Ջերի Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերի Էնդրյուս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1918(1918-01-28)
ԾննդավայրSheridan, Վայոմինգ, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 26, 2007(2007-08-26) (89 տարեկան)
Մահվան վայրAlbany
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնածու-աճպարար, գրող և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
 Jerry Andrus Վիքիպահեստում

Ջերի Էնդրյուս (անգլ.՝ Jerry Andrus) (հունվարի 28, 1918(1918-01-28), Sheridan, Վայոմինգ, ԱՄՆ - օգոստոսի 26, 2007(2007-08-26), Albany), ամերիկացի աճպարար, գրող։ Համբավ է ձեռք բերել օրիգինալ հնարքների, ձեռքի ճարպկության և օպտիկական պատրանքների շնորհիվ, ինչպիսիք են «ամրակների միացումը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերի Էնդյուսը ծնվել է 1918 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ի Վայոմինգ նահանքի Շերիդան քաղաքում։ 10 տարեկանում տեղափոխվել է Պրեգոն նահանգի Օլբանի քաղաք, որտեղ ապրել է մինչև մահը։ Պատրանքի արվեստով Ջերին հետաքրքրվել է 12 տարեկանում, երբ տեսել է «Սպիրիտիկական մեդիումի» ելույթը։ Դրանից 4 տարի անց նա միացել է Երիտասարդ մոգերի միջազգային հասարակությանը, ինչը մեծ ազդեցություն է ունեցել նրա զարգացման վրա՝ որպես իլյուզիոնիստ։

12 տարեկանում Ջերին դարձել է նաև սկեպտիկ։ Բասկետբոլի դպրոցական մրցումներում նա նկատել է, թե ինչպես են թիմերը վերաբերում պարտությանը։ Պարտության դեպքում նրանք հավատում էին, որ մեղավորը մրցավարն է։ Նրա մտքով անցել է, որ հակառակորդի հաղթած թիմն իր պարտության դեպքում նույնը կասեր։ Այդ ժամանակից ի վեր Ջերին սկսել է կասկածել այն ամենին, ինչին նախկինում հավատացել է։

Իլյուզիոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենը և Թելլերը հյուրընկալվել են Ջերի Էնդրյուսին

Ջերի Էնդրյուսը ինքնուս իլյուզիոնիստ է, նա չի հետևել ավանդական մոտեցմանը, երբ գիտելիքները փոխանցվում էին մեկ իլյուզիոնիստից մյուսին, այլ ստեղծում էր սեփական հնարքները։ Ժամանակի ընթացքում նա ստացել է «սեղանի հնարքներ իրականացնող լավագույն աճպարար» տիտղոսը[1][2]։

Յուրահատուկ ոճի և ինքնատիպ հնարքների շնորհիվ Ջերի Էնդրյուսը ճանաչվել է բազմաթիվ հայտնի իլյուզիոնիստների կողմից, այդ թվում՝ Լենս Բարտոնի (անգլ.՝ Lance Burton), Դուգ Հեննինգի (անգլ.՝ Doug Henning), Փենի և Թելլերի (անգլ.՝ Penn & Teller)[1]։

Էնդրյուսը միջազգային ճանաչոււմ է ձեռք բերել շարժումների կոորդինացման, ձեռքերի ճկունության և առանց կողմնակի մանյովրների հնարքների կատարման շնորհիվ[3]։

Նա եղել է աճպարարների և մոգերի «Կախարդական ամրոց» (անգլ.՝ The Magic Castle) ակումբի անդամ և մինչև կյանքի վերջը տարեկան երկու անգամ ելույթ է ունեցել[1][4]։

Պատրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Կոպերֆիլդը հյուրընկալել է Ջերի Էնդրյուսին քաոսի ամրոցում

1992 թվականին՝ «Սկեպտիկի գործիքակազմ» (անգլ.՝ Skeptic's Toolbox) սեմինարի ժամանակ, Էնդրյուսը բացատրել է, թե ինչու է կարևոր հասկանալ օպտիկական պատրանքների բնույթը․

Պատրանքների ցուցադրման նպատակն այն չէ, թե որքան հեշտ է մեզ խաբել… այլ այն, որ մարդիկ գնահատեն ուղեղի ճիշտ աշխատանքը։ Երբ մենք նայում ենք փողոցում կայանող մեքենային, մենք անմիջապես ենթադրում ենք, որ մեքենայի չերևացող մասը, այդուհանդերձ, այնտեղ է։ Մեր ուղեղը պետք է դա անի, որպեսզի մենք կարողանանք հասկանալ շրջապատող աշխարհը[5]։

1954 թվականին Էնդրյուսը հորինել է իր հայտնի պատրանքը՝ «Ամրակների միացումը»[6], որում փակ ամրակները միանում են մեկ, երկու կամ ամրակների ամբողջ շարքի մեջ[7][8]։

Մինչև կյանքի վերջը Էնդրյուսը շարունակել է հնարքներ հորինել։ Որպես ռեկվիզիտ ծառայել են սովորական իրեր, որոնք կարելի է գտնել տանը՝ մետաղական աղբյուրներ, պարաններ, մետաղալար, ստվարաթուղթ, փայտե տախտակներ և պողպատե ձողեր[9]։ Շատ հնարքներ կարելի է տեսնել համացանցում[10][11][12][13][14][15][16]։

Ջերի Էնդրյուսի հայտնաբերած «Պնդօղակ և հեղույս» պատրանքը՝ «Սկեպտիկի գործիքակազմ», 2001

Սկեպտիցիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ճանաչված գիտական սկեպտիկ և ագնոստիկ՝ Էնդրյուսը հաճախ հանդես է եկել գիտական և սկեպտիկ կոնֆերանսների ժամանակ։ Սովորաբար նա օգտագործել է իր օպտիկական պատրանքները և հնարքները, որոնք ցույց են տալիս, որ միտքը կարող է հեշտությամբ խաբվել։ Նա խոսել է ճանաչողական բժշկության մասին, որը կարծում է, որ բանականությունը աշխատում է անգիտակցականի մակարդակում և կարող է խաբվել միանգամայն սովորական երևույթների ոչ կոռեկտ ընկալմամբ[1]։

Շատ մարդիկ հավատում են պարանորմալ երևույթներին ... բայց երբ խոսքը վերաբերում է օբյեկտիվ ապացույցներին, ես չեմ հավատում, որ դա ինչ-որ բան է[17]։

1975 թվականին Ջերի Էնդրյուսը և Ռեյ Հեյմանը հրավիրվել են Կանադայի հեռուստատեսության հաղորդմանը, որտեղ նրանք բացատրել և կրկնել են Ուրի Գելլերի «պարանորմալ» հնարքները, որոնք նա ցուցադրել է նույն հաղորդման ժամանակ ընդամենը մեկ շաբաթ առաջ։ «Արդյոք Ուրի Գելլերը պարանորմալ ունակություններ ունի», Էնդրյուսը պատասխանել է՝ «ոչ»[18]:

Ջերի Էնդրյուսի երգեհոնը

Քաոսի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր տունը Օլբանում Էնդրյուսը կոչում էր «Քաոսի ամրոց». տարիներ շարունակ նա այնտեղ էր հավաքում իրեր, որոնք կարող էին ապագա հնարքների համար ռեկվիզիտ դառնալ[2][19]։ Հենց տանը նա ստեղծել է իր պատրանքները և հաճախ ընդունել այլ իլյուզիոնիստների ու երկրպագուների։

Նրա գյուտերից մեկն այն երգեհոնն էր, որը նվագելու ընթացքում միացնում և անջատում էր տան տարբեր հատվածների լույսը[20]։

2011 թվականի հոկտեմբերին «Քաոսի ամրոցը» ներառվել Է ԱՄՆ պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[21]։

Ջերի Էնդրյուսը հանդես է գալիս Կախարդական ամրոցում, Հոլիվուդ, Կալիֆորնիա

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հայտնի իլյուզիոնիստ Ջեյմս Ռենդիին հարցրել են՝ երբ է նա առաջին անգամ տեսել Ջերի Էնդրյուսին, նա պատասխանել է.

Դժվար է ասել․ Ջերին այն մարդկանցից էր, որոնց մասին մտածում ես, որ միշտ ճանաչել ես... ես նրան հանդիպել եմ Նյու Յորքում՝ Մարտին Գարդների ընկերությունում[22]։ Ջերին իմ ճանաչած ամենաազնիվ մարդն էր... նա պարզապես չէր կարողանում ստել։ Նա հանճար էր ու լավ մարդ, ես կորուստն ամեն օր զգում եմ[23]։

Էնդրյուսը հետաքրքրված է եղել մահվան գործընթացով։ Ջեյմս Ռանդիի հետ վերջին հեռախոսազրույցում նա պատմել է նրան իր փորձի մասին. «Ես հետևում եմ գործընթացին, և դա շատ հետաքրքիր է։ Ցավում եմ, որ նրանք ինձ այդքան շատ դեղորայք են տալիս, քանի որ ես կցանկանայի գրառումներ անել[24]»:

Մարտին Գարդներ.

Ես չեմ տեսել մեկ այլ իլյուզիոնիստի, որն ինձ կզարմացնի իր նման հաստատակամությամբ։ Ջերի էնդրյուսը յուրօրինակ էր։ Նրա մեթոդները նման չեն այլ իլյուզիոնիստների մեթոդներին[25]։
2004 թվականին Ջերի Էնդրյուսը ելույթ է ունենում Սկեպտիկի գործիքակազմի կոնֆերանսում

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես կարող եմ խաբել ձեզ, քանի որ դուք մարդիկ եք։ Դուք ունեք մի գեղեցիկ միտք, որը աշխատում է ճիշտ այնպես, ինչպես իմը։ Սովորաբար, երբ ձեզ խաբում են, դա չի նշանակում, որ ձեր միտքը սխալվել է։ Նա պարզապես սխալ եզրակացության է եկել ճիշտ պատճառներով[26]»:

«Ձեզանից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ բանականություն, որը տիեզերքի ամենաանհավանական հրաշքն է։ Եվ ի՞նչ ենք անում դրա հետ։ Մեզանից շատերը դրանից նույնիսկ չեն օգտվում[27]։

«Պատճառներից մեկը, թե ինչու եմ այդքան հետաքրքրված եռաչափ օպտիկական պատրանքներով, այն է, որ ես չեմ հավատում պարանորմալ երևույթներին... ես ագնոստիկ եմ։ Իմ մահից հետո ես ընդմիշտ կվերանամ... և ես կարծում եմ, որ այս կյանքը միակն է, որ մենք ունենք։ Ես միայն հույս ունեմ, որ իմ մահից հետո իմ գրառումները և այն ամենը, ինչ կմնա ինձանից հետո, մարդկային աշխարհայացքը մի քիչ ավելի լավ կդարձնեն[17]»:

Աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր և դասախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrus Deals You in (1956)
  • Sleightly Miraculous (1961)
  • Special Magic (lecture notes for 1974 Japan Tour) (1974)
  • More Sleightly Slanted (lecture notes) (1977)
  • Andrus Card Control (with անգլ.՝ Ray Hyman) (2000)
  • Kurious Kards and $5 Trix (2001)
  • Safety Pin-Trix

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Thing of Wonder: The Mind & Matter of Jerry Andrus (2002)[28]
  • Andrus: The Man, The Mind and the Magic (2008)[1]

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերի Էնդրյուսի ելույթները, որոնք հասանելի են youtube-ում․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Neary, Robert; Smith, Tyson (2008 թ․ հոկտեմբերի 24). Andrus, the Man, the Mind & the Magic (Documentary film). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 Raskauskas, Nancy (2008 թ․ հոկտեմբերի 23). «The genuine magician». Corvallis Gazette Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Greg, Edmonds. «Jerry Andrus». International Brotherhood of Magicians. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Jerry Andrus at the Magic Castle ». Վերցված է 5/27/2012-ին.
  5. Goldstein, Steven Watch What You're Thinking! The Skeptic's Toolbox II Conference(անգլ.) // Skeptical Inquirer Magazine : magazine. — 1994. — Т. 18. — № 4. — С. 11—13.
  6. «Magicians' Biographies». Magictricks.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Linking Pins». Magictricks.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «リンキングピン(Linking SafetyPin) By Jerry Andrus». Վերցված է 7/28/2012-ին.
  9. «Jeanine and April Visit Jerry Andrus ». Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  10. «ふりむきドラゴン-Paper Dragon by Jerry Andrus-». Վերցված է 7/29/2012-ին.
  11. «Nut and Bolts by Jerry Andrus». Վերցված է 7/29/2012-ին.
  12. «Drago di Andrus». Վերցված է 7/29/2012-ին.
  13. «Il Drago di Andrus - Fantastica Illusione ottica!!». Վերցված է 7/29/2012-ին.
  14. «Jerry Andrus and his Nuts and Bolt». Վերցված է 7/29/2012-ին.
  15. «Nuts Illusion (The Jerry Andrus version)». Վերցված է 7/29/2012-ին.
  16. «Jerry Andrus». Վերցված է 7/29/2012-ին.
  17. 17,0 17,1 «Jerry Andrus Talks». Վերցված է 7/29/2012-ին.
  18. «Jerry Andrus and Ray Hyman on Uri Geller». Վերցված է 5/21/2012-ին.
  19. «Jerry Andrus». SandLotScience.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. «https://www.youtube.com/watch?v=ebAE_K48_GQ». Վերցված է 7/29/2012-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  21. «Properties Recently Listed in the National Register of Historic Places». Oregon Parks & Recreation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 8/21/2012-ին.
  22. Randi, James. «James Randi Describes Jerry Andrus ». Վերցված է 5/24/2012-ին.
  23. Randi, James. «James Randi - who was Jerry Andrus? ». Վերցված է 5/24/2012-ին.
  24. Randi, James. «James Randi on Jerry Andrus». Վերցված է 5/24/2012-ին.
  25. «Jerry Andrus Honored at Portland Magic 2007 ». Վերցված է 5/24/2012-ին.
  26. Andrus, Jerry. «Last Jerry Andrus Website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 6/23/2012-ին.
  27. «Jerry Andrus Memorial 2007». Վերցված է 5/24/2012-ին.
  28. «A Thing of Wonder». Archipelago. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Էնդրյուս» հոդվածին։