Ջեյմս Օ'Բրայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Օ'Բրայեն
James Bronterre O'Brien.png
Ծնվել է1805[1][2][3][4][5][6][7]
Մահացել էդեկտեմբերի 23, 1864(1864-12-23)[4][5]
Մասնագիտությունփաստաբան

Ջեյմս Օ’Բրայեն (անգլ.՝ O’Brien) (գրական կեղծանուն, որը դարձել է երկրորդ անուն, Բրոնտեր, անգլ.՝ Bronterre) (1802-1864

Օ,Բրայենը չարտիստական շարժման առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժման (տես Չարտիզմ) առաջնորդներից։ Եղել է չարտիստական մի շարք հրատարակությունների խմբագիր։ Իր հոդվածներում ձգտել է տալ չարտիստների պահանջների տեսական և պատմական հիմնավորումը։ Ժողովրդական հեղափոխությունների, դասակարգային հակասությունների, քաղաքական պայքարի նշանակության մասին Օ’Բրայենի մտքերը, որոնք հիմնականում մեկնաբանվել են Ռ․ Օուենի սոցիալիստական գաղափարների ոգով, զուգակցվել են արմատական մանրբուրժուական ուտոպիայով։ Հասարակական հավասարության հասնելու հիմնական միջոց համարել է հողի ազգայնացումը։ Մինչև 1848 թվականի Իռլանդական հեղափոխությունը Օ’Բրայենը պաշտպանել է պայքարի հեղափոխական միջոցները, այնուհետև դարձել է խաղաղ բարեփոխումների քարոզիչ։ Օ’Բրայենի կողմնակիցները կազմել են չարտիստական շարժման ռեֆորմիստական թեը, սակայն Օ’Բրայենի հիմնած (1849) ռեֆորմների ազգային լիգան հետագայում միացել է I Ինտերնացիոնալին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 509 CC-BY-SA-icon-80x15.png


  1. James \\"Bronterre\\" O\\'Brien
  2. James Bronterre O'Brien — 1960.
  3. Swartz A. James Bronterre O'Brien — 2007.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. Faceted Application of Subject Terminology
  7. CERL ThesaurusConsortium of European Research Libraries.