Ջիմի Բրիան
Ջիմի Բրիան ֆրանսերեն՝ Jimmy Briand | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1985[1][2] (40 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր |
| ||||||||||||||
| Հասակ | 181 | ||||||||||||||
| Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||||||||
| Դիրք | Հարձակվող | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||
| Համար | 23 | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||
Ջիմի Բրիան (ֆրանսերեն՝ Jimmy Briand; օգոստոսի 2, 1985[1][2], Վիտրի սյուր Սեն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, խաղում է «Գենգամ» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող։ Հանդես է գալիս նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիանը ծնվել է Փարիզից ոչ հեռու, Անտիլյան կղզիներից ներգաղթած ընտանիքում[3]։ Իր կարիերայի առաջին ակումբը համարվում է «Իվրին», որի պատանեկան կազմ Ջիմին ընդգրկվել է 7 տարեկանում[4] և մնացել է այնտեղ 13 տարի։ 1998 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Կլերֆոնտեն ակադեմիա։ Այդ ժամանակահատվածում Ջիմին եռամյա պայմանագիր է ստորագրել «Ռեն» ակումբի հետ՝ պայմանով, որ ակումբ է տեղափոխվելու ակադեմիան ավարտելուց հետո։ Ակադեմիայում նրան համեմատում էին Թիերի Անրիի հետ[5]։ Շուտով Բրիանը սկսեց հանդես գալ Ֆրանսիայի պատանեկան հավաքականում[6]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Ջիմին տեղափոխվել է «Ռեն» ֆուտբոլային ակումբ։ «Ռենում» նա իր վրա է հրավիրել Եվրոպական ակումբների ուշադրությունը, որոնցից էր «Մանչեսթեր Յունայթեդը», որի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հատուկ Բրիանի համար եկել էր Ֆրանսիա՝ դիտելու նրա խաղը[7]։ Մի քանի շաբաթ անց՝ 2003 թվականի մայիսի 20-ին, նա դեբյուտեց Առաջին Լիգայում՝ փոխարինման դուրս գալով ՊՍԺ-ի դեմ խաղում[8]։ Մի քանի օր անց Յոհան Գուրկյուֆի և Ժակ Ֆատիի հետ միասին հաղթել է Համբերդելիայի գավաթի առաջնությունը։ Եզրափակիչ խաղը կայացել է «Ստրասբուրգի» դեմ, որտեղ «Ռենը» կարողացավ հաղթել 4:1 հաշվով, իսկ Բրիանը կարողացավ առանձնանալ գոլով[9]։ 2004 թվականին նա ակումբի հետ ստորագրեց պրոֆեսիոնալ պայմանագիր[10]։ Մի քանի մրցաշրջան հետո Ջիմը ստիպված եղավ նստել պահեստայինների նստարանին, հիմնական կազմի խաղացող դարձավ 2005/06 մրցաշրջանից։ Հաջորդ երկու մրցաշրջանները ֆուտբոլիստն անկացրել է մեկնարկային կազմում, առանց վնասվածքների, բայց 2009 թվականի մարտի 26-ին Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզումների ժամանակ վնասել է խաչաձև կապանները, բուժումը տևել է 6 ամիս[11]։
2010 թվականի հունիսի 14-ին Ջիմին տեղափոխվեց «Օլիմպիկ Լիոն» ակումբ[12]։ Պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով, իսկ տրանսֆերը արժեցել է 6 միլին Եվրո[13]։
2014 թվականի օգոստոսի 22-ին Բրիանը միամյա պայմանագիր է ստորագրել «Հանովերի» հետ[14]։
«Գենգամ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսի 3-ին Բրիանը վերադարձավ Ֆրանսիական առաջնություն՝ պայմանագիր կնքելով «Գենգամ» ակումբի հետ։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից մինչև 2006 թվականը Ջիմին հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2006 թվականի ֆրանսիայի երիտասարդների առաջնությանը։ Ազգային հավաքակում ընդգրկվել է մասնակցելու համար 2007 թվականի մայիսի 24-ից սկսված ԵՎՐՈ-2008-ի խաղերին[15], բայց խաղադաշտ դուրս չի եկել։ Դեբյուտային խաղը կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 11-ին Ռումինիայի դեմ խաղում։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տվյալները 2016 թվականի հունվարի 19-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային գավաթ | Մայրցամաքային գավաթ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| 2002/03 | Առաջին լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
| 2003/04 | Առաջին լիգա | 7 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 10 | 2 | |
| 2004/05 | Առաջին լիգա | 10 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
| 2005/06 | Առաջին լիգա | 29 | 3 | 6 | 1 | 5 | 1 | 40 | 5 | |
| 2006/07 | Առաջին լիգա | 35 | 9 | 4 | 1 | 0 | 0 | 39 | 10 | |
| 2007/08 | Առաջին լիգա | 37 | 7 | 4 | 1 | 6 | 0 | 47 | 8 | |
| 2008/09 | Առաջին լիգա | 27 | 8 | 5 | 4 | 3 | 0 | 35 | 12 | |
| 2009/10 | Առաջին լիգա | 23 | 5 | 4 | 1 | 0 | 0 | 27 | 6 | |
| Ընդամենը «Ռենը»-ում | 169 | 33 | 29 | 9 | 14 | 1 | 212 | 43 | ||
| 2010/11 | Առաջին լիգա | 33 | 6 | 3 | 1 | 8 | 1 | 44 | 8 | |
| 2011/12 | Առաջին լիգա | 37 | 9 | 9 | 3 | 10 | 2 | 56 | 14 | |
| 2012/13 | Առաջին լիգա | 15 | 1 | 1 | 0 | 3 | 1 | 19 | 2 | |
| 2013/14 | Առաջին լիգա | 25 | 6 | 5 | 2 | 10 | 1 | 140 | 9 | |
| Ընդամենը «Օլիմպիկ»-ում | 110 | 22 | 18 | 6 | 31 | 5 | 159 | 33 | ||
| 2014/15 | Բունդեսլիգա | 29 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 3 | |
| 2015/16 | Առաջին լիգա | 18 | 3 | 3 | 1 | 0 | 0 | 21 | 4 | |
| Ընդհանուր | 326 | 61 | 51 | 16 | 45 | 6 | 422 | 83 | ||
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականի Ֆրանսիայի գավաթի հաղթող
- 2012 թվականի Ֆրանսիայի սուպերգավաթի հաղթող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Jimmy Briand: «Travailler encore plus pour retrouver les Bleus»» (ֆրանսերեն). antilles-foot.com. 25 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Ivry, point d'un nouveau départ pour Jimmy Briand». rennes.maville.com (ֆրանսերեն). Ouest-France. 2 декабря 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Briand, un talent criant», France Football, 31 января 2003
- ↑ «Fiche de Jimmy Briand» (ֆրանսերեն). rlfoot.fr. 14 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Sir Alex, fou de Briand ?», France Football, 15 апреля 2003
- ↑ «Feuille de match de Paris SG - Stade rennais du 20 mai 2003» (ֆրանսերեն). LFP. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «La victoire en Coupe Gambardella 2003» (ֆրանսերեն). stade-rennais-online.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Fiche de Jimmy Briand» (ֆրանսերեն). stade-rennais-online.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Briand 'disaster' for Rennes (անգլ.)
- ↑ Jimmy Briand est lyonnais !(ֆր.)
- ↑ «Бриан подписал четырехлетний контракт с «Лионом»». sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Hannover 96 verpflichtet Jimmy Briand». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ D.M. (24 мая 2007). «Bleus : sélection contre l'Ukraine» (ֆրանսերեն). football365.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Բրիան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Գենգանի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ