Ջես Հանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջես Հանթ
Դիմանկար
Մահացել է1872
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMayor of Baltimore?
 Jesse Hunt Վիքիպահեստում

Ջես Հանթ (անգլերեն՝ Jesse Hunt. - 1872), Բալթիմորի քաղաքապետը 1832 թվականի նոյեմբերից մինչև 1835 թվականի օգոստոսի 11-ը։ Հրաժարական է տվել բանկային ճգնաժամից հետո, քազի միաժամանակ եղել է ձախողված բանկի տնօրենը։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Հանթը ծնվել է 1793 թվականի հուլիսի 3-ին Մերիլենդ նահանգի Բալթիմորի շրջան Գրին Սփրինգ Վելի բնակավայրում։ Նա Կալվերտ շրջանը յուրացնող առաջին ընտանիքներից մեկի ժառանգ էր։ Նրա հայրը 1760 թվականին Կալվերտ շրջանից տեղափոխվել էր Գրին Սփրինգ Վելի։ 1808 թվականին Ջեսը որպես աշկերտ ծառայել է Բալթիմորում գործող թամբի արտադրամասում[1]<ref">«Death of Jesse Hunt, Esq». The Baltimore Sun. 1872 թ․ դեկտեմբերի 9. էջ 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին – via Newspapers.com.հրապարակում բաց հնարավորություն</ref>։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանթն ընդունվել է կամավորական բանակ և օգնել մեծացնելու «Վաշինգտոն Բլյուզ» ջոկատը, որը Մերիլենդի 5-րդ գնդին կցված դիվիզիոն էր և 1814 թվականին մասնակցել է Նորդ Փոյնթի ճակատամարտին:. Հետագայում Հանթին շնորհվել է լեյտենանտի կոչում։ 1822 թվականին նա զորացրվել է[2]։

1815 թվականին Հանթն սկսել է աշխատել թամբագործության և զրահագործության ասպարեզում։ 1829, 1830 և 1831 թվականներին ընտրվել է Մերիլենդի Պատվիրակների պալատի անդամ[2]։ 1832 թվականին առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում և ընտրվել դեմոկրատական ընտրությամբ՝ հաղթելով Ջեյքոբ Սմոլին[2][3]։ 1834 թվականին վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում[2]։

1834 թվականին Մերիլենդի բանկը, որի տնօրենը Հանթն էր, իրացվելիության ճգնաժամ՝ liquidity crisis ապրեց և փլուզվեց։ Անցան ամիսներ, պարտատերերը հոգնեցին կարգավորմանն ապարդյուն սպասելուց, և շուտով հետևեց բռնությունը։ 1835 թվականի օգոստոսի 6-ին ամբոխը հավաքվեց և կոտրեց բանկի տնօրեններից մեկի՝ Ռևերդի Ջոնսոնի տան պատուհանները։ Ջեսը փորձեց պաշտպանել իր գործընկերոջ տունը, բայց չկարողացավ կանխել ինչպես այդ, այնպես էլ բանկերի այլ տնօրենների տների, ներառյալ իր տան ոչնչացումը։

Հանթը, կորցնելով քաղաքի վերահսկողությունը, հինգ օր անց՝ 1835 թվականի օգոստոսի 11-ին հրաժարական տվեց[4]։ Դրանից հետո նա ընտրվեց քաղաքային ռեգիստր և տասը տարի աշխատել այդ պաշտոնում։ Նա դարձավ Eutaw Savings Bank-ի առաջին նախագահը և այդ պաշտոնը վարեց մինչեւ 1871 թվականը[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսն ամուսնացել էր Մարգարետ Յունդտի հետ, ով մահացավ 1860 թվականին[2] Նրանք յոթ երեխա ունեին[5]։ Հանթը մահացավ 1872 թվականի դեկտեմբերի 8-ին բալթիմորյան իր տանը։ Նրան թաղեցին Բալթիմորի Գրին Մաունթ գերեզմանատանը[2][5]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jesse Hunt (1793-1872)». Maryland Manual On-Line. Maryland State Archives. 2002 թ․ մայիսի 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Jesse Hunt (1793-1872)». Maryland Manual On-Line. Maryland State Archives. 2002 թ․ մայիսի 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին."Jesse Hunt (1793-1872)". Maryland Manual On-Line. Maryland State Archives. May 20, 2002. Retrieved July 26, 2022.
  3. «Batlimore». The Frederick Town Herald. 1832 թ․ հոկտեմբերի 20. էջ 2. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին – via Newspapers.com.հրապարակում բաց հնարավորություն
  4. Frederick N. Rasmussen (2010 թ․ հունվարի 10). «City had 9 other mayors resign». The Baltimore Sun.
  5. 5,0 5,1 «Death of Jesse Hunt, Esq». The Baltimore Sun. 1872 թ․ դեկտեմբերի 9. էջ 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին – via Newspapers.com."Death of Jesse Hunt, Esq". The Baltimore Sun. December 9, 1872. p. 1. Retrieved July 26, 2022 – via Newspapers.com.հրապարակում բաց հնարավորություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • www.msa.md.gov Վերցված է 2012 թվականի հունվարին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջես Հանթ» հոդվածին։