Ջլոն
Ջլոնը կամ ապոնևրոզը (հուն․՝ ἀπօ - հեռացնել կամ առանձնացնել նախդիրից և νεῦρον՝ ջիլ, աճառ, նյարդ բառերից) լայն աճառային վահան է, որը կազմված է ամուր կոլագենային և էլաստիկ թելերից։ Ջլոնն ունի փայլուն, արցաթագույն տեսք։ Հիստոլոգիական կառուցվածքով այն նման է ջլի կառուցվածքին, սակայն գրեթե զուրկ է անոթներից և նյարդերից։ Կլինիկական տեսանկյունից առավել աչքի են ընկնում որովայնի առաջային պատի, գոտկային հատվածի ջլոնը[1][2]։
Որովայնի առաջային պատի ապոնևրոզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որովայնի ապոնևրոզը բունոց է հանդիսանում ուղիղ մկանի համար։ Այն ունի առաջային և հետին թիթեղներ։ Բունոցի հետին պատի ստորին 1/3-ը բացակայում է և ուղիղ մկանի հետին հատվածը հպվում է լայնական փակեղին։
Ուղիղ մկանի բունոցի վերին 2/3-ի արտաքին պատը կազմվում է արտաքին թեք մկանի ջլոնով և ներքին թեքի ջլոնի արտաքին թիթեղով, իսկ հետին պատը կազմվում է ներքին թեք մկանի ջլոնի հետին թիթեղով և որովայնի լայնական մկանի ջլոնով։ Ստորին երրորդականում բոլոր երեք մկանների ջլոններn անցնում են ուղիղ մկանից առաջ և կազմում բունոցի առաջային պատը։
Գոտկային շրջանի ջլոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոտկային շրջանի ջլոնը ծածկում է գոտկային երկայնաձիգ մկանները՝ իրանն ուղղող և բազմաթել։
Ափային ջլոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ափային ջլոնը ծածկում է ափի ու դաստակի մկանները։
Գանգի ջլոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանգի ջլոնը տեղակայված է մաշկի և վերնոսկրի միջև, և անցնելով գանգոսկրի կարանների վրայով, հանդիսանում է ճակատածոծրակային մկանի բաղկացուցիչ մասը՝ միացնելով դրա ծոծրակային և ճակատային հատվածները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «aponeurosis» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ McCracken Thomas (1999)։ New Atlas of Human Anatomy։ China: Metro Books։ էջեր 78–79։ ISBN 1-5866-3097-0
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապոնևրոզ․ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան