Ջիուլի Գեգելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիուլի Գեգելիա
GiuliGegelia.jpg
Ի ծնեՋիուլի Գեգելիա
Ծնվել է1940 հուլիսի 20
ԾննդավայրՎրաստան Վրաստան, Սենակ
Ազգությունվրացի
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Ջիուլի Գեգելիա (1942, հուլիսի 20, Սենակ, Վրաստան), վրացի ճարտարապետ, Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, Վրաստանի ճարտարապետների գործադիր խորհրդի անդամ։ Վրաստանի վաստակավոր ճարտարապետ (2008)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիուլի Գեգելիան ծնվել է Վրաստանի արևմուտքում՝ Սենակում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմական բժիշկ, այնուհետև Մենժի առողջարանի գլխավոր տնօրեն Գրիգոլ Գեգելիանի և Մարգարիտա Խոչոլավայի ընտանիքում։

1965 թվականին ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանը: 1968-1998 թվականներին ճարտարապետության ֆակուլտետում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, պրոֆեսոր` 1998 թվականից:

Գեգելիան եղել է անկախ ճարտարապետ, փորձագետ, տարբեր ընտրական հանձնաժողովների ու կոմիտեների անդամ, Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության, Կրթության նախարարության ճարտարապետական խորհրդատու` պատմական ժառանգության վայրերի կամ կրթական կառույցների ստանդարտների վերականգնման հարցերով[2] [3]:

Ջիուլի Գեգելիան աշխատել է Վրաստանի կառավարության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամի հետ՝ Սիղնաղ, Մցխեթ, Բաթում քաղաքների պատմական վայրերի վերակառուցման և վերաբնակեցման նախագծման համար։

Գեգելիան կազմել է Հին Թբիլիսիի վերակառուցման ու վերականգնման 9 նախագծեր, հրատարակել 16 հոդվածներ վրացական, լեհական և ռուսական ամսագրերում։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • My ne moźem dat' vse ego proizvedenija, nuźen vybor
  • Proekty, upomjanutye v konce Vaśego teksta ne realizovany, da? Znaćit, ich ne nado dat'
  • Stil' novych rabot?
  • Architektur der DDR GOD? (12) 745-752

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]