Ջիմ Ջասթիս
| Ջիմ Ջասթիս անգլ.՝ Jim Justice | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 27, 1951 (75 տարեկան) |
| Ծննդավայր | Չարլսթոն, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Թենեսիի համալսարան, Marshall University?, Woodrow Wilson High School? և Greenbrier Military School? |
| Գիտական աստիճան | Բակալավր և MBA? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գործարար |
| Ամուսին | Cathy Justice? |
| Ծնողներ | հայր՝ James Conley Justice Sr.? |
| Զբաղեցրած պաշտոններ | Governor of West Virginia? և ԱՄՆ սենատոր |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| 🌐 | |
Ջեյմս Քոնլի «Ջիմ» Ջասթիս կրտսեր (անգլ.՝ James Conley "Jim" Justice, Jr., ապրիլի 27, 1951, Չարլսթոն, ԱՄՆ), ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ, ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ 2017 թվականի հունվարի 16-ից Արևմտյան Վիրջինիա նահանգի նահանգապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշալի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում։ Լինելով Արևմտյան Վիրջինիայի միակ միլիարդատերը՝ Ջասթիսը հանրության հատուկ համակրանքն է ձեռք բերել տեղի Գրինբրայեր հանգստավայրի փրկության գործում ունեցած դերի համար, որտեղ ներդրել է 250 մլն դոլար։
2009 թվականին Ջասթիսը, որպես բաժնետոմսերի փողի փոխանակման գործողության մաս, վաճառել է ընտանեկան ածուխի արդյունահանող Bluestone Resources Inc. ընկերությունը։ Արևմտյան Վիրջինիայի հարավում գտնվող ռուսական Mechel ընկերության մի քանի հանքերի և այլ ձեռնարկությունների դիմաց (գործարքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 568 միլիոն դոլար)։ 2015 թվականի փետրվարի 12-ին փակվեց գործարքը, որի արդյունքում Ջասթիսը գնեց իր նախկին հանքերը 5 միլիոն դոլարով (այն գնի 1% -ից պակաս), ինչպես նաև պարտավորություն ստանձնեց Մեչելին վճարել 3 դոլար հոնորար ՝ արդյունահանված և վաճառված յուրաքանչյուր տոննա ածուխի համար[1]։
2015 թվականի մայիսի 11-ին հայտարարել Է նահանգապետի աթոռի համար պայքարի մեջ մտնելու մտադրության մասին՝ որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու (2015 թվականի փետրվարի վերջին փոխել է կուսակցական պատկանելությունը՝ հեռանալով հանրապետականներից)[2]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին Ջիմ Ջասթիսը, որն այդ պահին ուներ 83 ընկերություն տարբեր նահանգներում և ուներ 1,6 միլիարդ դոլար կապիտալ, Արևմտյան Վիրջինիայի նահանգապետի ընտրություններում հաղթել է հանրապետական Բիլ Քոուլին[3]։
2017 թվականի օգոստոսի 3-ին Ջասթիսը հայտարարել է կուսակցական պատկանելության փոփոխության մասին և վերադարձել Հանրապետական կուսակցություն[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած իր է նախկին դասընկերուհի Քեթի Չեմբերսի հետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tim Loh and Yuliya Fedorinova (2015 թ․ փետրվարի 18). «A Coal Producer Just Bought Back His Family's Business for 99% Less Than He Sold It For» (անգլերեն). Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Kris Maher (2015 թ․ մայիսի 12). «Jim Justice, West Virginia Billionaire, Launches Campaign for Governor» (անգլերեն). The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Jim Justice elected as West Virginia governor» (անգլերեն). Washington Post. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Martin, Jonathan (2017 թ․ օգոստոսի 3). «West Virginia Governor to Switch from Democrat to Republican». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «West Virginian billionare Jim Justice's mission to restore the Greenbrier resort» (անգլերեն). Washington Post. 2011 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Appearances on C-SPAN
- «Bill Cole vs. Jim Justice: Nonpartisan Candidate Guide For 2016 West Virginia Governor's Race» (անգլերեն). Huffington Post. 2016 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ջասթիս» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի միլիարդատերեր