Ջոլին Ցայ
Ջոլին Ցայ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 蔡依林 |
Ի ծնե անուն | Ցայ Իլին |
Նաև հայտնի է որպես | Jolin |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1980 (42 տարեկան) Նոր Թայբեյ, Չինաստանի հանրապետություն |
Երկիր | Չինաստանի հանրապետություն |
Ժանրեր | Ռիթմ ընդ բլյուզ, փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, դերասանուհի, երգահան, անտրեպրենյոր |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1999 - ներկա |
Լեյբլ | Universal (1999-2001) Sony (2002-2005) Capitol (2006-2008) Warner (2009-) |
Կրթություն | Xinzhuang Elementary School? (1993), Xinzhuang Junior High School? (1996), Taipei Municipal Jingmei Girls' Senior High School? (1999) և Fu Jen Catholic University? (2003) |
Պարգևներ | |
Կայք | warnermusic.com.tw/jolin-tsai |
![]() |
Ջոլին Ցայ (անգլ.՝ Jolin Tsai, չինարեն՝ 蔡依林 իրական անունը Յայ Ի Լին (Փինյին Cài Yīlíng, չինարեն՝ 蔡宜凌, սեպտեմբերի 15, 1980, Xinzhuang District, Նոր Նայպեյ), թայվանա-չինական երգչուհի, պարուհի, դիզայներ և կոմպոզիտոր։ Թայվանում նրան հաճախ անվանում են «փոփի թագուհի»[1] և «ասիական պարող թագուհի»[2]։ Ամենամեծ հաջողություններին նա հասել է Թայվանում և Ասիայում։
Ծնվել է Թայվանում, մասնակցել է MTV-ի մրցույթին և շահել գլխավոր մրցանակը, երգելով Ուիթնի Հյուսթոնի «Greatest Love of All» երգը[3]։ Նրա առաջին ալբոմը՝ «1019» թողարկվել է 1999 թվականին, որը մեծ հաջողություն ունեցավ, ինչի շնորհիվ դարձավ շատ դեռահասների կուռքը։ Նրա հինգերորդ ալբոմը՝ «Magic», որը թողարկվել է 2003 թվականին, երեք ամիս շարունակ Չինաստանում առաջին տեղը զբաղեցրեց և համարվում է երգչուհու ամենամեծ հաջողություններից մեկը, զիջելով միայն «Dancing Diva» սկավառակին, որը Ասիայում վաճառվեց 2 միլիոն օրինակով[4]։ Բազմաթիվ հաջողություններից և տասնյա հիթերից հիթերից հետո, դեռևս իր «Play» վերջին ալբոմը, նա ձայնագրել է 2014 թվականին[3]։
Ջոլին Ցայը այսօր համարվում է ամենաբարձր վարձատրվող չինացի երգչուհիներից մեկը, վաճառվել են նրա ալբոմների 23 միլիոն օրինակ և բազմաթիվ մրցանակների է արժանեցել Ասիայում[3]։ Որպես փոփ-պարի վոկալիստ, նա այս ժանրի երաժշտությամբ ոգեշնչել է Մեծ Չինաստանի շրջանը։ Ներկայումս նա նաև ղեկավարում է իր սեփական երաժշտական ստուդիան և կառավարում է Eternal ընկերությունը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Ցայը փոքր տարիքում ամաչկոտ և փակ մարդ է եղել, երիտասարդության տարիքում ինտենսիվ անգլերեն է սովորել և նրա մասնագիտությունը Ֆուժենի կաթոլիկ համալսարանում եղել է անգլերեն գրականությունը։ Երգչուհու իր կարիերան սկսել է 18 տարեկանում, մասնակցելով MTV-ի երգիչների մրցույթին։ Այնտեղ նա հաղթել է գլխավոր մրցանակը «The Greatest Love of All» երգի հեղինակի շնորհիվ, որը համարվում էր Ուիթնի Հյուսթոնի համար մեկ հիթը։ 1999 թվականին նա Universal Music լեյբլի հետ կնքեց պայմանագիր։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիայի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1019 (1999)
- Don't Stop (2000)
- Show Your Love (2000)
- Lucky Number (2001)
- Magic (2003)
- Castle (2004)
- J-Game (2005)
- Dancing Diva (2006)
- Agent J (2007)
- Butterfly (2009)
- Myself (2010)
- Muse (2012)
- Play (2014)
Կոմպիլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Together (2001)
- Dance Collection (2002)
- The Age of Innocence (2003)
- Born to Be a Star (2004)
- J9 (2004)
- J-Top (2006)
- Dancing Forever (2006)
- Favorites (2006)
- Jolin's Final Wonderland (2007)
- Jeneration (2009)
- Ultimate (2012)
Live ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- J1 Live Concert (2005)
- If You Think You Can, You Can (2007)
- Love & Life (2009)
- Myself World Tour (2013)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Six Friends (2001)
- Come to My Place (2002)
- In Love (2002)
- Hi Working Girl (2003)
- Agent J (2007)
Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jolin's English Diary Book (2005)
- Jolin's Party (2005)
- Love Exercise (2008)
- Keep Fit (2011)
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- J1 World Tour (2004–06)
- Dancing Forever World Tour (2006–09)
- Myself World Tour (2010–13)
- Play World Tour (2015–16)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kitschmix.com. Taiwanese Queen of Pop, Jolin Tsai Tells Touching Lesbian Love Story in New Music Video. Retrieved December 17, 2014. (անգլ.)
- ↑ Ax3battery.com. Airplane Wednesday: The Dancing Queen of Asia – Jolin Tsai. Archived 2016-11-25 at the Wayback Machine. Retrieved November 26, 2014. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 iConcerts.com. Jolin Tsai : Concerts on Demand, Latest News & Bio. Retrieved February 2, 2013. (անգլ.)
- ↑ (անգլերեն) iConcerts.com. Jolin Tsai : Concerts on Demand, Latest News & Bio. Retrieved February 2, 2013.
- ↑ Hinews.cn. 传蔡依林升格当经纪人 签下情敌谢沛恩就近看管 Archived 2015-02-09 at the Wayback Machine. (չին.)
|