Ջեյն Կոլդեն
Ջեյն Կոլդեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1724[1][2][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | մարտի 10, 1766[1][2][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բուսաբան |
Ծնողներ | հայր՝ Cadwallader Colden?[1], մայր՝ Alice Colden? |
Jane Colden Վիքիպահեստում |
Ջեյն Կոլդեն (մարտի 27, 1724[1][2][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մարտի 10, 1766[1][2][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բուսաբան[3] , որը Էյսա Գրեյի կողմից 1843 թվականին նկարագրվում է որպես իր սեռի մեջ իր երկրում առաջին բուսաբան։ Չնայած բուսաբանական հրապարակումներում ճանաչված չլինելուն, նա գրել է մի շարք նամակներ, որոնց արդյունքում բուսաբան Ջոն Էլիսը գրել է Կառլ Լիննեյին՝ բույսերի նույնականացման Լինեյյան համակարգը ամերիկյան բուսական աշխարհում կիրառելու նրա աշխատանքի մասին, «նա արժանի է ոգեկոչվելու»[3] : Ժամանակակից գիտությունը պնդում է, որ նա Ամերիկայում աշխատող առաջին կին բուսաբանն էր։ Նրան հիանալի բուսաբան համարեցին այնպիսի շատ հայտնի բուսաբաններ, ինչպիսիք են Ջոն Բարտրամը, Պետեր Քոլինսոնը, Ալեքսանդր Գարդենը և Կառլ Լիննեյը։ Կոլդենն առավել հայտնի է իր առանց վերնագրի ձեռագրերի համար, որում նկարագրում է Նյու Յորքի շրջանի բուսական աշխարհը և նկարագրում դրանցից 340 տարբեր տեսակների թանաքով արված նկարներ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլդենը ծնվել է Նյու Յորքում, հինգերորդ զավակը Կադվալադեր Կոլդենի, որը բժիշկ էր, դասավանդում էր Էդինբուրգի համալսարանում և մասնակցում էր Նյու Յորքի քաղաքական կյանքին և ղեկավարմանը 1718 թվականին Շոտլանդիայից Նյու Յորք ժամանելուց հետո, և Ալիս Քրիստին Կոլդենի, որը նշվում էր «իր երեխաների հրահանգիչ»[4]։ Ջեյնը կրթություն էր ստացել տանը, և հայրը նրան բուսաբանական դասընթացներ է տրամադրել Կառլ Լիննեյի կողմից մշակված դասակարգման նոր համակարգին համապատասխան[5]։ Ընտանիքի տեղափոխումը Օրանջի շրջանի 3000 ակր հողով կալվածք խթանեց ինչպես Կադվալադերի, այնպես էլ Ջեյն Կոլդենի բուսաբանական հետաքրքրությունները[6]։ Կադվալադերը 1755 թվականին դոկտոր Ջոն Ֆրեդերիկ Գրոնովիչին ուղղված նամակում իր դստեր մասին գրել է, որ նա ունի «բնական հակում դեպի ընթերցանություն և բնական հետաքրքրասիրություն բնական փիլիսոփայության և բնական պատմության նկատմամբ»։ Նա գրել է, որ Ջեյնը արդեն պատկերում է բույսերի նկարագրություններ՝ օգտագործելով Լիննեյի դասակարգումը և սեղմման միջոցով ստանալով տերևների պատկերը։ Այս նամակով Կադվալադերը փորձել է Ջեյնի համար պաշտոն ձեռք բերել բժիշկ Գրոնովիչի մոտ՝ նրան ուղարկելով սերմեր կամ նմուշներ[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1753-1758 թվականների ընթացքում Կոլդենը կատալոգ պատրաստեց Նյու Յորքի բուսական աշխարհի համար՝ կազմելով Հադսոն գետի հովտի ստորին մասից ավելի քան 400 բույսերի[6] նմուշներ և տեղեկություններ, դասակարգելով դրանք ըստ Լիննեյի մշակած համակարգի։ Նա մշակել է տերևներից թանաքով պատկերներ ստանալու տեխնիկա, ինչպես նաև հմուտ նպատկերազարդող էր՝ կատարելով 340 տեսակի թանաքով նկարներ։ Շատ նկարների համար նա գրել է բուսաբանական լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև բույսերի օգտագործման խոհարարական, ազգային կամ դեղորայքային կիրառումը, ներառյալ՝ բնիկների մասին տեղեկություններ[8]։ 1756 թվականի հունվարի 20-ին Պետեր Կոլինսոնը գրեց Ջոն Բարտրամին, որ «Մեր ընկեր Կոլդենի դուստրը գիտականորեն ուղարկել է բույսերի մի քանի տարբեր թերթեր, որոնք շատ հետաքրքիր կերպով վերլուծված են այս Լիննեյի մեթոդից հետո։ Ես հավատացած եմ, որ նա առաջին կինն է, որը փորձել է այս բնույթի որևէ բան»։ Այս պնդմամբ Կոլդենն այսօր Ամերիկյան կենսագրության բառարանով համարվում է Ամերիկայի առաջին բուսսաբանը։ Կոլդենը մասնակցել է Բնության պատմության խմբակին, որտեղ նա սերմեր և բույսեր էր փոխանակում Ամերիկայի գաղութների և Եվրոպայի բույսերի այլ հավաքորդների հետ[9]։ Բնության պատմության խմբակի հետ այս շրջագայությունները խրախուսեցին Ջեյնին դառնալ բուսաբան։ Հոր միջոցով նա հանդիպել և նամակագրություն է ունեցել ժամանակի շատ առաջատար բնագետների հետ, այդ թվում՝ Կառլ Լիննեյի հետ։ Նոր բույսի նրա նկարագրություններից մեկը, որն ինքը անվանեց Fibraurea, ուղարկվեց Լիննեյին այն առաջարկով, որ նա պետք է անվաներ Coldenella, բայց Լիննեյը հրաժարվեց և անվանեց Helleborus (այժմ՝ Coptis groenlandica)[8]:
1756 թվականին Կոլդենը հայտնաբերեց Գարդենիան և աառաջարկեց անվանել հայտնի բուսաբան Գարդենի անունով։ Իր ձեռագրում նա գրել է, որ այս բույսը Լիննեյան համակարգով համարակալում չուներ[4]։ Դրա նկարագրության մեջ Կոլդենը գրել է. «Երեք սոխուկկներ միայն յուրաքանչյուր հանգույցում, և ծաղկի հատակին երեք օվալաձև մարմիններ սերմերը կպչելու տեղը, տարբերակում են այս բույսը hypericums ֊ից, և իմ կարծիքով ոչ միայն այն առանձին տեսակ է դարձնում, այլև կարգացանկ է առաջացնում, որը Լիննեյը չի կատարել»[4]։ Այնուամենայնիվ, անունը չի թույլատրվել, քանի որ անգլիացի բուսաբան Ջոն Էլիսը արդեն անվանել էր Cape jasmine ը որպես Gardenia jasminoides և դրա կիրառման իրավունքն ուներ բուսաբանական անվանակարգի կոնվենցիաների համաձայն։ բուսաբանական անվանացանկի կոնվենցիաների պատճառով իրավունք ունի դրա օգտագործման համար։
Չնայած Կոլդենի բոլոր ձեռքբերումներին, նա երբեք իր կյանքի ընթացքում պաշտոնապես չի ճանաչվել՝ չունենալով իր անունով անվանված որևէ բույս։ Coldenia տեսակը անվանվել է նրա հոր անունով[6]։
Կոլդենի պատկերազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլդենի պատկերազարդումները, որում նա ուներ տերևների պատկերում թանաքով և բույսերի նկարագրություն, երբեք անուն չի ունեցել։ Կոլդենի բնօրինակ ձեռագիրը, որը նկարագրում է Նյու Յորքի բուսական աշխարհը, Բրիտանական թանգարանում է տեղ գտել 1800-ական թվականների կեսերից մի քանի հավաքորդների ձեռքով անցնելուց հետո[6]։ Ricketts and Hall հրատարակությունը (1963) հրատարակել է Կոլդենի բույսերի նկարագրություններից 57-ի պատկերները՝ բնօրինակ ձեռագրի գծագրերով և ինդեքսներով։ Նրանք նաև վերլուծեցին և գնահատեցին Կոլդենի աշխատանքը։ Նրա պատկերազարդումները բաղկացած էին միայն տերևներից, և այդ նկարները միայն թանաքի ուրվագծեր էին, որոնք ներկված էին չեզոք երանգով։ Այնուամենայնիվ, դրանց վերլուծության մեջ ասվում է, որ նրա նկարագրությունները «բարձրորակ-լիարժեք են, ստույգ և ակնհայտորեն վերցված են կենդանի նմուշներից»[4]։ Կոլդենի նկարագրություններում ներառված են ծաղկի, մրգերի և բույսերի կառուցվածքի մորֆոլոգիական մանրամասները, ինչպես նաև բույսերi բուժիչ կամ խոհարարական նպատակներով օգտագործման եղանակներy: Որոշ պատկերավորումներում ներառված է ծաղկման ամիսը և նրանց գտնվելու վայրի նկարագրությունը։
Կոլդենի ձեռագիրն ունի տիտղոսաթերթ, որն ավելացել է 1801 թվականին Էռնստ Գոթֆրիդ Բալդինջերի կողմից, որը պրոֆեսոր էր Ենայի և Մարբուրգի համալսարաններում։ Նա լատիներենով գրել է «Flora Nov.- Eboracensis», որը թարգմանվել է որպես Նյու Յորքի բուսականություն (New York Flora) անգլերեն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ընտանիքի այցելուները նշել են, որ նա հիանալի պանիր էր պատրաստում, և դրա մասին գրառումներ է կատարել 1756 թվականին պատրաստված պանրի հուշագիր փաստաթղթում.[6]:
Կոլդենն ամուսնացել է շոտլանդացի այրի դոկտոր Ուիլյամ Ֆարքուհարի հետ 1759 թվականի մարտի 12-ին[7]։ Նա մահացել է ծննդաբերության ժամանակ միայն յոթ տարի անց՝ 41 տարեկան հասակում երեխայի հետ միասին[6]։ Ոչ մի ապացույց չկա, որ նա ամուսնությունից հետո շարունակել է իր բուսաբանական աշխատանքը[4]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացիները տեղյակ չէին Կոլդենի պատկերազարդումներից մինչև 75 տարի անց, երբ Ալմիրա Լինքոլնը հայտարարեց, որ մինչև իրեն մեկ այլ կին բուսաբան առաջին ամերիկացի կինն էր, որը պատկերազարդել էր բուսաբանության գիտությունը[4]։
Ջեյն Կոլդենի հիշատակի այգին կառուցվել է 1957 թվականին իր հարազատ քաղաքում Օրանջ և Դատչես նահանգների այգիների ակումբների կողմից, որոնք ընդգրկում են իր նկարագրած տեսակները[6]։ Սա այն տեղում էր, որտեղ այժմ Նյու Վինձորի Նոքսի նահանգի պատմական վայրն է, որտեղ նա ապրում և աշխատում էր[10]։ Այն պահպանվում էր կամավորների կողմից և, չնայած անհատական ջանքերին, 90-ականներին հասավ պահպանման վատ վիճակի։ 2014 թվականին այգու վերականգնման ծրագիր է սկսվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 280. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Makers of American Botany, Harry Baker Humphrey, Ronald Press Company, Library of Congress Card Number 61-18435
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Smith, Beatrice (1988 թ․ հուլիս). «Jane Colden and Her Botanic Manuscript». American Journal of Botany. 75 (7): 1090–1096. doi:10.2307/2443778. JSTOR 2443778.
- ↑ Gronim, Sara Stidstone (2007). «What Jane Knew: A Woman Botanist in the Eighteenth Century». Journal of Women's History. 19 (3): 33–59. doi:10.1353/jowh.2007.0058.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Imbler, Sabrina. «Centuries Later, America's First Female Botanist Lives On in a Community Garden». Atlas Obscura. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 7,0 7,1 Vail, Anna Murray (1907 թ․ հունվարի 1). «JANE COLDEN, AN EARLY NEW YORK BOTANIST». Torreya. 7 (2): 21–34. JSTOR 40594571.
- ↑ 8,0 8,1 Bonta, Marcia Myers (1991). Women in the field : America's pioneering women naturalists (1st ed.). College Station: Texas A & M University Press. ISBN 978-0-89096-489-7.
- ↑ Sterling, Keir Brooks (1997). Biographical Dictionary of American and Canadian Naturalists and Environmentalists. Westport, CT: Greenwood Press. էջեր 160–162. ISBN 978-0-313-23047-9.
- ↑ «Knox's Headquarters State Historic Site, NY». The Palisades Historic Sites Conservancy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bonta, Marcia Myers. 1991 — Women in the Field: America's pioneering women nauturalists — College Station: Texas A & M University Press.
- Harrison, Mary. “Jane Colden: Colonial American Botanist.” Arnoldia, vol. 55, no. 2, 1995, pp. 19–26.
- Shapiro, B. 2000. Colden, Jane. American National Biography Online
- Smith, B . S. 1988. Jane Colden (1724–1766) and her manuscript. American Journal of Botany 75:1090–1096
- Botanic Manuscript of Jane Colden – First Woman Botanist of Colonial America, Published by the Garden Club of Orange and Dutchess Counties, New York. Produced by Chanticleer Press, New York. April 1963. Includes reproduction of Manuscript in the British Museum.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Կոլդեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Կոլդեն» հոդվածին։ |
|