կողմից։  Նյու Յորքի նորաստեղծ կանանց իրավունքների շարժման անդամները լոբբինգ էին անում օրինագծի համար, մասնավորապես՝ Էրնեստինա Ռոուզը և Պաուլինա Ռայթ Դևիսը, բայց օրենսդիր մարմինը արգելափակեց այն հաջորդ տասներկու տարիների ընթացքում։ 1847 թ. - ին Ֆայնը հրատարակեց բրոշյուր, որը կոչ էր անում կանանց իրավունք տալ ամուսնությունից հետո պահպանել իրենց ունեցվածքը, և օրինագիծը կրկին մտցրեց օրենսդիր մարմին։ 1848 թվականին Ջոն Ֆայնը իր հրապարակած գրքով կոչ էր անում կանանց ամուսնությունից հետո պահպանել իրենց ունեցվածքը։ Այն ընդունվեց Սենատի կողմից 28 կողմ, 1 դեմ ձայներով, նույնքան առավելությամբ և ուժի մեջ մտավ 1848 թվականի ապրիլի 7-ին[2]։

1849 թվականին Ֆայնը վերընտրվեց նոր ժամկետով։ Ավելի ուշ Ջոն Ֆայնը վերսկսեց իրավաբանական պրակտիկան։ Նա մահացավ Օգդենսբուրգում 1867 թվականի հունվարի 4-ին։ Ջոն Ֆայնը թաղվել է Օգդենսբուրգի գերեզմանատանը։ Օգդենսբուրգի պատմական հուշարձանի վրա նշված է Ջոն Ֆայնի մասին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wellman, Judith (2004). The Road to Seneca Falls: Elizabeth Cady Stanton and the First Woman's Rights Convention. Urbana: University of Illinois Press. էջեր 152–53.
  2. Dollinger, Richard A. (2017). «Judicial Intervention: The Judges Who Paved the Road to Seneca Falls» (PDF). Judicial Notice (12): 4–13.
  3. «John Fine 1794 - 1867». HMdb.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.