Ջոն Հովարդ
Ջոն Հովարդ John Howard | |
---|---|
![]() Ավստրալիայի նախկին վարչապետ | |
Ծնվել է | հուլիսի 26, 1939 (80 տարեկան) |
Ծննդավայր | Սիդնեյ |
Քաղաքացիություն | Ավստրալիայի միություն |
Ազգություն | ավստրալացի |
Կրոն | անգլիկանություն |
Կրթություն | Սիդնեյի համալսարան և Canterbury Boys' High School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, փաստաբան, իրավագետ և պատմաբան |
Ամուսին | Ժանետ Հովարդ |
Ծնողներ | հայր՝ Lyall Howard? |
Զբաղեցրած պաշտոններ | Ավստրալիայի վարչապետ, Treasurer of Australia?, Ընդդիմության առաջնորդ, Ընդդիմության առաջնորդ, Ավստրալական Ներկայացուցիչների պալատի անդամ, Minister for Finance of Australia?, Minister for Special Trade Negotiations of Australia? և Delegate to the Australian Constitutional Convention, 1998? |
Քաղաքական կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Ազատության նախագահական շքանշան[1] Հարյուրամյակի մեդալ[2] Ավստրալիայի շքանշանակիր[2] Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Վաստակի շքանշան[3] Ջեյմս Ջոյսի մրցանակ և Australian National Living Treasure? |
Երեխաներ | 3 |
Ստորագրություն![]() | |
John Howard Վիքիպահեստում |
Ջոն Ուինսթոն Հովարդը (անգլ.՝ John Winston Howard, հուլիսի 26, 1939[4][5][6][7], Earlwood) եղել է Ավստրալիայի վարչապետը 1996 թ մարտից 2007 թ դեկտեմբերի 3։ Ըստ պաշտոնավարման ժամկետի՝ նա երկրորդն էր Ռոբերտ Մենզիսից հետո։
1974 թ և 2007 թ Հովարդը դաշնային ընտրություններում ընտրվել է որպես Ներկայացուցիչների պալատի անդամ Նոր Հարավային Ուելս նահանգից։ 1977-1983 թթ Մալկոլմ Ֆրեյզերի կառավարության ժամանակ նա եղել է Ավստրալիայի գանձապետը։ 1985-1989 թթ Լիբերալ կուսակցության և ընդդիմության առաջատարն էր։ 1995 թ վերընտրվել է որպես ընդդիմության առաջնորդ։
Հովարդը 1996 թվականի ավստրալիական դաշնային ընտրություններում լիբերալ և ազգային կուսակցություններին տարավ դեպի հաղթանակը՝ ետևում թողնելով Փոլ Քիթինգինին և Լեյբորիստական կուսակցությանը։ Հովարդը վերընտրվել է 1998 թ, 2001 թ, 2004 թ դաշնային ընտրություններում։ Հովարդի կառավարության հիմնախնդիրներն են եղել նոր հարկային համակարգը, աշխատանքային փոխհարաբերությունները, ներգաղթը, պատերազմը Իրաքում և բնիկների նկատմամբ վարած քաղաքականությունը։ Հովարդի կառավարության կոալիցիան 2007 թ դաշնային ընտրություններում պարտվեց լեյբորիստական կուսակցությանը՝ Քևին Ռադի գլխավորությամբ։ Հովարդը կորցրեց նաև իր՝ խորհրդարանի տեղը։
Ջոն Հովարդը կողմ է հանդես գալիս միապետական կառավարման համակարգին (Ավստրալիան գտնվում է անգլիական թագուհու իրավասության տակ)[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ U.S. Senate: Presidential Medal of Freedom Recipients — United States Senate.
- ↑ 2,0 2,1 Australian Honours Search Facility
- ↑ http://www.itsanhonour.gov.au/honours/honour_roll/search.cfm?aus_award_id=1144991&search_type=simple&showInd=true
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129843350 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ SNAC — 2010.
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ «Независимая Газета», Հանրապետականները հարում են Գալլիայի արքայազնին