Ջեննի Վանդա Բարքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեննի Վանդա Բարքման
Stutthof female SS guards trial.jpg
Ծնվել էմայիսի 30, 1922(1922-05-30)
ԾննդավայրՀամբուրգ, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էհունիսի 4, 1946(1946-06-04) (24 տարեկանում)
Մահվան վայրԳդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Կրոնհրաժարում կաթոլիկությունից
Մասնագիտությունտանջող և concentration camp overseer
Jenny-Wanda Barkmann Վիքիպահեստում

Ջեննի Վանդա Բարքման (գերմ.՝ Jenny-Wanda Barkmann, մայիսի 30, 1922(1922-05-30), Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն - հունիսի 4, 1946(1946-06-04), Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Շտուտհոֆի կանանց համակենտրոնացման ճամբարի վերակացու, նախկին ֆոտոմոդել[1]:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականին: Մանկությունն անց է կացրել Համբուրգում:

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականից մինչև 1943 թվականի դեկտեմբեր աշխատել է որպես ֆոտոմոդել:

Համակենտրոնացման ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հունվարին սկսել է աշխատել որպես վերակացու՝ Շտուտհոֆի ոչ մեծ համակենտրոնացման ճամբարում: Այստեղ նա դաժանորեն ծեծի էր ենթարկում բանտարկյալ կանանց, մի քանիսին անգամ մահվան է հասցրել: Նա մասնակցում էր նաև գազախցիկներ կանանց և երեխաների ընտրության գործընթացին: Եղել է շատ դաժան, դրա հետ զուգընթաց այնքան գեղեցիկ, որ բանտարկյալ կանայք նրան անվանել են «Գեղեցիկ ուրվական»[1]:

Փախուստ ճամբարից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննին համակենտրոնացման ճամբարից փախել է 1945 թվականին, երբ խորհրդային զորքերը մոտենում էին արդեն ճամբարին: Սակայն բռնվել և ձերբակալվել է 1945 թվականի մայիսին՝ Գդանսկի կայարանը լքելու փորձի ժամանակ: Նա, ինչպես ասում են, սիրախաղ է սկսել իրեն հսկող ոստիկանի հետ և ամենևին չի անհանգստացել սեփական ճակատագրի համար: Ջեննի Վանդա Բարքմանը մեղավոր է ճանաչվել, որից հետո նրան տրվել է վերջին խոսքի իրավունք: Նա հայտարարել է, որ կյանքը, իրոք, մեծ հաճույք է, իսկ հաճույքը, որպես կանոն, երկար չի տևում»:

Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննի Վանդա Բարքմանը հանրային մահապատժի է ենթարկվել (կախվել է) 1946 թվականի հուլիսի 4-ին Գդանսկից ոչ այնքան հեռու գտնվող Բիսկուպսկի Գորկե տեղանքում: Նրա մարմինը այրել են, իսկ դիափոշին լցվել է այն տան զուգարանը, որտեղ նա ծնվել էր[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tony Rennell.։ «Bitches of Buchenwald: Which death camp guard is the evil inspiration behind Kate Winslet's role in The Reader?» (անգլերեն)։ Daily Mail Online։ Վերցված է 2015-7-11 
  2. Дженни-Ванда Баркманн

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]