Ջոկատ 100

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ջոկատ 100» Ճապոնիայի կայսերական բանակի հատուկ ջոկատ (կվանտունական բանակի մաս)։ Հատուկ ծածկագրով այն կրում էր հետևյալ անվանումը ՝ «Զինվորական ձիերի հիվանդությունների կանխարգելման վարչություն»[1]։ Ջոկատն զբաղվում էր կենսաբանական զենքերի ուսումնասիրությամբ։ Այն անմիջապես ենթարկվում էր ճապոնական ոստիկանությանը։ «Ջոկատ 100»-ի հիմնական հենակետը գտնվում էր Սինցզին նահանգից 10 կիլոմետր հարավ՝ Մենցզյաթուն քաղաքում․ մեկ այլ հենակետ գտնվում էր Մոկոտանում ՝ Չանգժոուից հարավ:

Ջոկատի գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջոկատ 100»-ն իր աշխատակիցների քանակով փոքր էր «Ջոկատ 731»-ից և ուներ 800 աշխատող։ Նրա նպատակն էր տարեկան արտադրել 1000 [2] կիլոգրամ սիբիրյան ախտանիշի շտամներ, 500 կիլոգրամ սապա տեսակի բակտերիաներ և 100 կիլոգրամ ժանգասնկեր։ Սարքավորումների բացակայության պատճառով լաբարատորիան ամբողջ հզորությամբ չէր աշխատում։ «Ջոկատ 100»-ն ուսումնասիրում էր հիվանդությունների հարուցիչները, որն ի հայտ էր գալիս կենդանիների մոտ։ Ճապոնիայի կայսերական բանակը փորձեց մի շարք փորձարկումների հիման վրա զարգացնել չինական և սովետական ​​զորքերի հեծելազորը ոչնչացնելու եղանակներ, քանի որ այդ ժամանակ հեծելազորը դեռ չէր կորցրել իր մարտական ​​ներուժը, ինչպես նաև տարածում էր հիվանդություններ գյուղական շրջանում՝ վարակելով կենդանիներին։ Ականատեսների վկայությամբ, ջոկատը փորձարկումներ էր անում նաև մարդկանց վրա, որը հակացուցված էր։ Այդ առումով ավագ սերժանտ Կադզուո Միտոմոն գրեց հետևյալը․

- Ես շիլայի մեջ ավելացրի մեկ գրամ հերոյին և շիլան տվեցի չինացի բանտարկյալին, ով այն կերավ։ 20 րոպե հետո նա կորցրեց գիտակցությունը, 15-16 ժամ հետո մահացավ՝ գիտակցության չգալով։ Մենք գիտեինք, որ այդ չափաբաժինը մահացու է, բայց մեզ համար միևնույն էր, թե նա կհաղթահարի, թե կմահանա։ Բանտարկյալներից մի քանիսի վրա տարբեր փորձարկումներ էի անում՝ դրանով պարզում էի բակտերիաների և յուղերի ազդեցությունը մարդու վրա։ Ռուս բանտարկյալներից մեկն այնքան էր ուժասպառ եղել փորձարկումներից, որ հրաման ստացա սպանել նրան ՝ ներարկելով վակցինա։ Ջոկատի ղեկավար՝ Յուդզիրո Վակամացուն, հրաման տվեց իր ենթակա՝ Հիրադզակուրային, անասուններին բերել ԽՍՀՄ-ի տարածք, այդ կենդանիների վրա լցնել թունաքիմիկատներ, դրանով նրանց վարակել մահացու թույնով։ Այդպիսով կենդանիները կհատեին ռուսական սահմանը և հիվանդությունը կտարածեին։ Այնուամենայնիվ, այդ պլանները նպատակադրված չէին իրագործվել, և սովետական-ճապոնական պատերազմը չթողեց ճապոնացիներին թաքցնել զանգվածային անմարդկային փորձերի փաստերը:

Օգտագործված օրգանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոկատը փորձարկումների համար օգտագործել է ժանտախտի փայտիկ(ժանտախտի տարածման համար), սապայի հարուցիչ Burkholderia mallei

և սիբիրյան յազվայի հարուցիչ Bacillus anthracis։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 秦郁彦 『昭和史の謎を追う (上)』 文春文庫、1999年 4-16-745304-5. p.546.
  2. Материалы судебного процесса по делу бывших военнослужащих японской армии, обвиняемых в подготовке и применении бактериологического оружия. — Государственное издательство политической литературы, 1950. — С. 328.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]