Ճակատ (մարմնի մաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
27-ամյա տղամարդու ճակատ
Ճակատ
Ենթադասsubdivision of frontal part of head?[1]
Զարկերակsupraorbital artery?
Երակsupraorbital vein?
MeSHA01.456.505.580
Foundational Model of Anatomy63864
Terminologia Anatomica 98A01.1.00.002 և A02.1.00.013
Commons-logo.svg Foreheads Վիքիպահեստում

Մարդու անատոմիայում ճակատը գլխի երեք գծերով հատված է, որից երկուսը գանգոսկրերն են, իսկ մեկը գլխամաշկն է։ Ճակատի վերին մասը նշվում է պայմանական գծով, որը ճակատի մազածածկ հատվածն է։ Ճակատի ստորին մասը սահմանվում է վերակնակապճային եզրով, իսկ երկու կողմերը նշվում են կողմնային կամ քունքային եզրերով, որոնք միանում են վերակնակապճային եզրին[2]։ Այնուամենայնիվ, հոնքերը ճակատի մաս չեն կազմում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատի ոսկրը՝ առաջնային ոսկրի հարթ մասն է[3]։ Այս շրջանի մկաններին են պատկանում՝ ճակատ-ծոծրակային( occipitofrontalis),բրգաձև( procerus) և ճակատի ծալքը հավաքող մկանները ( corrugator supercili), որոնց աշխատանքը կարգավորում է դիմային նյարդի քունքային ճյուղը[4]։

Ճակատի զգայական նյարդերը միանում են եռվորյակ նյարդի ակնային ճյուղին և պարանոցային հյուսակին, և մտնում ենթամաշկային ճարպային շերտի մեջ։ Շարժողական նյարդերը կապվում են դիմային նյարդին։ Եռվորյակ նյարդի ակնային ճյուղի՝ վերակնակապիճային նյարդը բաժանվում է երկու ճյուղի ակնակապիճի եզրին։ Մի մասը՝ մակերեսային ճյուղը, անցնում է ճակատ-ծոծրակային մկանի վրայով։ Այն ապահովում է ճակատի և գլխի առաջային մասի մաշկի զգայականությունը։ Մյուս ճյուղը՝ խորանիստը, մտնում է ճակատ-ծոծրակային մկան և ապահովում ճակատ-քունքային հատվածի զգայականությունը։

Արյունամատակարարումը կատարվում է վերակնակապիճային աջ և ձախ, վերճախարակային, և քունքային մակերեսային զարկերակի առաջնային ճյուղերով։

Ճակատի ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատի մկաններն օգնում են դեմքի արտահայտություններ կազմելուն։ Կան չորս հիմնական շարժումներ, որոնք կարող են առաջանալ անհատապես կամ համակցված՝ տարբեր արտահայտություններ կազմելու համար։ Ծոծրակ-ճակատային մկանները կարող են հոնքերը բարձրացնել, կամ միասին, կամ անհատապես, առաջացնելով զարմանքի և տարօրինակության արտահայտություններ։ Ճակատի ծալքը հավաքող մկանները կարող են հոնքերը քաշել ներս և ներքև՝ առաջացնելով կնճիռ։ Բրգաձև մկանները կարող են ներքև իջեցնել հոնքերի կենտրոնական մասերը։

Կնճիռներ

Ճակատի մկանների շարժումները մաշկի վրա առաջացնում են արտահայտիչ կնճիռներ։ Ծոծրակ-ճակատային մկանները առաջացնում են լայնակի կնճիռներ ճակատի լայնությամբ, իսկ ծալքավոր մկանները ՝ քթի վերևում գտնվող հոնքերի միջև ուղղահայաց կնճիռներ։ Բրգաձև մկանները առաջացնում են քթի կնճիռ[5]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիոգնոմիայում և ֆրենոլոգիայում ճակատի ձևը խորհրդանշում է մարդու մտածողությունը։ «Կենդանիները, նույնիսկ նրանցից ամենախելացիները», - գրել է Սեմուել Ռ. Ուելսը 1942 թվականին, «դժվար թե ունենան ճակատային ամբողջական մաս, իսկ ողջ բնածին անխելքների մոտ այն պակասում է»։

Ֆիզիոգնոմիայում Կեղծ-Արիստոտելը նշում էր, որ ճակատը ղեկավարում է Մարս մոլորակը։ Ցածր և փոքր ճակատը նշանակում էր մեծախոսություն, համարձակություն և վստահություն, մսոտ ու առանց կնճիռների ճակատը՝ վիճաբանություն, ունայնություն, խաբեություն, սուր ճակատը՝ թուլություն և անկայունություն, կնճռոտված ճակատը՝ հոյակապ ոգի և խելք, բայց աղքատիկ բախտ, կլոր ճակատը՝ առաքինություն և լավ հասկացողություն, մեծ լայն ճակատը՝ համարձակություն, չարություն, սահմանային խնդիրներ և բարձր ոգի, և երկար բարձր ճակատը՝ ազնվությունը, թուլությունը, պարզությունն ու աղքատիկ բախտ։

Կռվելիս՝ ճակատով հակառակորդին հարվածելը անվանում են գլխիով հարվածելու կոճակ[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. David M. Knize, Mel Drisko (2001)։ The Forehead and Temporal Fossa: Anatomy and Technique։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 4։ ISBN 9780781720748 
  3. Diane H. Gronefeld (1998)։ Radiographic anatomy & positioning: an integrated approach։ McGraw-Hill Professional։ էջ 321։ ISBN 9780838582381 
  4. Elaine Nicpon Marieb, Katja Hoehn (2007)։ Human anatomy & physiology (7th ed.)։ Pearson Education։ էջ 204։ ISBN 9780321372949 
  5. Aristotle, Salmon William (1845)։ The midwife's guide : being the complete works of Aristotle : beautifully illustrated. To which is added an appendix, explanatory of the illustrations, never before published.։ New York :: Published for the Trade, 
  6. Aristotle, Salmon William (1845)։ The midwife's guide : being the complete works of Aristotle : beautifully illustrated. To which is added an appendix, explanatory of the illustrations, never before published.։ New York :: Published for the Trade,