Ջոն Սուիջերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Սուիջերտից)
Ջոն Սուիջերթ
անգլ.՝ Jack Swigert
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1931(1931-08-30)[1]
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 27, 1982(1982-12-27) (51 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԳերեզմանMount Olivet Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան, Հարթֆորդի համալսարան, Regis Jesuit High School? և East High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, սպա, տիեզերագնաց, օդաչու և Q10497074?
ԱշխատավայրՆԱՍԱ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Jack Swigert Վիքիպահեստում

Ջոն Լեոնարդ Սուիջերթ կրտսեր (անգլ.՝ John Leonard Swigert Jr., օգոստոսի 30, 1931(1931-08-30)[1], Դենվեր, ԱՄՆ - դեկտեմբերի 27, 1982(1982-12-27), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու։

Ավարտել է Կոլորադոյի համալսարանը (1953, գիտությունների բակալավր՝ մեխանիկայի գծով), Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտը (1965, գիտությունների մագիստրոս՝ ավիացիոն-տիեզերական տեխնիկայի բնագավառում), Հարթֆորդի համալսարանը (1967, գիտությունների մագիստրոս վարչական գործունեության գծով)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1966 թվականին։ 1970 թվականի ապրիլի 11-17-ին, Ջեյմս Լովելի և Ֆրեդ Հեյսի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլլոն-13» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Վթարի պատճառով տիեզերանավը Լուսնի վրա վայրէջք չի կատարել։ Թռիչքը տևել է 142 ժ 55 ր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 183
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սուիջերթ» հոդվածին։