Ջեյմս Ք․ Հաքեթ (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Ք․ Հաքեթ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1869(1869-09-06)[1]
ԾննդավայրWolfe Island, Օնտարիո, Կանադա[2]
Մահացել էնոյեմբերի 8, 1926(1926-11-08)[1][3] (57 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[3]
ԳերեզմանWoodlawn Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և թատրոնի տնօրեն
ԱմուսինՄերի Մեներինգ և Beatrice Beckley?[4]
Ծնողներհայր՝ James Henry Hackett?
Ստորագրություն
Signature of James Keteltas Hackett.png
James K. Hackett Վիքիպահեստում

Ջեյմս Քեթելթաս Հաքեթ (սեպտեմբերի 6, 1869(1869-09-06)[1], Wolfe Island, Օնտարիո, Կանադա[2] - նոյեմբերի 8, 1926(1926-11-08)[1][3], Փարիզ[3]), ամերիկացի դերասան և մենեջեր։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ք․ Հաքեթը (աջից) «Ռոմեո և Ջուլիետի» բրոդվեյյան բեմադրության մեջ Մերկուցիոյի դերում (1899)

Հաքեթը հանրահայտ կատակերգու Ջեյմս Հենրի Հաքեթի որդին էր, որը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգում։ Նրա տարեց հայրը մահացել է 71 տարեկան հասակում, երբ Հաքեթն ընդամենը երկու տարեկան էր:

Հաճախել է Նյու Յորքի 69 Քերականական դպրոցը և 1891 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջն ավարտել արվեստի բակալավրի որոկավորմամբ: Որպես դերասան իր պրոֆեսիոնալ դեբյուտը կատարել է Ֆիլադելֆիայում 1892 թվականին՝ «Կոտրված կնիք» պիեսում կատարելով Ֆրանսուայի դերը: Ավելի ուշ նույն տարում Նյու Յորքում հանդես է եկել տիկին Փոթերի հետ: Հաջորդ տասնամյակում խաղացել է Ռոմեոյի դերը Օլգա Նեթերսոլի մարմանվորած Ջուլիետի հետ, նաև Մերկուցիո՝ Մոդ Ադամսի մարմնավորած Ջուլիետի հետ[5]:

1900 թվականին բեմադրված «Ջեննիկոյի հպարտությունը» ներկայացման մեջ կատարել է կապիտան Բեյսիլ Ջեննիկոյի դերը՝ հանդես գալով Բերտա Գալանդի հետ[6][7]։

1913 թվականին Ադոլֆ Ցուկորը համոզել է Հաքեթին նկարահանվել ռեժիսոր Էդվին Պորտերի «Զենդայի բանտարկյալը» ֆիլմում (1913)․ մի դեր, որը Հաքեթը բազմիցս խաղացել էր թատրոնում: Քանի որ գեղարվեստական կինոնկարները դեռ նոր էին զարգանում, Հաքեթն սկզբում դժվարացել է համաձայնել։

1897 թվականին ամուսնացել է դերասանուհի Մերի Մեներինգի, իսկ 1911 թվականին՝ Բեատրիս Մերի Բեկլիի հետ: Նա և Մեներինգը դուստր են ունեցել Էլիզ անունով (1904–1974)[8][9], իսկ երկրորդ կնոջ հետ նկարահանվել է վերոնշյալ ֆիլմում[10]։

Ձայնագրող Ջոն Ք. Հաքեթը (1821–1879) նրա խորթ եղբայրն էր: 1914 թվականին Ջեյմսը ժառանգել է 1,389,049,46 դոլար արժողությամբ կալվածքի մեծ մասը իր եղբոր դուստր Միննի (Հաքեթ) Թրոբրիջից (1850–1914), որն իր եղբայր Ջոնի միակ զավակն էր[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://books.google.com/?id=ZToOAQAAMAAJ&pg=PA146
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The Boston Globe, Boston Globe, The Boston Daily GlobeBoston: John W. Henry, 1872. — ISSN 0743-1791
  4. Hackett, James Keteltas // https://books.google.com/books?id=R-YIY3-EZaUC&pg=PA989Marquis Who's Who. — Vol. 8.
  5. Eaton Walter Prichard (1910)։ The American Stage of Today։ New York, NY: P.F. Collier & Son 
  6. Brown, Thomas Allston (1903). A History of the New York Stage from the First Performance in 1732 ..., Vol. 3, pg. 612.
  7. The Pride of Jennico – IBDB
  8. Moses, Montrose (c. 1906). Famous Actor Families.
  9. Blum, Daniel (c.1952 & 1954). Great Stars of the American Stage, Profile#8.
  10. Blum, Daniel (c. 1953). Pictorial History of the Silent Screen, page 37.
  11. "Hackett Feels Sure of $1,500,000 Legacy" in The New York Times on March 5, 1914.
  12. "More Than Million For Actor Hackett" in The New York Times on June 14, 1914.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Strang, Famous Actors of the Day in America, (Boston, 1900)
  • William Winter, The Wallet of Time, (two volumes, New York, 1913)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]