Ջոն Ալթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ալթուն
Ծնվել էնոյեմբերի 5, 1925(1925-11-05) կամ 1925[1][2][3]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 8, 1969(1969-02-08) կամ 1969[3][4][5]
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունChouinard Art Institute?, Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ և Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ
ԱմուսինBabs Altoon?

Ջոն Ալթուն (անգլ.՝ John Altoon, նոյեմբերի 5, 1925(1925-11-05) կամ 1925[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 8, 1969(1969-02-08) կամ 1969[3][4][5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագումով ամերիկացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոս Անջելեսում, ներգաղթյալ հայերի ընտանիքում։ 1947-1949 թվականներին հաճախել է Օտիսի Արվեստի ինստիտուտ, 1947-1950 թվականներին սովորել է նաև Լոս Անջելեսի Դիզայնի արվեստի կենտրոնում, իսկ 1950 թվականին՝ Շուինարի Արվեստի ինստիտուտում։ Ալթունը ականավոր գործիչ էր Լոս Անջելեսի Արվեստի ասպարեզում 1950 - ականներին և 1960-ականներին։ Նրա աշխատանքների ցուցահանդեսներն անցկացվել են Սան Դիեգոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարանում, Նյու Յորքում, Քորքորան պատկերասրահում, Վաշինգտոնում, Սան Ֆրանցիսկոյի կերպարվեստի թանգարաններում, Բաքսթերի թանգարանում, Փասադենայում և Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանում (բացվել է 2014 թվականի հունիսին)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթունի գործունեության վրա ազդել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի շարժումը, թեև առավել հայտնի է 1960-ականների իր պատկերավոր նկարներով, ինչպես նկարագրում է Լի Օլմանը անորոշ պատկերավոր, բուսաբանական և կենսաբանական ձևերի բառարան, որը նա ստեղծել է մինչև մահ[6]:Նա "Ֆերուս խմբի" արվեստագետների, այսպես կոչված, ֆերուսի պատկերասրահ ասոցիացիայի մի մասն էր, որը գործել է Լոս Անջելեսում 1957-1966 թթ․[6]։ Այս խմբում ընդգրկված այլ նկարիչներից են' Էդվարդ Քինհոլցը, Լարի Բելլը, Ռոբերտ Իրվինը, Բիլլի Ալ Բենգսթոնը։ Ալթունի և Ֆերուսի պատկերասրահի այլ նկարիչների մասին վավերագրական Քուլ Սկուլ ֆիլմում ասվում է ու շատ արվեստագետներ ասում էին, որ Ջոնն ամենազվարճալին ու ընկերասերն էր և բոլորը սիրում էին նրան։ Նա կարող էր գերել ցանկացած մարդու։ Ալթունը, Ֆերուս պատկերասրահում անցկացրած տարիներին նա ստեղծեց Ocean Park շարքը, որը պատկերում էր Վենետիկի և Կալիֆորնիայի Սանտա Մոնիկայ լողափնյա քաղաքի շրջակայքը[7]։ Շարքը բաղկացած է 18 նկարից, ինչպես նաև որոշ աշխատանքներից, որոնք նա արել է թղթի վրա։ նա հայտնի էր ուղեղից մինչև վրձինն ու ձեռքը մոտեցման, կտավի վրա բնության աբստրակցիայի, ազատ բիոմորև ձևավորման շնորհիվ, ինչը նրա մեկնաբանությունը վերածում էր ափային շրջակայքի ուղիղ վերարտադրման։

Հոգեկան առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Օլմանը Art in America ամսագրի 1999 թվականի հոդվածում նկարագրում է նկարչի կյանքը հետևյալ կերպ. "իր անսահման անհատականությամբ և անխոհեմ ինտենսիվությամբ Ջոն Ալթունը Լոս Անջելեսի 50-ականներին և 60-ականներին մեծ տեղ է զբաղեցրել։

30 տարեկանում Ալթունի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա. Նա տառապում էր նաև դեպրեսիայի և պարանոյայի նոպաներով։ 1960-ականների սկզբին նա դարձավ բժիշկ Միլթոն Վեքսլերի հիվանդը, որը հայտնի հոգեվերլուծաբան է։ Վերջինս վերականգնեց նկարչի աշխատելու ունակությունը և այդ պահից մինչև մահն ընկած ժամանակահատվածը նրա կյանքի ամենաարդյունավետ և կայուն տարիներն էին։ Նա «տարված էր իրական դեմոններով»,- հիշում է Լարի Բելլը։

Իրվինգ Բլյումը ՝ Ֆերուս պատկերասրահի գործընկերը, նշում է[8]. " եթե պատկերասրահը հոգեհարազատ էր մեկ մարդու, ապա այդ մարդը Ջոն Ալթունն էր ՝ ջերմորեն սիրված, հանդուգն, ռոմանտիկ, շատ ամբիցիոզ, և մի փոքր խելագար։ Ալթունի պայքարը հոգեկան հիվանդության դեմ, նրա մեծ, մութ, ուժեղ անհատականությունը և նրա վաղ մահը սրտի կաթվածից 44 տարեկանում ավելին, քան իր արվեստը, սահմանում են իր ժառանգությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ալթունն ամուսնացել է դերասանուհի Ֆեյ Սփեյնի հետ 1959-1962թթ.: Նա ամուսնացել է Ռոբերտեի («Բաբս») Լունինի հետ 1966 թվականից մինչև 1969 թվականը՝ իր մահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://americanart.si.edu/artist/john-altoon-72
  2. 2,0 2,1 https://whitney.org/artists/15
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Frick Art Reference Library Photoarchive — 1920.
  6. 6,0 6,1 Ollman, Leah (February 1999). «Altoon: Beyond the Aura - Works of John Altoon». Art in America.
  7. http://blogs.getty.edu/pacificstandardtime/explore-the-era/worksofart/ocean-park-series/
  8. Krull, Craig (1996). Photographing the L.A;. Art Scene 1955-1975. Santa Monica: Smart Art Press. էջ 5.