Ջոն Մըրֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մըրֆի
Ծնվել է1952[1]
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունՖորդհեմի համալսարան, Ռոդ Այլենդի համալսարան և ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ
Մասնագիտությունֆինանսիստ և տնտեսագետ

Ջոն Ջ. Մըրֆի (անգլ.՝ John J. Murphy), ամերիկացի ֆինանսական շուկայի վերլուծաբան։ Համարվում է միջշուկայական տեխնիկական վերլուծության հայրը[2]: Նա հեղինակել է մի քանի գիրք, այդ թվում՝ «Ֆյուչերսային շուկաների տեխնիկական վերլուծությունը»։ Հետագայում նա վերանայել և ընդլայնել է այս գիրքը՝ անվանելով «Ֆինանսական շուկաների տեխնիկական վերլուծություն»:[3]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով համալսարանը 1960-ականների վերջին հումանիտար գիտությունների ուղղվածությամբ՝ Մըրֆին աշխատանք էր փնտրում Wall Street-ում։ Նրա առաջին աշխատանքը եղել է CIT ֆինանսական կորպորացիայում, որտեղ նա աշխատել է որպես պորտֆելի կառավարչի օգնական և կառուցել է բաժնետոմսերի գրաֆիկներ։ 1970-ականների սկզբին աշխատել է Merrill Lynch-ի ապրանքային բաժնում, որտեղ հետագայում ստացավ Տեխնիկական վերլուծության գծով տնօրենի պաշտոնը։ 1980-ականներին Մրֆին սկսեց աշխատել որպես խորհրդատու և անցկացնում էր երեկոյան դասընթացներ Նյու Յորքի Ֆինանսների ինստիտուտում։ Դասախոսելու տարիներին նա գրել է նաև իր առաջին գիրքը՝ «Ֆինանսական շուկաների տեխնիկական վերլուծություն»[4]։

«Ֆյուչերսային շուկաների տեխնիկական վերլուծությունը»-ը համարվում է տեխնիկական վերլուծության ստանդարտ օրինակ և լայն տարածում ունի[5]։ «Միջշուկայական վերլուծություն. համաշխարհային շուկայական հարաբերություններից ստացվող շահույթը» շուկայի տեխնիկական վերլուծաբանների ասոցիացիայի՝ շուկայի ուսումնասիրման հիմնական աղբյուրն է[6]։

Նա շեշտը դնում էր ETF-ների օգտագործման վրա՝ ակտիվների տեղաբաշխման և ոլորտի ռոտացիայի ռազմավարությունների, ինչպես նաև համաշխարհային առևտրի իրականացման վրա։ Նա եղել է StockCharts.com-ի գլխավոր տեխնիկական վերլուծաբանը[7][8]։ Նրա ներդրումային տեսակետը հայտնվել է Barron's-ում:[9]

Նա աշխատել է Bloomberg TV-ում[10], CNN Moneyline-ում, Nightly Business Report-ում[11], Wall Street թերթում ՝ Լուի Ռուկեյզերի հետ[2] և 7 տարի՝ CNBC-ում[3][12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թ. տեխնիկական վերլուծաբանների միջազգային ֆեդերացիայի կողմից համաշխարհային տեխնիկական վերլուծության մեջ կատարված նշանակալի ներդրում[13]։
  • 2002 թ. շուկայի տեխնիկական վերլուծաբանների ասոցիացիայի ամենամյա մրցանակ[14]։
  • Տեխնիկական վերլուծաբանների միության անդամ[15]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Technical Analysis of the Futures Markets. Prentice Hall Press. 1986 թ․ մարտի 3. ISBN 978-0-13-898008-5.
  • The visual investor: how to spot market trends. John Wiley and Sons. 1996. ISBN 978-0-471-14447-2.
  • Technical Analysis of the Financial Markets. Prentice Hall Press. 1999. ISBN 978-0-7352-0066-1.
  • Intermarket Analysis. John Wiley and Sons. 2004. ISBN 978-0-471-02329-6.
  • Առևտրային գաղտնիքներ. Գծապատկերը հեշտացնում է։ Ջոն Ջ. Մրֆի։ 978-1883272593

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 «John Murphy, Transcription, 03/15/03 | Financial Sense Newshour». Financialsensearchive.com. 2003 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  3. 3,0 3,1 "John Murphy to MC Vegas Money Show", Business Wire, June 2 1999
  4. Chris Wilkinson (1997): Technically Speaking - Tips and Strategies from 16 Top Analysts
  5. «John Murphy, Chip Anderson, and StockCharts.com». Getfolio.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  6. «Investment Analyst Professionals - Chartered Market Technicians». MTA. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  7. «John Murphy's Ten Laws of Technical Trading - ChartSchool». StockCharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  8. «About John Murphy - Support». StockCharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  9. «DJ Barron's(12/13) Market Watch: A Sampling Of Advisory Opinion. | HighBeam Business: Arrive Prepared». Business.highbeam.com. 2004 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  10. «John Murphy, Tom DeMark Discuss Currency Trading, Market: Panel». Bloomberg. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  11. More Shorts. «Nightly Business Report | Watch Online | PBS Video». Pbs.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  12. Louis B. Mendelsohn (1994 թ․ ապրիլի 22). «Market Technologies - A Conversation with John Murphy, CNBC Technical Analyst and Lou Mendelsohn, President Market Technologies». Tradertech.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  13. «DJU Faculty Bios». Dragonflyint.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  14. «Investment Analyst Professionals - Chartered Market Technicians». MTA. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  15. «STA Fellows». Society of Technical Analysts (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.