Ջոն Մարսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Մարսթոն
Ծնվել էհոկտեմբերի 7, 1576(1576-10-07)[1]
ԾննդավայրԿովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա
Վախճանվել էհունիսի 25, 1634(1634-06-25)[1] (57 տարեկան)
Վախճանի վայրՀեմփշիր, Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ
 John Marston (poet) Վիքիպահեստում
Ջոն Մարսթոնի «Պիգմալիոնի կերպարի փոխակերպումը և որոշակի սատիրներ» գրքի տիտղոսաթերթը, 1598 թ․

Ջոն Մարսթոն (հոկտեմբերի 7, 1576(1576-10-07)[1], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա - հունիսի 25, 1634(1634-06-25)[1], Հեմփշիր, Անգլիայի թագավորություն), անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ և երգիծաբան։ Նա ապրել և ստեղծագործել է Ուշ Էլիզաբեթյան և Վաղ Յակոբյան ժամանակաշրջանում։ Նրա գրական գործունեությունը տևել է ընդամենը մեկ տասնամյակ։ Նրա ստեղծագործությունը առանձնանում է իր եռանդուն և հաճախ անհասկանալի ոճով, պոեզիայում առանձնահատուկ յակոբյան ոճի զարգացման գործում ունեցած ներդրումով և յուրօրինակ բառապաշարով։

Կենսագործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսթոնը ծնվել է Ջոն և Մարիա Մարսթոնների ընտանիքում և մկրտվել է 1576 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Ուորդինգթոնում։ Նրա հայրը Միջին Տաճարի (Middle Temple) նշանավոր իրավաբան էր, որը Լոնդոնում ուսանելուց հետո դարձել էր Քովենտրիի խորհրդատուն և ի վերջո՝ տնտեսը։

1592 թվականին Ջոն Մարսթոնը ընդունվել է Բրասենոս քոլեջը Օքսֆորդում և 1594 թվականին ստացել բակալավրի աստիճան։ 1595 թվականից նա ապրել է Լոնդոնում՝ Միջին Տաճարում, որի անդամ էր դարձել երեք տարի առաջ։ Նա հետաքրքրություն ուներ պոեզիայի և դրամատուրգիայի նկատմամբ, թեև հոր՝ 1599 թվականի կտակը հույս է հայտնել, որ Մարսթոնը կհրաժարվի նման ունայնություններից։ 1605 թվականին Մարսթոնը ամուսնացել է Մերի Ուիլքսի հետ, որը Ջեյմս թագավորի հոգևոր սպասավորներից մեկի՝ Ուիլյամ Ուիլքսի դուստրն էր։

Վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության բնագավառում Մարսթոնի կարճատև գործունեությունը սկսվել է էրոտիկ էպիլյոնի և երգիծանքի այն ժամանակվա նորաձև ժանրերի ստեղծագործություններով։ 1598 թվականին նա հրատարակել է «Պիգմալիոնի կերպարի փոխակերպումը և որոշակի սատիրներ» պոեզիայի գիրքը՝ մի կողմից Օվիդիոսի, իսկ մյուս կողմից՝ Յուվենալիսի երգիծանքի նմանակմամբ։ 1598 թվականին նա նաև հրատարակել է երգիծանքի մեկ այլ գիրք՝ «Վիլլանի պատուհասը»։ Մարսթոնը թողարկել է այս երգիծանքները «Վ. Քինսայդեր» կեղծանունով։

Երգիծանքը այս գրքերում ավելի սուր է և մարդատյաց, քան հատուկ էր այդ տասնամյակի այլ երգիծաբանների գործերին։ Ավելին, Մարստոնի ոճը տեղ-տեղ անհասկանալիության աստիճանի շեղված է։ Նա հավատացած էր, որ երգիծանքը պետք է լինի կոպիտ ու անհասկանալի։

Ըստ էության Մարսթոնին զայրացրել է Ջոզեֆ Հոլի այն պնդումը, որ նա անգլալեզու առաջին երգիծաբանն է։ Ոմանք կարծում են, որ Ուիլյամ Շեքսպիրի Թերսիտն ու Յագոն, ինչպես նաև Լիր թագավորի խելագար ելույթները ազդված են «Վիլլանի պատուհասից»։ Մարսթոնը, սակայն, գրական ասպարեզ էր եկել, քանի որ չափածո երգիծանքի հմայքը պետք է ստուգվեր գրաքննության կողմից։

1599 թվականի հունիսի 4-ին Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջոն Ուիթգիֆթը և Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Բանկրոֆթը արգելեցին «Վիլլանի պատուհասը» և հրապարակավ այրեցին այն այլ երգիծաբանների ստեղծագործությունների պատճենների հետ։

Թատերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1599 թվականի սեպտեմբերին Ջոն Մարսթոնը սկսել է աշխատել Ֆիլիպ Հենսլոուի մոտ՝ որպես դրամատուրգ։ Հետևելով O. J. Campbell-ի աշխատանքին՝ կարծել են, որ Մարսթոնը դիմել է թատրոն՝ ի պատասխան 1599 թվականի եպիսկոպոսների արգելքի։ Հետագայում գիտնականները նշել են, որ արգելքը չի կիրառվել մեծ խստությամբ և կարող էր ընդհանրապես չվախեցնել ապագա երգիծաբաններին։ Մարսթոնը աշխատել է «մասնավոր» խաղատների բեմերում, որտեղ տղա խաղացողները կատաղի դրամաներ էին ցուցադրում քաղաքային երախտավորների և Inns of Court-ի երիտասարդ անդամների համար։ Ավանդաբար, Histriomastix-ը համարվել է նրա առաջին պիեսը։ Այն, ըստ երևույթին, կատարվել է մոտ 1599 թվականին Պողոսի երեխաների կամ Միջին Տաճարի ուսանողների կողմից։ 1599- 1602 թվականներին Մարսթոնի, Ջոնսոնի ու Դեքքերի միջև եղած գրական թշնամությունը ամենայն հավանականությամբ ծագել է այդ պիեսի պատճառով։

1600 թվականին Մարսթոնը գրել է «Jack Drum's Entertainment and Antonio and Mellidа» պիեսը, իսկ 1601 թվականին՝ այդ պիեսի շարունակությունը՝ «Antonio's Revenge»-ը։ Մարսթոնը հավանաբար համագործակցել է Դեքքերի, Դեյի ու Հաուգթոնի հետ՝ «Lust's Dominion» պիեսի ստեղծման ժամանակ։

1603 թվականին նա դարձել է «Children of Blackfriars» ընկերության բաժնետեր, որն այն ժամանակ հայտնի էր բեմում անձնական երգիծանքի, բռնության և անպարկեշտության թույլատրելի սահմանները անշեղորեն անցնելով։ Ընկերության հետ համագործակցելով նա գրել և արտադրել է երկու պիես։ 1603 թվականին գրել է առաջին պիեսը՝ «The Malcontent»-ը։ Այս երգիծական տրագիկոմեդիան Մարստոնի ամենահայտնի պիեսն է։ Այս գործն ի սկզբանե գրվել է Բլեքֆրիերսի երեխաների համար, իսկ ավելի ուշ լրացվել է Ջոն Վեբսթերի և գուցե անձամբ Մարսթոնի կողմից։

Eastward Ho! Ջորջ Չափման։ Eastward Ho!-ի համահեղինակը (Մարսթոնի և Ջոնսոնի հետ)

1604-1605 թվականներին Բլեքֆրիերսի երեխաների համար Մարսթոնը գրել է երկրորդ պիեսը՝ The Dutch Courtesan-ը՝ երգիծանք ցանկասիրության և կեղծավորության մասին։

1605 թվականին նա Ջորջ Չեփմենի և Բեն Ջոնսոնի հետ աշխատել է «Eastward Ho» երգիծանքի վրա, որը ճաշակի և հարստության ունայն պատկերացումների մասին էր Վիրջինիայում։ Ըստ Ջոնսոնի՝ Չեփմենը և նա ձերբակալվել էին մի քանի կետերի համար, որոնք վիրավորում էին շոտլանդացիներին, բայց Մարսթոնը խուսափել էր բանտարկությունից։ Ձերբակալության իրական պատճառն ու կարճատև կալանքի մանրամասները հաստատ հայտնի չեն։ Ըստ էության, մեղադրանքը հանվել է։

Ի վերջո, 1607 թվականին նա Հանթինգդոնի կոմսի համար գրել է The Entertainment at Ashby-ը։ Այնուհետև նա ընդհանրապես դադարեցրել է իր դրամատիկ գործունեությունը՝ վաճառելով Blackfriars ընկերության իր բաժնետոմսերը։ Նրա հեռանալը գրական ասպարեզից կարող էր պայմանավորված լինել մեկ այլ, այժմ կորած պիեսի պատճառով, որը վիրավորել էր թագավորին։ Զայրացած Ջեյմս թագավորը դադարեցրել է ելույթները Blackfriars-ում և բանտարկել Մարսթոնին։ Սա խոսում է այն մասին, որ հենց նա է եղել վիրավորական պիեսի հեղինակը[2]։

Ուշ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գրական գործունեության ավարտից հետո Մարսթոնը տեղափոխվել է սկեսրայրի տուն և սկսել փիլիսոփայություն սովորել։ 1609 թվականին նա դարձել է Օքսֆորդի Բոդլեյան գրադարանի ընթերցող։ 1609 թվականի սեպտեմբերի 24-ին նա դարձել է սարկավագ, իսկ 1609 թվականի դեկտեմբերի 24-ին՝ քահանա։ Ժամանակակից հեղինակները զարմացած էին Մարստոնի գործունեության փոփոխությամբ, որոնցից մի քանիսը մեկնաբանել են դրա թվացյալ կտրուկությունը։ 1616 թվականի հոկտեմբերին Մարսթոնը ուղարկվել է Քրայսթչերչում ապրելու։

Նա մահացել է 1634 թվականի հունիսի 24-ին՝ 57 տարեկան հասակում, Լոնդոնում։ Թաղված է Մերդ Թեմփլ եկեղեցում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ

  • Histriomastix, 1599
  • Antonio and Mellida, London, Paul's theatre, 1599–1600.
  • Jack Drum's Entertainment, London, Paul's theatre, 1599/1600.
  • Antonio's Revenge, London, Paul's theatre, 1600.
  • What You Will, London, Paul's theatre, 1601.
  • The Malcontent, London, Blackfriars Theatre, 1603–1604; Globe Theatre, 1604.
  • Parasitaster, or The Fawn, London, Blackfriars theatre, 1604.
  • Eastward Ho, by Marston, George Chapman, and Ben Jonson, London, Blackfriars theatre, 1604–1605.
  • The Dutch Courtesan, London, Blackfriars theatre, 1605.
  • The Wonder of Women, or The Tragedy of Sophonisba, London, Blackfriars theatre, 1606.
  • The Spectacle Presented to the Sacred Majesties of Great Britain, and Denmark as They Passed through London, London, 31 July 1606.
  • The Entertainment of the Dowager-Countess of Darby, Ashby-de-la-Zouch in Leicestershire, 1607.
  • The Insatiate Countess, by Marston and William Barksted, London, Whitefriars Theatre, 1608?.

Գրքեր

  • The Metamorphosis of Pigmalions Image. And Certaine Satyres (London: Printed by J. Roberts for E. Matts, 1598).
  • The Scourge of Villanie. Three Bookes of Satyres (London: Printed by J. Roberts & sold by J. Buzbie, 1598; revised and enlarged edition, London: J. Roberts, 1599).
  • Jacke Drums Entertainment: Or, The Comedie of Pasquill and Katherine (London: Printed by T. Creede for R. Olive, 1601).
  • Loves Martyr: or, Rosalins Complaint, by Marston, Ben Jonson, William Shakespeare, and George Chapman (London: Printed for E. B., 1601).
  • The History of Antonio and Mellida (London: Printed by R. Bradock for M. Lownes & T. Fisher, 1602).
  • Antonios Revenge (London: Printed by R. Bradock for T. Fisher, 1602).
  • The Malcontent (London: Printed by V. Simmes for W. Aspley, 1604).
  • Eastward Hoe, by Marston, Chapman, and Jonson (London: Printed by G. Eld for W. Aspley, 1605).
  • The Dutch Courtezan (London: Printed by T. Purfoote for J. Hodgets, 1605).
  • Parasitaster, or The Fawne (London: Printed by T. Purfoote for W. Cotton, 1606).
  • The Wonder of Women, or The Tragedie of Sophonisba (London: Printed by J. Windet, 1606).
  • What You Will (London: Printed by G. Eld for T. Thorppe, 1607).
  • Histriomastix: Or, The Player Whipt (London: Printed by G. Eld for T. Thorp, 1610).
  • The Insatiate Countesse, by Marston and William Barksted (London: Printed by T. Snodham for T. Archer, 1613).
  • The Workes of Mr. J. Marston (London: Printed by A. Mathewes for W. Sheares, 1633); republished as Tragedies and Comedies (London: Printed by A. Mathewes for W. Sheares, 1633).
  • Comedies, Tragi-comedies; & Tragedies, Nonce Collection (London, 1652).
  • Lust's Dominion, or The Lascivious Queen (presumably the same play as The Spanish Moor's Tragedy, by Marston, Thomas Dekker, John Day, and William Haughton (London: Printed for F. K. & sold by Robert Pollard, 1657).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bednarz, James (2001), Shakespeare and the Poets' War, New York: Columbia University Press
  • Grote, David (2002), The Best Actors in the World: Shakespeare and His Acting Company, Greenwood
  • The Works of John Marston, vol. 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Մարսթոն հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]