Jump to content

Ջոն Հոլթ (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քոլդվել Հոլթ
անգլ.՝ John Holt
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1923(1923-04-14)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 14, 1985(1985-09-14)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖիլիպսի ակադեմիան Էքսետերում
Մասնագիտությունհեղինակ, մանկավարժ

Ջոն Քոլդվել Հոլթ (ապրիլի 14, 1923(1923-04-14)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1985(1985-09-14)[1][2], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի գրող և մանկավարժ, «տնային ուսուցման» և մասնավորապես «չուսուցման» մոտեցման կողմնակից, երիտասարդության իրավունքների տեսության ռահվիրա։

Տնային ուսուցումից մինչև չուսուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլթը մի քանի տարի դպրոցական համակարգում աշխատելուց հետո՝ հիասթափվեց։ Նա համոզված պնդում էր, որ դպրոցական համակարգի բարեփոխում հնարավոր չէ, ուստի սկսեց պաշտպանել տնային ուսուցման գաղափարը։ Նա հավատում էր, որ «այն երեխաները, ովքեր ապահովված են հարուստ և խրախուսող կրթական միջավայրով, կսովորեն այն, ինչին պատրաստ են և երբ պատրաստ են»[3]։ Հոլթը հավատում էր, որ երեխաները կարիք չունեն պարտադրանքով սովորելու. նրանք կսովորեն բնականորեն, եթե ազատություն ստանան՝ հետևելու իրենց նախասիրություններին և, եթե նրանց տրամադրվի ռեսուրսների հարուստ տեսականի։ Այդ տեսությունը ստացավ «չուսուցում» անվանումը։

1977 թվականին Հոլթի ստեղծած «Մեծանալ առանց դպրոցի» (GWS) տեղեկագիրը, տնային ուսուցման տեղեկագրերի շարքում, առաջինն էր Ամերիկայում։ Նա նաև հիմնադրեց «Ջոն Հոլթի գրախանութը», որը հատուկ ընտրված գրքերը հասանելի էր դարձնում փոստային առաքմամբ։ Սա լրացուցիչ եկամուտ էր ապահովում՝ շարունակելու տեղեկագրի հրատարակումը, քանի որ այն գրեթե գովազդ չէր պարունակում։

Հոլթի միակ գիրքը, որ վերաբերում է տնային կրթությանը և կոչվում է «Սովորիր ինքդ», լույս տեսավ 1981 թվականին։ Այն շատ արագ դարձավ վաղ տնային կրթության շարժման «Աստվածաշունչը»։ Գիրքը վերանայվեց նրա կոլեգա Պատրիկ Ֆարենգայի կողմից և «Perseus Books» հրատարակչատան կողմից վերահրատարակվեց 2003 թվականին։

Հոլթը կրթության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլթը գրել է մի քանի գրքեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել կրթության հակատրադիցիոնալ համակարգի վրա։ Այդ համակարգում առաջնային տեղ է տրվում սովորողի կողմից ընտրված գործունեությանը, փորձառությանը, խաղերին, տնային պարտականություններին, անձնական հետաքրքրություններին, ճամփորդություններին՝ աշխատանքային փորձին ընդհանրապես։ Հոլթի հեղինակած գրքերը իրենց ազդեցությունն են ունեցել շատ անհատների և կազմակերպությունների վրա։ Հոլթը չուներ դասավանդողի աստիճան, որը, շատերի կարծիքով, նրան թույլ է տվել դպրոցում աշխատելու ընթացքում ավելի օբյեկտիվ կարծիք ունենալ ամերիկյան դպրոցական համակարգի մասին։ Իր մանկավարժական կարիերայի առաջին տարիներին նա հաստատել է այն համոզմունքը, որ դպրոցներն, ընդհանուր առմամբ, սխալ մեթոդների և մանկավարժական մոտեցումների պատճառով չեն կատարում իրենց առաքելությունները և, որ այս ձախողումներն են պատճառը, որ երիտասարդ սովորողներն ավելի շատ կենտրոնանում են ոչ թե սովորելու, այլ չսովորելու ամոթից ու ծաղրից խուսափելու համար[4]։ Ինչպես Հոլթը գրում է իր առաջին՝ «Ինչու են երեխաները ձախողում» (1964) գրքում, «... ի վերջո, եթե նրանք (նկատի ունի մեզ) գիտեն, որ դու չես կարող անել որևէ բան, ապա նրանք չեն մեղադրի կամ պատժի քեզ միայն այն բանի համար, որ դու չես կարող կատարել իրենց հանձնարարածը»։ Այս համոզմունքը առաջնորդել է Հոլթին, որպեսզի նա փոփոխություններ կատարելու միջոցով ապահովի այնպիսի կրթական միջավայր, որտեղ սովորողները իրենց կզգան ավելի վստահ և հարմարավետ։ Իր կոլեգա Բիլլ Հալլի աջակցությամբ՝ Հոլթը սկսեց ավելի քիչ կարևորություն տալ թեստերին և գնահատականներին։ Ի վերջո, դասավանդման այդ նոր մեթոդների պատճառով, Հոլթը խնդիրներ ունեցավ դպրոցում, որը, ըստ նրա, հետևանքն էր այն բանի, որ դպրոցը ցանկանում էր հաստատել հին «նոր» մտքեր, այլ ոչ թե նոր «նոր» մտքեր։ Կոլորադոն լքելուց հետո՝ Հոլթը սկսեց փնտրել ուսուցման այլ հնարավորություններ։ Ի վերջո, նա եկավ այն եզրահանգմանը, որ դպրոցը «մի վայր է, որտեղ երեխաները սովորում են հիմար լինել»։ Նա գրեց իր երկրորդ գիրքը՝ «Ինչպես են երեխաները սովորում» (1967):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gaither M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. «Who Is John Caldwell Holt: Author». Essortment.com. 1986 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  4. Lant, J. L. (76/77). Considering John Holt [Electronic version]. Educational Studies, 7(4), 327-335

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]