Jump to content

Ջեյմս Ռասել (գյուտարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ռասել
Ծնվել է1931[1]
ԾննդավայրԲրեմերթոն, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌիդ քոլեջ[1]
Մասնագիտությունգյուտարար, ֆիզիկոս և գյուտարար

Ջեյմս Ռասել (1931[1], Բրեմերթոն, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]), ամերիկացի գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականին Վիշինգտոն նահանգի Բրեմերթոն քաղաքում։ 1953 թվականին ստացել է բակալավրի ֆիզիկայի աստիճան Պորտլենդի Ռիդ քոլեջում։ Ռասելը աշխատել է Վաշինգտոնի Ռիչլենդ քաղաքի մոտակայքում գտնվող Ջեներալ էլեկտրիկ լաբորատորիայում, որտեղ նա նախագծել է մի շարք փորձարարական սարքավորումներ։ Նախագծել և կառուցել է առաջին էլեկտրոնային ճառագայթով եռակցման սարքը[2]։ 1965 թվականին Ռասելը աշխատել է Ռիչլենդի Battelle Memorial ինստիտուտի Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայում, որտեղ 1965 թվականին հորինել է օպտիկական թվային ձայնագրման և նվագարկման ընդհանուր հայեցակարգը[2]։

2000 թվականին Ռասելը Ռիդ քոլեջի կողմից արժանացել է Howard Vollum մրցանակին[3]։

2004 թվականի դրությամբ Ռասելը խորհրդատվություններ էր անում և աշխատում էր Վաշինգտոնի Բելվյու քաղաքի տնային լաբորատորիայից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20130402201223/http://web.mit.edu/invent/iow/russell.html
  2. 2,0 2,1 «Inventor of the Week - James T. Russell - The Compact Disc». MIT. 1999-12. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «INVENTOR AND PHYSICIST JAMES RUSSELL '53 WILL RECEIVE VOLLUM AWARD AT REED'S CONVOCATION» (Press release). Reed College public affairs office. 2000. Արխիվացված է օրիգինալից 2013-10-09-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  4. Brier Dudley (2004 թ․ նոյեմբերի 29). «Scientist's invention was let go for a song». The Seattle Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]